Սերժ Սարգսյանը շատ է ուզում մնալ ՀՀ նախագահի պաշտոնում։ Այնքան շատ, որ մի քանի անգամ հուշագիր է ստորագրել, որով պարտավորվել է ինքն իրեն պաշտպանել 2013–ի ընտրություններում։
Եվ այսպես, ՀՀԿ ղեկավարին նախևառաջ սատարում է հենց ինքը (ըստ հուշագրի)։ Հուշագրային պարտավորության տակ են նաևիշխող կոալիցիայի կուսակցական շղարշն ապահովող ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը։ Վերջիններիցս հետ չեն մնում Արտաշես Գեղամյանը և նրան հավասարեցված անձինք։
Ս. Սարգսյանի գլխավորած իշխանության վերարտադրության գործին են լծված նաև տարատեսակ հաճախորդները՝ Դավիթ Շահնազարյան,Արամ Զավենի Սարգսյան, ազատ ու անազատ դեմոկրատներ, բեղավոր ու անբեղ «սարեր շարժողներ» և ուրիշներ։ Պետք է նշել, որ այս կատեգորիայի մեջ ամենաանկեղծը Շահնազարյանն է, քանզի, ի տարբերություն իր գործընկերների, բաց տեքստով է պաշտպանում Սերժ Սարգսյանին։
Ոչ պակաս գեղամյանություն են անում որոշ «քաղաքացիականներ», որոնք գրեթե նույնաբովանդակ անուններ ունեցող նախաձեռնությունների շրջանակներում սպասարկում են երիտօլիգարխիայի շահերը։
Անկախ իրենց կամքից՝ նեոգեղամյանական, այն է՝ դավիթշահնազարյանական գծի վրա են մշտապես փնթփնթացող և «միևնույն է ոչինչ չի փոխվի» մտածողությամբ առաջնորդվող «ազնիվ քյարփինջները», որոնք երբեմն ավելի վատ ֆունկցիա են կատարում, քան բացահայտված ու բացահայտվելիք «ժողգործիքները»։
«Վերարտադրություն» օպերացիայի ինֆորմացիոն գործընկերն է «անկախ» մամուլը, որն առաջնորդվում է սեփականության վերաբաշխման նեոբոլշևիկյան գաղափարախոսությամբ, և որը չի սիրում ԲՀԿ–ին, քննադատում է ՀՅԴ–ին և մինչև սերժանպաստ «երկխոսության» տապալումը սիրում էր ՀԱԿ–ին։
Առաջին հայացքից տպավորիչ թվացող այս «բանակը», սակայն, հասարակության շատ նեղ շերտն է ներկայացնում։ Իրականում Սերժ Սարգսյանը մեկուսացվել կամ ավելի ճիշտ՝ ինքնամեկուսացվել է ժողովրդից, քանզի ոչինչ չունի առաջարկելու, իսկ ինչ էլ առաջարկում էր, «բլեֆ» դուրս եկավ։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ը վերածվել է խառնակչություն արտադրող գործարանի և օգտագործելով ձեռքի տակ եղած գործիքներին՝ փորձում է իշխել։
Վարվող սոցիալ–տնտեսական քաղաքականությունից և Տիգրան Սարգսյանի«բարեշրջումներից» դժգոհ է ինչպես գործատուների, այնպես էլ վարձու աշխատողների ճնշող մեծամասնությունը։
Գների աճը հարվածել է սոցիալապես անապահով շերտերին ու հատկապես թոշակառուներին։
Իշխանության գագաթից տարածվող «մուտիլովկաներն» ու կիրառվող խարդավանքները զզվացրել են պետական կառավարման համակարգի տարբեր շերտերին։
Մի խոսքով՝ հանրության լայն շրջանակներն օբյեկտիվորեն փոփոխություններ են պահանջում և շատ լավ հասկանում են, որ իրենց ակնկալած փոփոխությունները չի կարող իրականացնել արտաքին ու ներքին քաղաքական հարցերում տապալված Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգը։
Թե ինչպես կավարտվի «Սերժ & հաճախորդներ» թիմի և ինքնուրույն գործող ուժերի մրցամարտը, պարզ կդառնա գալիք նախագահական ընտրությունների ժամանակ։ Մեկ բան աներկբա է. Հայաստանը չի՛ կարող ներկա ուղղությամբ զարգանալ, և հանցավոր շռայլություն է այս որակի իշխանություն պահելը։
Ո՞վ կսատարի Սերժ Սարգսյանին
Սերժ Սարգսյանը շատ է ուզում մնալ ՀՀ նախագահի պաշտոնում։ Այնքան շատ, որ մի քանի անգամ հուշագիր է ստորագրել, որով պարտավորվել է ինքն իրեն պաշտպանել 2013–ի ընտրություններում։
Եվ այսպես, ՀՀԿ ղեկավարին նախևառաջ սատարում է հենց ինքը (ըստ հուշագրի)։ Հուշագրային պարտավորության տակ են նաև իշխող կոալիցիայի կուսակցական շղարշն ապահովող ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը։ Վերջիններիցս հետ չեն մնում Արտաշես Գեղամյանը և նրան հավասարեցված անձինք։
Ս. Սարգսյանի գլխավորած իշխանության վերարտադրության գործին են լծված նաև տարատեսակ հաճախորդները՝ Դավիթ Շահնազարյան, Արամ Զավենի Սարգսյան, ազատ ու անազատ դեմոկրատներ, բեղավոր ու անբեղ «սարեր շարժողներ» և ուրիշներ։ Պետք է նշել, որ այս կատեգորիայի մեջ ամենաանկեղծը Շահնազարյանն է, քանզի, ի տարբերություն իր գործընկերների, բաց տեքստով է պաշտպանում Սերժ Սարգսյանին։
Ոչ պակաս գեղամյանություն են անում որոշ «քաղաքացիականներ», որոնք գրեթե նույնաբովանդակ անուններ ունեցող նախաձեռնությունների շրջանակներում սպասարկում են երիտօլիգարխիայի շահերը։
Անկախ իրենց կամքից՝ նեոգեղամյանական, այն է՝ դավիթշահնազարյանական գծի վրա են մշտապես փնթփնթացող և «միևնույն է ոչինչ չի փոխվի» մտածողությամբ առաջնորդվող «ազնիվ քյարփինջները», որոնք երբեմն ավելի վատ ֆունկցիա են կատարում, քան բացահայտված ու բացահայտվելիք «ժողգործիքները»։
«Վերարտադրություն» օպերացիայի ինֆորմացիոն գործընկերն է «անկախ» մամուլը, որն առաջնորդվում է սեփականության վերաբաշխման նեոբոլշևիկյան գաղափարախոսությամբ, և որը չի սիրում ԲՀԿ–ին, քննադատում է ՀՅԴ–ին և մինչև սերժանպաստ «երկխոսության» տապալումը սիրում էր ՀԱԿ–ին։
Առաջին հայացքից տպավորիչ թվացող այս «բանակը», սակայն, հասարակության շատ նեղ շերտն է ներկայացնում։ Իրականում Սերժ Սարգսյանը մեկուսացվել կամ ավելի ճիշտ՝ ինքնամեկուսացվել է ժողովրդից, քանզի ոչինչ չունի առաջարկելու, իսկ ինչ էլ առաջարկում էր, «բլեֆ» դուրս եկավ։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ը վերածվել է խառնակչություն արտադրող գործարանի և օգտագործելով ձեռքի տակ եղած գործիքներին՝ փորձում է իշխել։
Վարվող սոցիալ–տնտեսական քաղաքականությունից և Տիգրան Սարգսյանի «բարեշրջումներից» դժգոհ է ինչպես գործատուների, այնպես էլ վարձու աշխատողների ճնշող մեծամասնությունը։
Գների աճը հարվածել է սոցիալապես անապահով շերտերին ու հատկապես թոշակառուներին։
Իշխանության գագաթից տարածվող «մուտիլովկաներն» ու կիրառվող խարդավանքները զզվացրել են պետական կառավարման համակարգի տարբեր շերտերին։
Մի խոսքով՝ հանրության լայն շրջանակներն օբյեկտիվորեն փոփոխություններ են պահանջում և շատ լավ հասկանում են, որ իրենց ակնկալած փոփոխությունները չի կարող իրականացնել արտաքին ու ներքին քաղաքական հարցերում տապալված Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգը։
Թե ինչպես կավարտվի «Սերժ & հաճախորդներ» թիմի և ինքնուրույն գործող ուժերի մրցամարտը, պարզ կդառնա գալիք նախագահական ընտրությունների ժամանակ։ Մեկ բան աներկբա է. Հայաստանը չի՛ կարող ներկա ուղղությամբ զարգանալ, և հանցավոր շռայլություն է այս որակի իշխանություն պահելը։
Կորյուն Մանուկյան