Լրահոս

05.06.2009 17:06


Սուրեն Սուրենյանցի խորհուրդները ՀԱԿ–ին և ՀՀԿ–ին

Սուրեն Սուրենյանցի խորհուրդները ՀԱԿ–ին և ՀՀԿ–ին

-Ե՛վ ՀԱԿ-ը, և՛ ՀՀԿ-ն, որպես երկու բևեռների ներկայացուցիչներ, ընտրություններից հետո անելիքներ ունեն։ Խորհուրդ եմ տալիս ընտրությունների արդյունքների և որակի վրա շատ չկենտրոնանալ։ Ստեղծված նոր քաղաքական իրավիճակում Հանրապետական կուսակցությունը պիտի կարողանա որակապես փոխել իր թիմը, որպեսզի կարողանա դիմակայել ներքին և արտաքին մարտահրավերներին։ Որովհետև իշխանության մեջ ես առայժմ չեմ տեսնում քաղաքական թիմ։ Թիմը որակական նոր հարթություն տեղափոխելու խնդիր կա։ Իսկ Հայ ազգային կոնգրեսը պետք է կարողանա հրաժարվել շարժումային տրամաբանությունից և կոնգրեսը վերածել երկարաժամկետ ինստիտուցիոնալ քաղաքական գործիքի,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի խորհուրդ-հայտարարություն է արել ՀԱԿ-ին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։

 

Այս խորագրի վերջին նյութերը