Ս. Սուրենյանց. «Քաղաքականությունն արմատապես տարբերվում է կրկեսից»
-Քաղաքականության մեջ պետք է խուսափել «իդիոտիզմ», «դավաճանություն» բառերից։ Իսկ Դավիթ Հակոբյանի ասածը չեմ մեկնաբանի, որովհետև, դժբախտաբար, Դավիթ Հակոբյանի տեսակետներն օրական կամ շաբաթական մի քանի անգամ փոխվում են,-Դավիթ Հակոբյանի՝ ՀԱԿ-ի վերաբերյալ արած հայտարարության մասին պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ասել է Սուրեն Սուրենյանցն ու ավելացրել,-հիմա ես կարող եմ մեկնաբանել մի բան, որն արդեն ինքը կարող է հերքած լինել։
Սուրենյանցն ասել է, թե դեռևս կոնգրեսի ձևավորման օրերին ինքը մի առիթով ասել է, որ կոնգրեսի ղեկավարությունը պետք է աչալուրջ լիներ ժամանակին նման մարդկանց ծառայություններից օգտվելու հարցում։
-Քաղաքականությունն արմատապես տարբերվում է կրկեսից, -ասել է բանախոսն ու հավելել, թե Դավիթ Հակոբյանին կոնգրեսի կազմում ընդգրկելը համարում է կոնգրեսի գործած սխալներից մեկը։