Լրահոս

01.09.2012 14:21


«Վաճառվում է Հունգարիա. գինը՝ 3 մլրդ եվրո»

«Վաճառվում է Հունգարիա. գինը՝ 3 մլրդ եվրո»

Միջազգային «eBay» ինտերնետ-խանութի կայքում տեղադրվել է մի առևտրային «առաջարկություն», որտեղ առաջարկվում է գնել Հունգարիան։ «Ապրանքի» գինն ընդամենը 3 մլրդ եվրո է։

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից արտահանձնումը ծաղրելու նպատակ ունեցող այս բավական շահավետ առաջարկը անտարբեր չի թողնի ոչ մի երկրի։

«Ապրանքի» մանրամասն նկարագրության մեջ ասվում է.

«Վերջերս Ադրբեջանը Հունգարիային խոստացավ 2-3 միլիարդ եվրո: Մի քանի օրից մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով Բուդապեշտում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և ցմահ ազատազրկման դատապարտվել, հետ ուղարկվեց Ադրբեջան: Այնտեղ նա արդարացվեց: Այսպիսով՝ եթե դու ունես մի քանի միլիարդ եվրո, դու այս նույնը կարող ես անել Եվրամիության անդամ ցանկացած երկրում»:

Այս խորագրի վերջին նյութերը