Մեկնաբանություն

20.08.2012 14:29


Ինչու՞ են հիշել «քաղաքացիական հասարակության» մասին

Ինչու՞ են հիշել «քաղաքացիական հասարակության» մասին

Վերջին մի քանի ամիսներին իշխանական քարոզչամեքենան առիթ–անառիթ օգտագործում է «քաղաքացիական հասարակություն» ու «քաղաքացիական ակտիվիստ» եզրերը և «ռասկրուտկա» անում դրանք։ Սերժական լրատվամիջոցներն այս առումով մառազմի մեջ են հայտնվել։ Սրանց համար, պատկերավոր ասած, նույնիսկ լոլիկը լինում է հասարակ ու «քաղաքացիական»։

Պուտանկեքին էլ սերժական քարոզչամեքենան արդեն բաժանում է սովորականի ու «քաղաքացիականի» (բնականաբար՝ նախընտրելին «քաղաքացիականն» է)։

Ըստ ամենայնի՝ Բաղրամյան 26–ից ասել են բոլոր թեմաների մեջ անպայման «քաղաքացիական հասարակության» թեման մտցրեք, դե իսկ «անկախ» լրատվամիջոցներն էլ, «փողին մուննաթ» ծրագրի շրջանակներում,  իրար են կպցնում, ասենք, լոլիկին, պուտանկեքին ու «քաղաքացիականությունը», և ստացվում է «վերլուծական» հոդված։

Ընդ որում՝ այս կամ այն «սուբյեկտի» «քաղաքացիական» ու «ոչ քաղաքացիական» լինելու բաժանարար գիծն անցնում է ՌԴ նախագահ Պուտինին ընդունել–չընդունելու «մոմենտով»։

Եթե, օրինակ, պուտանկեն «գործի» ժամանակ օգտագործում է «յես, յես, իտս ֆանտաստիկ...» նախադասությունը, ապա նա «արևմտամետ» է համարվում ու սիրելի դառնում սերժահպատակների համար, իսկ եթե պուտանկեն նախընտրում է «նու տի դայոշ...» տարբերակը, ապա նույն սերժահպատակներն ու նրանց հավասարեցված «քաղաքացիականները» գրգռվում են «ռուսամետության» այդ դրսևորումից՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։ Սրանց համար, փաստորեն, պուտանկա լինելը բնական բան է, պարզապես պետք է «ճիշտ» կողմնորոշման պուտանկա լինել։ Իրենք հիմա կողմնորոշվել են դեպի «արևմուտք» ու կարծում են, թե ով իրենց հետ չէ, ուրեմն «ռուսամետ» է։ Ահա այսպիսի «գաղափարական» գիծ են բռնել մեր օրերի «արևմտամետները»։

Հարց կարող է առաջանալ, թե ինչու են նախագահականից այս էժանագին թամաշայի մեջ ներգրավել «քաղաքացիական հասարակությանը»։ Պատասխանը շատ պարզ է։ Քաղաքական դաշտում գեղամյանների դեֆիցիտ է առաջացել։ Հները վաղուց «խուրդվել» են, իսկ նորերը դեռ իրենց դերը չկատարած՝ «պայթել» են կամ ինքնաբացահայտվել (Րաֆֆի Հովհաննիսյան, Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան և այլն)։

Գեղամյաններով հակառակորդների դեմ պայքարելուն սովոր Սերժ Սարգսյանն այնպես անողոքաբար օգտագործեց ձեռքի տակ եղեծ բոլոր մարդկային ռեսուրսները, որ նախագահական ընտրություններին ընդառաջ չունի համապատասխան կադրեր։ Դա է պատճառը, որ խաղի մեջ է մտցվել «քաղաքացիական հասարակությունը», որի վրա է դրված Սերժի իրական հակառակորդների դեմ նեոգողամյանություն անելու ֆունկցիան։ «Քաղաքացիական հասարակությանն» այդ հարցում օգնում է «անկախ» մամուլը։ Սա՛ է այս ամբողջ բալագանի նպատակը, և ուրիշ բան պետք չէ փնտրել. Սերժ Սարգսյանից քաղաքացիական հասարակության ջատագով կերտելը նույնն է, թե Թալեաթ փաշայից՝ մարդու իրավունքների պաշտպան։

«Գյուղը մերն է», «Մենք ենք այս քուչի տերը» և նմանատիպ այլ «շենշող» անուններ կրող քաղաքացիական նախաձեռնությունների ստեղծման նպատակը Սերժին անուղղակիորեն ծառայելն է։ Նկատենք, սակայն, որ այս տեխնոլոգիան ունի սահմանային հնարավորություններ։ Բանն այն է, որ «քաղաքացիականներն» ի վերջո պետք է գալիք ընտրությունների ժամանակ հստակ քաղաքական դիրքորոշում հայտնեն։ Ահա այդ ժամանակ է, որ կգա ոմանց պայթելու փուլը։ Այդ ժամանակ է, որ կտարանջատվեն իրական քաղաքացիական հասարակությունն ու երիտօլիգարխիայի գործիքի վերածված «ակտիվիստները»։

Եվ վերջապես, այդ ժամանակ միայն նախագահականում կհասկանան, որ «մուֆտա» ծախս են արել, քանզի ներքին կոնյունկտուրայից ու ժուլիկական էությունից ելնելով՝ անգամ վարձկան «ակտիվիստներից» շատերը կսկսեն գոռալ «Սերժի՛կ, հեռացի՛ր»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը