Շուտով նախագահական ընտրություններն են։ Իշխանական դաշտից առաջադրվելու մտադրություն ունի Սերժ Սարգսյանը։ Կա տեսակետ, որ ինչ–ինչ գործոնների ազդեցության տակ նա կարող է չառաջադրվել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ ղեկավարը երկու անգամ հուշագիր է ստորագրել, որով պարտավորվել է աջակցել ինքն իրեն, կարծում ենք, որ Սարգսյանն այդուհանդերձ կառաջադրվի։
Առաջադրվել–չառաջադրվելու հարցը թողնելով ժամանակի քննությանը՝ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչի՞ց է խոսելու Սերժ Սարգսյանը որպես նախագահի թեկնածու և ի՞նչ երեսով է հանրությանը դիմելու։ Գաղտնիք չէ, որ մինչև այժմ նա ինչ ասել է և ինչ խոստում տվել է, չի կատարել։
Իրան–Հայաստան երկաթգիծ, նոր ատոմակայան,Հյուսիս–հարավ մայրուղի, Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն, Ջերմուկը՝ առողջարանային կենտրոն, Գյումրին՝ տեխնոպարկ (դյուրահավատների համար՝ ծով), հայ–թուրքական սահմանի բացում և այլն։ Սրանք այս իշխանության տված խոստումների մի մասն էին, որոնք չեն կատարվել։ Չի կատարվել նաև տնտեսական ճգնաժամից խուսափելու խոստումը։ Մի խոսքով, ոչ մի բան չի կատարվել։
Միակ բանը, որը չէր խոստացվել, բայց կատարվել է՝ պետական կառավարման համակարգում բանսարկության և «մուտիլովկաների» շեշտակի աճն է, ինչպես նաև տպագիր և համացանցային լրատվամիջոցների (հեռուստատադաշտն այլ խոսակցության թեմա է) գրեթե ամբողջական սեփականաշնորհումն ու գեղամյանացումը (բացառությամբ 3-4 կայքի և 1 թերթի՝ մնացած ազդեցիկները երիտօլիգարխիայի և «տիրացուի» ազդեցության տակ են)։ Սեփականաշնորհման ու գեղամյանացման փորձեր են արվում նաև քաղաքացիական դաշտում։ Վերջ։ Բացի ավերածություններից՝ ուրիշ ոչ մի բանով աչքի չի ընկել «նախաձեռնողական» այս իշխանությունը։
Սերժ Սարգսյանն այժմ սպառել է վստահության բոլոր լիմիտները, օգտագործել է ստի տոպրակի պարունակությունն ամբողջությամբ և դատարկ ձեռքերով է մտնելու ընտրապայքարի մեջ։ Ինչ սուտ էլ հորինեն, միևնույն է փաստերն ու արդյունքները ձեռքներիս տակ են։
Սերժի նախագահության սկզբնական փուլում իշխանական քարոզչամեքենան վստահություն էր մուրում հանրությունից՝ «Սարգսյանը կեղծիքների ու մարտի 1–ի գնով դարձավ նախագահ, բայց «զատո» հայ–թուրքական դարակազմիկ գործընթաց է սկսել ու շուտով Հայաստանը տանելու է դեպի զարգացում» քիրվայական թեմայով։ Այդ ամենն ավարտվեց նրանով, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունից մնացին միայն մեր հավաքականի կերած գնդակներն ու Ղարաբաղի հարցում Թուրքիայի ակտիվ ներգրավման արդյունքում Հայաստանի անվտանգության թուլացումը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի փաստացի դադարեցումը։
Հայ–թուրքական տապալումից և խայտառակ տնտեսական արդյունքներից հետո նախագահի շրջապատից սկսեցին տարածել, թե Սերժը տնտեսության մեջ խնդիրներ ունեցավ, բայց «զատո» բոլոր օլիգարխների հարցերը լուծելու է և 2012–ի մայիսյան ընտրությունների ժամանակ դաշտը մաքրելու է մականունավորներից։ Այդ ամենն ավարտվեց նրանով, որ Սերժ Սարգսյանն ԱԺ ընտրություններին անձամբ սկսեց քարոզել օլիգարխ կոչվածների օգտին ու նրանց իրագործած ընտրակեղծիքների շնորհիվ մեծամասնություն վերցրեց խորհրդարանում։
2013–ի ընտրություններին ընդառաջ Բաղրամյան 26–ում նոր հեքիաթ են մտածել ու «անկախ» լրատվամիջոցների օգնությամբ դրել շրջանառության մեջ։
«Սերժը հաջողության չհասավ հայ–թուրքական ոլորտում, խոստացած արդյունքները չապահովեց տնտեսության մեջ, բայց «զատո» նա արևմտամետ է և դեպի քաղաքացիական Հայաստան է տանում մեզ»,– քարոզում են սերժահպատակ ԶԼՄ–ները՝ ստի տարածման բոլոր ռեկորդները գերազանցելով։
Առիթ ունեցել ենք գրելու, որ Սերժին արևմտամետ, ռուսամետ կամ թուրքամետ ներկայացնելը սխալ է։ Նա աթոռամետ է, և եթե անհրաժեշտ է, ապա կարող է լինել և՛ արևմտամետ, և՛ ռուսամետ, և՛ թուրքամետ. նայած, թե «օրվա կուրսն» ինչպիսին է։
Իսկ եթե ոմանք համառորեն ուզում են Սերժ Սարգսյանին տեսնել որպես արևմտամետ գործիչ, ապա նմանատիպ արևմտամետ գործիչներ պատմությունը տեսել է։ Այդպիսին էին, օրինակ, ՍՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Գորբաչովը և Լիբիական հեղափոխության առաջնորդ Քադաֆին։ Երկուսի հետ էլ Արևմուտքը սիլի–բիլի էր անում։ Ինչպես հայտնի է, Գորբաչովի«արևմտամետությունն» ավարտվեց նրանով, որ իր ղեկավարած երկիրը վերացավ աշխարհի քարտեզի վրայից, իսկ արևմտյան լիդերների հետ գրկախառնված նկարներ ունեցող Քադաֆիին փողոցում ինքնադատաստանի ենթարկեցին (ի դեպ, Արևմուտքի գործուն աջակցությամբ)։ Այնպես որ երկրի ղեկավարի արևմտամետ ինքնահռչակվելն ինքնին արժեք չէ և ինքնաբերաբար չի հանգեցնում տվյալ պետության բարգավաճման, մանավանդ այն դեպքում երբ Արևմուտքը քեզ որպես էժանագին գործընկեր է համարում։
Եվ ուրեմն, ամեն ինչ պետք է անել, որպեսզի «արևմտամետ» Սերժը Հայաստանը չտանի ՍՍՀՄ–ի ճանապարհով, ինչպես նաև չենթարկվի «արևմտամետ» Քադաֆիի ճակատագրին։ Այսինքն՝ ճիշտն այն կլինի, որ Սերժն ամեն դեպքում չմասնակցի նախագահական ընտրություններին որպես թեկնածու։
Ստի լիմիտը սպառվել է
Շուտով նախագահական ընտրություններն են։ Իշխանական դաշտից առաջադրվելու մտադրություն ունի Սերժ Սարգսյանը։ Կա տեսակետ, որ ինչ–ինչ գործոնների ազդեցության տակ նա կարող է չառաջադրվել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ ղեկավարը երկու անգամ հուշագիր է ստորագրել, որով պարտավորվել է աջակցել ինքն իրեն, կարծում ենք, որ Սարգսյանն այդուհանդերձ կառաջադրվի։
Առաջադրվել–չառաջադրվելու հարցը թողնելով ժամանակի քննությանը՝ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչի՞ց է խոսելու Սերժ Սարգսյանը որպես նախագահի թեկնածու և ի՞նչ երեսով է հանրությանը դիմելու։ Գաղտնիք չէ, որ մինչև այժմ նա ինչ ասել է և ինչ խոստում տվել է, չի կատարել։
Իրան–Հայաստան երկաթգիծ, նոր ատոմակայան, Հյուսիս–հարավ մայրուղի, Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն, Ջերմուկը՝ առողջարանային կենտրոն, Գյումրին՝ տեխնոպարկ (դյուրահավատների համար՝ ծով), հայ–թուրքական սահմանի բացում և այլն։ Սրանք այս իշխանության տված խոստումների մի մասն էին, որոնք չեն կատարվել։ Չի կատարվել նաև տնտեսական ճգնաժամից խուսափելու խոստումը։ Մի խոսքով, ոչ մի բան չի կատարվել։
Միակ բանը, որը չէր խոստացվել, բայց կատարվել է՝ պետական կառավարման համակարգում բանսարկության և «մուտիլովկաների» շեշտակի աճն է, ինչպես նաև տպագիր և համացանցային լրատվամիջոցների (հեռուստատադաշտն այլ խոսակցության թեմա է) գրեթե ամբողջական սեփականաշնորհումն ու գեղամյանացումը (բացառությամբ 3-4 կայքի և 1 թերթի՝ մնացած ազդեցիկները երիտօլիգարխիայի և «տիրացուի» ազդեցության տակ են)։ Սեփականաշնորհման ու գեղամյանացման փորձեր են արվում նաև քաղաքացիական դաշտում։ Վերջ։ Բացի ավերածություններից՝ ուրիշ ոչ մի բանով աչքի չի ընկել «նախաձեռնողական» այս իշխանությունը։
Սերժ Սարգսյանն այժմ սպառել է վստահության բոլոր լիմիտները, օգտագործել է ստի տոպրակի պարունակությունն ամբողջությամբ և դատարկ ձեռքերով է մտնելու ընտրապայքարի մեջ։ Ինչ սուտ էլ հորինեն, միևնույն է փաստերն ու արդյունքները ձեռքներիս տակ են։
Սերժի նախագահության սկզբնական փուլում իշխանական քարոզչամեքենան վստահություն էր մուրում հանրությունից՝ «Սարգսյանը կեղծիքների ու մարտի 1–ի գնով դարձավ նախագահ, բայց «զատո» հայ–թուրքական դարակազմիկ գործընթաց է սկսել ու շուտով Հայաստանը տանելու է դեպի զարգացում» քիրվայական թեմայով։ Այդ ամենն ավարտվեց նրանով, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունից մնացին միայն մեր հավաքականի կերած գնդակներն ու Ղարաբաղի հարցում Թուրքիայի ակտիվ ներգրավման արդյունքում Հայաստանի անվտանգության թուլացումը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի փաստացի դադարեցումը։
Հայ–թուրքական տապալումից և խայտառակ տնտեսական արդյունքներից հետո նախագահի շրջապատից սկսեցին տարածել, թե Սերժը տնտեսության մեջ խնդիրներ ունեցավ, բայց «զատո» բոլոր օլիգարխների հարցերը լուծելու է և 2012–ի մայիսյան ընտրությունների ժամանակ դաշտը մաքրելու է մականունավորներից։ Այդ ամենն ավարտվեց նրանով, որ Սերժ Սարգսյանն ԱԺ ընտրություններին անձամբ սկսեց քարոզել օլիգարխ կոչվածների օգտին ու նրանց իրագործած ընտրակեղծիքների շնորհիվ մեծամասնություն վերցրեց խորհրդարանում։
2013–ի ընտրություններին ընդառաջ Բաղրամյան 26–ում նոր հեքիաթ են մտածել ու «անկախ» լրատվամիջոցների օգնությամբ դրել շրջանառության մեջ։
«Սերժը հաջողության չհասավ հայ–թուրքական ոլորտում, խոստացած արդյունքները չապահովեց տնտեսության մեջ, բայց «զատո» նա արևմտամետ է և դեպի քաղաքացիական Հայաստան է տանում մեզ»,– քարոզում են սերժահպատակ ԶԼՄ–ները՝ ստի տարածման բոլոր ռեկորդները գերազանցելով։
Առիթ ունեցել ենք գրելու, որ Սերժին արևմտամետ, ռուսամետ կամ թուրքամետ ներկայացնելը սխալ է։ Նա աթոռամետ է, և եթե անհրաժեշտ է, ապա կարող է լինել և՛ արևմտամետ, և՛ ռուսամետ, և՛ թուրքամետ. նայած, թե «օրվա կուրսն» ինչպիսին է։
Իսկ եթե ոմանք համառորեն ուզում են Սերժ Սարգսյանին տեսնել որպես արևմտամետ գործիչ, ապա նմանատիպ արևմտամետ գործիչներ պատմությունը տեսել է։ Այդպիսին էին, օրինակ, ՍՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Գորբաչովը և Լիբիական հեղափոխության առաջնորդ Քադաֆին։ Երկուսի հետ էլ Արևմուտքը սիլի–բիլի էր անում։ Ինչպես հայտնի է, Գորբաչովի «արևմտամետությունն» ավարտվեց նրանով, որ իր ղեկավարած երկիրը վերացավ աշխարհի քարտեզի վրայից, իսկ արևմտյան լիդերների հետ գրկախառնված նկարներ ունեցող Քադաֆիին փողոցում ինքնադատաստանի ենթարկեցին (ի դեպ, Արևմուտքի գործուն աջակցությամբ)։ Այնպես որ երկրի ղեկավարի արևմտամետ ինքնահռչակվելն ինքնին արժեք չէ և ինքնաբերաբար չի հանգեցնում տվյալ պետության բարգավաճման, մանավանդ այն դեպքում երբ Արևմուտքը քեզ որպես էժանագին գործընկեր է համարում։
Եվ ուրեմն, ամեն ինչ պետք է անել, որպեսզի «արևմտամետ» Սերժը Հայաստանը չտանի ՍՍՀՄ–ի ճանապարհով, ինչպես նաև չենթարկվի «արևմտամետ» Քադաֆիի ճակատագրին։ Այսինքն՝ ճիշտն այն կլինի, որ Սերժն ամեն դեպքում չմասնակցի նախագահական ընտրություններին որպես թեկնածու։
Կարեն Հակոբջանյան