Լրահոս

05.06.2009 16:19


ՀԱԿ ներկայացուցիչ. «Երկրում կա ընդամենը երեք քաղաքական ուժ»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Երկրում կա ընդամենը երեք քաղաքական ուժ»

-Այս ընտրությունները, այնուամենայնիվ, մի քանի հետևանքներ ունեցան,- «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ու մանրամասնել,-ընդդիմությանը չհաջողվեց երկրում վիճակ փոխել, իշխանությանը հաջողվեց ընտրություններն անցկացնել մեզ բոլորիս հայտնի սցենարներով։ Հաջորդը, մարտի մեկից հետո ստեղծված քաղաքական անտագոնիզմը չհաղթահարվեց, բայց, իմ տպավորությամբ, անտագոնիզմն իշխանություն-հասարակություն հարթությունից վերակերպվեց իշխանություն-ընդդիմություն հարթության։ Հասարակությունը մի տեսակ խաղից դուրս վիճակում է հայտնվել։

Իսկ ահա ընտրություններում ամենադրական բանը, ըստ Սուրենյանցի, այն է, որ քաղաքական դաշտը հստակեցվել է.

-Այսօր Հայաստանում մենք գործ ունենք ռեալ ռեսուրսներ ունեցող ընդամենը երեք քաղաքական ուժի հետ։ Խոսքս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մասին է։ Մնացած բոլոր կուսակցությունները, որ պոպուլիստական ելույթներ էին ունենում, իրենց հնարավորությունների և հասարակության քվեարկության անհամաչափությունը հրաշալի տեսան։

Սուրենյանցի համոզմամբ՝ ընտրություններին մասնկացող ՕԵԿ և ՀՅԴ կուսակցությունները հասարակության կողմից ստացել են վերջին մեկուկես տարվա վարքագծի իրական պատասխանը։

-Այս պահին երկրում կա ընդամենը երեք քաղաքական ուժ։ Առաջիկայում չեմ տեսնում, որ այդ ուժերին կարող են միանալ այլ ուժեր ևս։

Այս խորագրի վերջին նյութերը