Լրահոս

05.06.2009 10:46


Երեխաներն ընկել են գետը

Հունիսի 4-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի Հ. Ավետիսյան փողոցին հարակից Ողջի գետն են ընկել երկու երեխա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Կապանից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարների կողմից գետից դուրս են բերել 1995 թ. ծնված Գառնիկ Ավետիսյանը և նրա հասակակից Ալբերտ Բաղդասարյանը: Գ. Ավետիսյանը տեղափոխվել է Կապանի հիվանդանոց, իսկ Ա. Բաղդասարյանը, տեղում ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:

Ըստ բժիշկների՝ Գ. Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է:

 

Այս խորագրի վերջին նյութերը