Մեր հասարակությունը հասցրել է համոզվել, որ այս իշխանության իրականացրած բարեշրջում կոչվածը ձևական բնույթ է կրում։ Շեշտը դրվում է ոչ թե բովանդակության, այլ արտաքին փայլի ու այսրոպեական էֆեկտների վրա։ Ասվածի վառ օրինակներից է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի նախընտրական համերգ–հանրահավաքը, որի ընթացքում ուզում էին հազարավոր փուչիկների օգնությամբ տպավորություն ստեղծել, բայց դարձան 150 երիտասարդի ստացած այրվածքների պատճառ։
Այս իշխանությունը որ ոլորտին ձեռք է տվել, ձախողվել է և ավելի վատացրել վիճակը, բայց փոխարենը կարողացել է մի կարճ ժամանակահատված մարդկանց գլուխը արդուկել «աննախադեպ» որակված քայլերի PR–ով։
Աննախադեպ էր, օրինակ, հայ–թուրքական «ֆուտբոլը», որի բուռն շրջանում Սերժ Սարգսյանին անընդհատ ցույց էին տալիս համաշխարհային առաջատարներ համարվող լրատվամիջոցներով, ինչն իշխանական քարոզչամեքենան համարում էր հզորագույն ձեռքբերում, բայց դա գործընթացի արտաքին փայլն էր։ Բովանդակային առումով «ֆուտբոլային» դիվանագիտությունը հակահայկական էր և ի վերջո բոլորը, այդ թվում «նախաձեռնողական» իշխանությունները, համոզվեցին դրանում և Դեյր Զորի անապատներում սկսեցին «հայրենասիրություն» խաղալ։
Աննախադեպ էր տնտեսական քաղաքականությունը։ Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն սարքել խոստացողներն ի վերջո ավարտեցին կովի պտուկները լվանալու մասին դասախոսություններով։
Աննախադեպությամբ աչքի ընկան նաև ԱԺ վերջին ընտրությունները։ Եթե նախկինում իշխանությունն իր ունեցած «X» քանակի ձայները «X+Y» էր դարձնում բիրտ ուժի և ընտրակաշառքի միջոցով, ապա 2012–ի «լավ ընտրությունների» ժամանակ Սերժ Սարգսյանն իր ունեցած գրեթե զրոյական ձայները դարձրեց «X+Y+Z»: Այսինքն՝ կիրառվեցին աննախադեպ ընտրակեղծիքներ։ Ճիշտ է, ծեծ ու ջարդ չեղավ, բայց այնպիսի քանակի շրջիկ խմբեր «լցոնեցին», այնպիսի մասշտաբի ընտրակաշառք բաժանվեց, որ վերջնականապես բռնաբարվեց ընտրական ինստիտուտը։
Վերջին շրջանում աննախադեպ բան է տեղի ունենում նաև սոցիալական ցանցում։ «Բազազ» մականունով հայտնի Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը զանգվածային միջոցառումների ժամանակ մարդկանց նկատմամբ ուժ կիրառելուց ազատ ժամանակ «Ֆեյսբուքում» սրտաճմլիկ գրառումներ է թողնում։
Ուշագրավն այն է, որ Ռ.Մելքոնյանը օրվա միևնույն ժամին հասցնում է հա՛մ մարդկանց քաշքշել, հա՛մ «Սերժի՛կ, հեռացի՛ր» կոչերից գրգռվել, հա՛մ «ֆեյսբուքում» «ստատուսներ» գրել ու մասնակցել քննարկումներին՝ բարոյախրատական իր ձևակերպումներով, այսինքն՝ ամենահաս փոխոստիկանապետը մոտավորապես անում է այն, ինչ հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շաշմյանը, ով միևնույն օրվա միևնույն պահին հասցնում է ներկա գտնվել, ասենք, Լոռվա մարզում և Երևան քաղաքում տեղի ունեցած ավտովթարների ժամանակ և դեպքի վայրից ֆոտոներ անել։
Մելքոնյանի «ֆեյսբուքամոլությունը» երևի այն «բարեշրջումն» է, որը խոստացվել էր ոստիկանական համակարգում։ Փորձ է արվում ստեղծել ոստիկանի մարդկային կերպար՝ «Բազազը մարդ է ծեծում, բայց նա այնպիսի բարի հոգի և ներքին լիրիկա ունի, որ էլ դու սուս» թեմայով։ Ասել է թե՝ կրկին գործ ունենք ձևական բնույթի գործընթացի և շոումենության հետ։ Բայց ինչպես բոլոր նման դեպքերում է լինում, փուչիկը շատ արագ պայթում է։
Շատերն են արդեն արձանագրել, որ «Ռոբերտ Մելքոնյան»–ի կողմից «ստատուսներ» գրողը փոխոստիկանապետը չէ, քանզի օգտագործվող բառաֆոնդից ու կոդերից «զռռում» է, որ երիտօլիգարխիայի տակ կքած մի որևէ ջահելի են նստացրել այդ գործի վրա և համապատասխան ստատուսներ գրել տալիս։ Մի խոսքով, «Ռոբերտ Մելքոնյանն» արդեն «պալիտ» եղած է։
Եթե անգամ ընդունենք, որ «Ֆեյսբուքում» թրև եկող, պարզունակ տեքստեր գրող և իր արհեստական պաթոսով քմծիծաղ առաջացնող «Ռոբերտ Մելքոնյանը» հենց Երևանի փոխոստիկանապետն է, ապա դրանով ոստիկանի կերպար չի փոխվում, ինչպես որ «Ճգնաժամը կշրջանցի Հայաստանը» ասելով մենք չկարողացանք խուսափել հիմնականում ներքին ու մասամբ արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական ճգնաժամից։ Ասել է թե՝ բարեփոխումները դատարկախոսությամբ չեն արվում։
Իշխանական PR–չիկների ֆեյսբուքյան «կայֆերի» արդյունքում միայն մեկ փոփոխություն կարելի է արձանագրել. Ռոբերտ Մելքոնյանի մականունը ենթարկվել է պոստինդուստրիալ տրանսֆորմացիայի՝ դառնալով «Ֆեյսբուքի Բազազ»։
Աննախադեպ իշխանություն և աննախադեպ «Բազազ»
Մեր հասարակությունը հասցրել է համոզվել, որ այս իշխանության իրականացրած բարեշրջում կոչվածը ձևական բնույթ է կրում։ Շեշտը դրվում է ոչ թե բովանդակության, այլ արտաքին փայլի ու այսրոպեական էֆեկտների վրա։ Ասվածի վառ օրինակներից է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի նախընտրական համերգ–հանրահավաքը, որի ընթացքում ուզում էին հազարավոր փուչիկների օգնությամբ տպավորություն ստեղծել, բայց դարձան 150 երիտասարդի ստացած այրվածքների պատճառ։
Այս իշխանությունը որ ոլորտին ձեռք է տվել, ձախողվել է և ավելի վատացրել վիճակը, բայց փոխարենը կարողացել է մի կարճ ժամանակահատված մարդկանց գլուխը արդուկել «աննախադեպ» որակված քայլերի PR–ով։
Աննախադեպ էր, օրինակ, հայ–թուրքական «ֆուտբոլը», որի բուռն շրջանում Սերժ Սարգսյանին անընդհատ ցույց էին տալիս համաշխարհային առաջատարներ համարվող լրատվամիջոցներով, ինչն իշխանական քարոզչամեքենան համարում էր հզորագույն ձեռքբերում, բայց դա գործընթացի արտաքին փայլն էր։ Բովանդակային առումով «ֆուտբոլային» դիվանագիտությունը հակահայկական էր և ի վերջո բոլորը, այդ թվում «նախաձեռնողական» իշխանությունները, համոզվեցին դրանում և Դեյր Զորի անապատներում սկսեցին «հայրենասիրություն» խաղալ։
Աննախադեպ էր տնտեսական քաղաքականությունը։ Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն սարքել խոստացողներն ի վերջո ավարտեցին կովի պտուկները լվանալու մասին դասախոսություններով։
Աննախադեպությամբ աչքի ընկան նաև ԱԺ վերջին ընտրությունները։ Եթե նախկինում իշխանությունն իր ունեցած «X» քանակի ձայները «X+Y» էր դարձնում բիրտ ուժի և ընտրակաշառքի միջոցով, ապա 2012–ի «լավ ընտրությունների» ժամանակ Սերժ Սարգսյանն իր ունեցած գրեթե զրոյական ձայները դարձրեց «X+Y+Z»: Այսինքն՝ կիրառվեցին աննախադեպ ընտրակեղծիքներ։ Ճիշտ է, ծեծ ու ջարդ չեղավ, բայց այնպիսի քանակի շրջիկ խմբեր «լցոնեցին», այնպիսի մասշտաբի ընտրակաշառք բաժանվեց, որ վերջնականապես բռնաբարվեց ընտրական ինստիտուտը։
Վերջին շրջանում աննախադեպ բան է տեղի ունենում նաև սոցիալական ցանցում։ «Բազազ» մականունով հայտնի Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը զանգվածային միջոցառումների ժամանակ մարդկանց նկատմամբ ուժ կիրառելուց ազատ ժամանակ «Ֆեյսբուքում» սրտաճմլիկ գրառումներ է թողնում։
Ուշագրավն այն է, որ Ռ. Մելքոնյանը օրվա միևնույն ժամին հասցնում է հա՛մ մարդկանց քաշքշել, հա՛մ «Սերժի՛կ, հեռացի՛ր» կոչերից գրգռվել, հա՛մ «ֆեյսբուքում» «ստատուսներ» գրել ու մասնակցել քննարկումներին՝ բարոյախրատական իր ձևակերպումներով, այսինքն՝ ամենահաս փոխոստիկանապետը մոտավորապես անում է այն, ինչ հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շաշմյանը, ով միևնույն օրվա միևնույն պահին հասցնում է ներկա գտնվել, ասենք, Լոռվա մարզում և Երևան քաղաքում տեղի ունեցած ավտովթարների ժամանակ և դեպքի վայրից ֆոտոներ անել։
Մելքոնյանի «ֆեյսբուքամոլությունը» երևի այն «բարեշրջումն» է, որը խոստացվել էր ոստիկանական համակարգում։ Փորձ է արվում ստեղծել ոստիկանի մարդկային կերպար՝ «Բազազը մարդ է ծեծում, բայց նա այնպիսի բարի հոգի և ներքին լիրիկա ունի, որ էլ դու սուս» թեմայով։ Ասել է թե՝ կրկին գործ ունենք ձևական բնույթի գործընթացի և շոումենության հետ։ Բայց ինչպես բոլոր նման դեպքերում է լինում, փուչիկը շատ արագ պայթում է։
Շատերն են արդեն արձանագրել, որ «Ռոբերտ Մելքոնյան»–ի կողմից «ստատուսներ» գրողը փոխոստիկանապետը չէ, քանզի օգտագործվող բառաֆոնդից ու կոդերից «զռռում» է, որ երիտօլիգարխիայի տակ կքած մի որևէ ջահելի են նստացրել այդ գործի վրա և համապատասխան ստատուսներ գրել տալիս։ Մի խոսքով, «Ռոբերտ Մելքոնյանն» արդեն «պալիտ» եղած է։
Եթե անգամ ընդունենք, որ «Ֆեյսբուքում» թրև եկող, պարզունակ տեքստեր գրող և իր արհեստական պաթոսով քմծիծաղ առաջացնող «Ռոբերտ Մելքոնյանը» հենց Երևանի փոխոստիկանապետն է, ապա դրանով ոստիկանի կերպար չի փոխվում, ինչպես որ «Ճգնաժամը կշրջանցի Հայաստանը» ասելով մենք չկարողացանք խուսափել հիմնականում ներքին ու մասամբ արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական ճգնաժամից։ Ասել է թե՝ բարեփոխումները դատարկախոսությամբ չեն արվում։
Իշխանական PR–չիկների ֆեյսբուքյան «կայֆերի» արդյունքում միայն մեկ փոփոխություն կարելի է արձանագրել. Ռոբերտ Մելքոնյանի մականունը ենթարկվել է պոստինդուստրիալ տրանսֆորմացիայի՝ դառնալով «Ֆեյսբուքի Բազազ»։
Կորյուն Մանուկյան