Լրահոս

02.09.2012 11:59


ԲՀԿ Երիտասարդների Միության հայտարարությունը

ԲՀԿ Երիտասարդների Միության հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը խստորեն դատապարտում է Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը դատապարտում է ԵՄ անդամ երկիր Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ կայացած հանցագործ եւ խայտառակ գործարքը եւ կոչ անում միջազգային հանրությանը հստակ գնահատական տալ Հունգարիայի իշխանությունների կատարած աններելի քայլին։

Հարգանքով՝

Վահե Էնֆիաջյան

Այս խորագրի վերջին նյութերը