Լրահոս

05.06.2009 11:05


Զոհվել է Իրանի քաղաքացի

Հունիսի 4-ին, ժամը 16.40-ին Արարատ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղին հարակից գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արարատից մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալի Կազիմի Ղալիվանդին պատկանող «Մասք» մակնիշի 1997 THR պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է գազալցակայանի պատին:

Պատահարի հետևանքով վարորդը՝1965 թ. ծնված Ալի Ղալիվանդը, տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածի դին:

 

Այս խորագրի վերջին նյութերը