Լրահոս

05.06.2009 11:11


Ուժեղ քամի Հրազդանում

Հունիսի 4-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել է Հրազդանի Վանատուր թաղամասի թիվ 397 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ պոկվել են Ա. Մկրտչյանին պատկանող տան տանիքի 110 քմ մակերեսով թիթեղները, որոնցից մեկն ընկել է տանտիրուհու՝ 1959 թ. ծնված Խանում Մկրտչյանի գլխին:

Տուժածը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն և, ստանալով բուժօգնություն, դուրս գրվել հիվանդանոցից:

Ուժեղ քամու հետևանքով Ծաղկաձորի մարզահամալիրի մասնաշենքերից մեկի տանիքը պոկվել է ու ընկել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ վնասվել է մարզահամալիրի ըմբշամարտի մասնաշենքի տանիքի մի մասը: Տուժածներ չկան:

 

Այս խորագրի վերջին նյութերը