Լրահոս

05.06.2009 15:48


Վեճը հանգուցալուծվել է դանակով

Հունիսի 4-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի աջ մասի ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Անահիտ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Անահիտ Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.45-ին, Ա. Տիգրանյան փողոցի թիվ 5 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով իրեն հարվածել և նշված վնասվածքը պատճառել է Վլադիմիր Ս.-ն:
Անահիտ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը