Լյուդմիլա Սարգսյան. «Ես զարմանում եմ, որ Զարուհին կարող է նման բան ասել»
Մայիսի 28-ին ելույթ ունենալով հանրապետության տոնի կապակցությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատմական դասեր քաղելու մասին էր խոսում և անհասցե «մուննաթ» գալիս ինչ-ինչ շրջանակների վրա՝ նրանց 5-րդ շարասյան գործառույթներ վերագրելով։
Այն, որ ՀՀ-ում կան 5-րդ շարասյուն ներկայացնող գործիչներ և ուժեր, անվիճելի է։ Նրանք այդպիսին դառնում են իրենց մտածողության հետևանքով, կամ էլ՝ ակամայից։ Այսինքն, դավաճաններ չարժե փնտրել, եթե, իհարկե, դավաճանություն չհամարենք մեզանում գործող որոշ հասարակական կազմակերպությունների կամ անհատների գործունեությունը, որոնք դրամաշնորհային փողերով պատրաստ են ծառայել թուրքերին ու ադրբեջանցիներին, քարոզել ինքնաոչնչացնող պացիֆիզմ և ինքամոռաց քիրվայություն՝ իրենց այդ գործունեությունը ներկայացնելով որպես ազատական մտածողության և եվրաինտեգրացիայի ցանկության դրսևորում։ Բայց դա այլ խոսակցության թեմա է։
Դառնանք Սերժ Սարգսյանի դասերին և դրանք համադրենք ներքաղաքական կյանքում առկա իրողությունների հետ։
«Դասառաջին. ոչոքաշխարհումպարտավորչէկռվելքեզհամարևքոփոխարեն: ... Օտարուժերինապավինելնուբոլորհույսերնայլոցհետկապելընշանակումէլինելոչիրատես, իվերջո' կործանվել»,-նշեց նախագահն իր ելույթում։ Գեղեցիկ խոսքեր են, բան չունենք ասելու։ Բայց արի ու տես, որ «նախաձեռնողական» քաղաքականությունը վերը նշված դասի ճիշտ հակառակ ձևով իրականացվեց։ Հայկական դիվանագիտությունը հույսը կապել էր հիլարիքլինթոնների ու շվեյցարիաների հետ և միամտաբար կարծում էր, որ եթե համաձայնի պատմաբանների հանձնաժողովի ստեղծման ու սահմանների փոխադարձ ճանաչման թուրքական նախապայմաններին, ապա սահմանները կբացվեն, և Սարգսյանն էլ կդառնա «դարի գործիչ»։
Երբ իշխանություններին զգուշացնում էինք, որ «ֆուտբոլային» գործընթացով ոչ միայն սահմանները չեն բացվելու, այլև հայ-թուրքական հարաբերություններն ավելի են վատանալու, և Արցախի հարցում ոչ հայանպաստ գործընթացներ են սկսվելու, մեզ պատասխանում էին, թե Թուրքիան չի կարող սահմանը չբացել, քանի որ այդ դեպքում նա խաբած կլինի ոչ միայն մեզ, այլ նաև միջազգային հանրությանը։ Ասել է թե՝ ՀՀ իշխանությունների հույսը միջազգային դայակների ամենակարողության մասին ունեցած մանկական պատկերացումներն էին։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա ոչ իրատեսական մոտեցում էր, և այժմ Հայաստանը բավական վտանգավոր դրության մեջ է հայտնվել։
Բացի այդ՝ դրսի գործընթացներով Ս. Սարգսյանը փորձեց գաղափարապես զինաթափել իր ներքին մրցակիցներին և, կարելի է ասել, այդ առումով հաջողեց։ Աթոռն ապահովագրվեց, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանի թիմն այլևս գազի գներով է զբաղված, իսկ «հիմնադիրն» անորոշ ժամանակով գնացել է տուն։
Ի դեպ, Սերժ Սարգսյանիաթոռային ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էներքաղաքական պայքարում հույսը դրել դրսի ուժերի վրա, ով սպասում է արտաքին ինչ-ինչ անբարենպաստ զարգացումների, որպեսզի դրանից հետո իշխանությունը վերցնելու հնարավորություն ստանա։ «Ղարաբաղը ծախած-պրծած է»,-գուժում էր «հիմնադիրը» յուրաքանչյուր առիթով՝ իր ասածները հիմնավորելով այն բանով, թե Օբաման, Սարկոզին ու Մեդվեդևն արդեն որոշել են, և մնում է տանը նստած սպասել այդ ակտի ավարտին ու հետո նետվել փողոցներ։ Սա նույնպես ոչ իրատեսական ու կործանարար մոտեցման վառ օրինակներից է։
«Դասերկրորդ. ոչոքպարտավորչէքոփոխարենհաստատելպետականություն: Իհարկե, երկուդեպքումէլկարողենլինելդաշնակիցներ, սակայնայդսխրագործություններըդուպարտավորեսպատրաստլինելկատարելումեն-մենակ»,-ճշմարտացիորեն նկատում է Սերժ Սարգսյանը՝ հետին թվով ընդունելով, որ «ֆուտբոլային» թեքում ունեցող ինքնամոռաց քիրվայությունը կործանարար ճանապարհ է։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի աթոռային ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացրած քաղաքականությունը նույնպես ամբողջովին հիմնված է ոչհայաստանյան ռեսուրսներով ՀՀ-ն զարգացնելու թեզի վրա։ Դատե՛ք ինքներդ. եթե Տեր-Պետրոսյանն ասում է, թե մենք զարգանալու հնարավորութուն չենք ունենա, եթե ամեն գնով ու շուտափույթ չգնանք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բաց սահմանների հաստատմանը, ապա ստացվում է, որ մեր զարգացման բանալիները Անկարայում և Բաքվում են։ Այսինքն այդ երկու երկրների բարի կամքից է, ըստ Տեր-Պետրոսյանի, կախված մեր զարգացման ապագան ու մնում է միայն նախաձեռնողական լինել նրանց հետ հարաբերություններ հաստատելու գործում և վերջ։ Սա այն է, ինչը մասամբ իրականացրեց Սերժ Սարգսյանը և մեզ համար բացասական արդյունքները տեսանելի դարձան նույնիսկ երդվյալ քիրվաների համար, ովքեր գործնականում տեսան տերպետրոսյանական գաղափարների վտանգավորությունն ու կատարեցին համապատասխան եզրակացություններ։
Որևէ բանական մարդ չի կարող դեմ լինել հարևանների հետ բաց սահմաններ ունենալուն, բայց դրա գինը չպետք է լինի անվտանգության կորուստը։ Սա՛ է մեր ասածը։ Արցախն Ադրբեջանին փաստացի զիջելն ու թուրքերին հաճոյանալու համար Հայոց ցեղասպանության հարցն արտաքին քաղաքական օրակարգից հանելը ՀՀ ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքներ են, և այդպիսի մտածողության կրողները պարզապես պետք է տեղ չունենան ՀՀ քաղաքական դաշտում։
Համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը ոչ պակաս հայրենասեր է, քան որևէ այլ գործիչ։ Այստեղ խոսքը հայրենասիրության մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ տերպետրոսյանական մտածողությունը քիրվայակենտրոն է, որը չի կարող և չպետք է դոմինանտ լինի անկախ Հայաստանում։ Այդ մտածողությունը, մեծ հաշվով, ենթադրում է հայաբնակ հատվածների համար մշակութային ինքնավարության կարգավիճակ թուրքական վիլայեթության շրջանակներում։ Տեր-Պետրոսյանն այդպես չի մտածում, բայց նրա քայլերն ինքնաբերաբար դրան կհանգեցնեն, եթե հանկարծ նա շանս ստանա պետության ղեկին հայտնվել։ Եթե քո «իդեա-ֆիքսը» բաց սահմանն է, ապա թուրքական վիլայեթ դառնալով՝ ընդհանրապես որևէ սահման չի լինի, ու «Սերգո ջանը» լավ կապրի։ Ինչի՞ մասին է խոսքը։ Նմանատիպ գաղափարների կրող ուժ, որը տիտղոսային ընդդիմության կարգավիճակ ունենա, դուք չեք գտնի մեր տարածաշրջանի կամ որևէ այլ երկրում։ Սա մեր պետականազուրկ պատմության հետևանք-հիվանդության դրսևորումներից է, որը վիրահատական միջամտությամբ պետք է հեռացվի քաղաքական դաշտից։
«Դասերրորդ. պետականկառույցներձևավորածժողովրդինկատմամբկարելիէառանձին հաղթանակներ տանել, բայցանհնարէիրականացնելցեղասպանություն»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը, և նրա հետ դժվար է չհամաձայնել։ Մնում է միայն կարգին պետություն կառուցել, որը, ինչպես ժամանակը ցույց տվեց, վեր է ՀՀ գործող նախագահի ու իր նեղ շրջապատի ուժերից։
Ի դեպ, կարգին պետություն կառուցելն ուժերից վեր է նաև Սերժ Սարգսյանի աթոռային ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Նա 1991-ին ժողովրդի վստահության հսկայական պաշար ուներ, որը, սակայն, շատ արագ մսխվեց։ ՀՀ առաջին նախագահի՛ օրոք դրվեցին ավազակապետության հիմքերը, որն իրավաբանորեն ամրագրվեց 1995-ին «ընդունված» Սահմանադրությամբ։ Ընտրակեղծիքների, իշխանության և բիզնեսի սերտաճված համակարգի, կառավարման ավտորիտարիզմի հիմնադիր նախագահը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է։
«Դասչորրորդ. հայժողովուրդնիվիճակիէլուծելիրառջևդրվածամենաբարդ, երբեմնանհնարևերևակայականթվացողխնդիրները: Հայժողովուրդնուղղակիանպարտելիէ, եթեաշխարհիններկայանումէմիասնականճակատով: Եթեհայությանբոլորհատվածները, բոլորխավերնուքաղաքականուժերըգործումենհամաձայնության, փոխլրացմանմթնոլորտում, եթեերկրիներսումչկահինգերորդշարասյուն, մենքանպարտելիենք»,-մայիսի 28-ի տոնական օրով հայտարարեց ՀՀԿ «Ճկուն» նախագահը, ով իր քիրվայական քաղաքականությամբ հաջողացրեց պառակտում մտցնել ՀՀ իշխանությունների ու Սփյուռքի, մեր հասարակության տարբեր հատվածների ու ներիշխանական ուժերի միջև։
Չգիտեմ, թե ո՞ւմ նկատի ուներ նախագահը, երբ ակնարկում էր երկրի ներսում գործող հինգերորդ շարասյան մասին, բայց փաստն այն է, որ իր իսկ նախաձեռնած հայ-թուրքական մեղրամսի փուլում այնպիսի քարոզ էր տարվում, ու այնպիսի քաղաքականություն էր վարվում, որ այդ ամենը հենց հինգերորդ շարասյուն էր հիշեցնում։
Հեռուստաեթերը վխտում էր ինքնամոռաց ու անարժանապատիվ թուրքասիրության «գոհարներ» մատուցող դեմքերով։ Իշխանական մամուլն անարգանքի սյունին էր գամում հողապաշտներին՝ քարոզելով, թե Արցախի ազատագրված տարածքները պետք է շուտափույթ հանձնել։ Սերժ Սարգսյանը մեկը մեկից հանձնողական բնույթի հայտարարություններ ու հարցազրույցներ էր տալիս և այլն, և այլն, և այլն։
Հինգերորդ շարասյունն ուրիշ էլ ի՞նչ ձևով է լինում, եթե ոչ այսպես։ Սերժ Սարգսյանի նախաձեռնած քիրվայական քարոզն ու քաղաքականությունն այնքան մեծ թափ էին հավաքել, որ հիմա, երբ իշխանությունը քիրվայությունից անցել է «հայրենասիրության», նախորդ շրջանի իներցիան դեռևս շարունակվում է։
Այսպես. Սերժ Սարգսյանի հետ հաշվարկով «քաղաքական ամուսնություն» կնքած տխրահռչակ Անդրանիկ Միհրանյանը, ով Հայաստանի քաղաքական դաշտի բազմակի օգտագործման խոպանչու կարգավիճակ ունի, «Արմինֆոյին» տված հարցազրույցում խոսում է «ֆուտբոլային» դիվանագիտության հանճարեղության ու Սարգսյանի գերիմաստուն քայլերի մասին։ Ամերիկաներում ծվարած Միհրանյանը, հավանաբար, դուրս է մնացել տեղեկատվական հոսքերից և, հետևաբար, չի իմանում, որ Ս. Սարգսյանը նախկին էնտուզիազմը չունի, կասեցրել է «ֆուտբոլը» ու նեղացել թուրքերից։ Մարդը փող է աշխատում, ու քանի որ պատվիրատուները չեն հասցրել նրա «պլաստինկան» փոխել՝ ուստի հին «նաղլն» է անում «ով էշ, ես փալան» կարգախոսով առաջնորդվող Միհրանյանը։ Բայց սա Սարգսյանի շրջապատի ներկայացուցիչների միակ նմուշ չէ, ով շարունակում է իներցիոն քիրվայությունը։
Օրերս «Ռեգնում» լրատվական գործակալությանը հարցազրույց էր տվել ոմն Արթուր Ղազինյան, ով դրական էր գնահատում Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձևը։ Հիշեցնեմ, որ այդ բանաձևով կոչ էր արվում մեր զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից։ Ղազինյանն այնքան ոգևորված էր խոսում այդ բանաձևի մասին, այնպիսի համառությամբ էր ազատագրված տարածքների փոխարեն օգտագործում «Ադրբեջանից օկուպացված 7 շրջաններ» ձևակերպումը և ղուկասղուկասյանական ոճով այնպես էր հիմնավորում տարածքների հանձնման անհրաժեշտությունը, որ մի պահ տնաբույծ քոքված քիրվաները, երևի, վտանգ զգացին դրամաշնորհային ծրագրերի հայկական հասցեատերերի փոփոխության հետ կապված։
Այդ հարցազրույցից տպավորություն ես ստանում, թե սա ադրբեջանցի փորձագետի միտք է, բայց երբ հայկական ազգանուն ես տեսնում, հասկանում ես, որ սա հենց այն հինգերորդ շարասյան ներկայացուցիչներից է, ումից կոչ է անում զգուշանալ Սերժ Սարգսյանը։
Ես ընդհանրապես չէի անդրադառնա այդ անհայտ ծագման պերսոնայի հարցազրույցին, եթե չլիներ մի ուշագրավ հանգամանք։ Բանն այն է, որ սույն Ղազինյանն այդ հարցազրույցը տվել էր Երևանի պետական համալսարանի շրջանակներում գործող «Եվրոպական հետազոտությունների կենտրոնի» տնօրենի կարգավիճակով։ Ա՛յն պետհամալսարանի, որի կառավարման խորհրդի նախագահն է բազմազբաղ ու բազմապաշտոն Սերժ Սարգսյանը։ Տեսնես, ո՞ւմ գիտությամբ ու թողտվությամբ են այդ հինգերորդ շարասյունները ստեղծվում, բուծվում մեր երկրի ներսում ու թրքաբոլշևիկյան ոգով հարցազրույցներ տալիս։ Հը՞։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի աթոռային ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերը նույնպես հինգերորդ շարասյուն են հիշեցնում։ Եթե «հիմնադիրն» ու իր նեղ շրջապատը մի կողմից հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը ծախում է Ղարաբաղը և ուրանում ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից քաղաքական պայքարը դադարեցնում են, որպեսզի նա ավարտի առևտուրը, և նույն այդ «ծախող» ու «ուրացող» Սարգսյանին առաջարկում են նրա «էջմիածնական միաբանը» դառնալ, ապա...
«Դասհինգերորդ. պետքէհավատալհայժողովրդիունակություններին, հավատալնրակռվելու, կառուցելու, մտածելու, արարելումեծհնարավորություններին: Այսօրքչերնենհիշում, թեինչհուսահատականտրամադրությունէրիշխումՂարաքիլիսայումհերոսամարտիցընդամենըմիքանիօրառաջ: Գաղթականությանթշվառտեսարաններըխեղճացրելուբարոյալքելէիննույնիսկզինվորներին, որոնքարդենդիմումէինդասալքության: Իսկհաղթանակիցհետոոմանքչէինհավատումիրենցաչքերին, չէինհավատում, որիրենքհաղթելեն»,-քարոզում էր Սերժ Սարգսյանը, ով այս խոսքերից շաբաթներ առաջ Արցախի մարտադաշտից ճողոպրած ու հայերիցս դաժան պարտություն կրած Ադրբեջանին թուլակամորեն առաջարկում էր պատերազմ չսկսելու մասին մի թուղթ ստորագրել։ Պատերազմ ոչ մեկս էլ չենք ցանկանում, բայց եթե ցույց տաս, որ լեղապատառ ես լինում վայրահաչող Ալիևի խոսքերից, ապա այդ պատերազմն ավելի շուտ կսկսվի ու միանշանակ կպարտվես, քանի որ զինվորներդ քո «խաղաղասիրությունից» կարող են դասալքության դիմել։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի աթոռային ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանին էլ է հատուկ անարժանապատիվ պացիֆիզմը, որն իրականում պատերազմի ու պարտության ճանապարհ է։ Արցախյան պատերազմի տարիներին Տեր-Պետրոսյանն անընդհատ հայտարարում էր, թե մենք չենք կարողանա հաղթել ՀՀ-ին քանակապես գերազանցող Ադրբեջանին։ Այդ մտածողությունից էին ծնվում կոմսոմոլսկայապրավդաներին տրված հարցազրույցները, որտեղ «հիմնադիրը» Արցախը տեսնում էր դե ֆակտո անկախ, բայց դե յուրե Ադրբեջանի կազմում։ Կյանքը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանը սխալվեց։ Մենք քանակապես քիչ էինք, բայց հաղթեցինք։ Ու հիմա էլ կհաղթենք, եթե իրոք միասնական լինենք, եթե հինգերորդ շարասյունը ներսից չջլատի մեր ուժերը։
Ամփոփում. Սերժ Սարգսյանի մայիսի 28–ին քարոզած դասերը լավն էին, բայց առաջինն ի՛նքը պետք է ականջին օղ անի դրանք։ Այլապես, քանի՞ կոպեկ արժեն միասնականության մասին կոչերը և ՀՀ նախագահի սիրելի Տիգրան Սարգսյանի քարոզած «Հայկական աշխարհի» մասին պտտեցվող հոլովակները, երբ հերթական նախաձեռնողականությունն ես ցուցաբերում ու, թաքնվելով նախարարիդ թիկունքում, օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացելու մասին օրինագիծ ես ներկայացնում ԱԺ։ Հայոց լեզվի հանդեպ նման վերաբերմունք կարող էր ցուցաբերել միայն հինգերորդ շարասյունը։ Դա ևս մեկ գիշերային որոշում էր, քանի որ հասարակությանը փաստի առաջ կանգնացրեց իշխանությունը, ճիշտ այնպես, ինչպես հայ-թուրքական քիրվայության փուլում։
Հարգելի՛ քաղաքացիներ, եկեք իրերն իրենց անուններով կոչենք ու արձանագրենք, որ գործող իշխանությունը հասարակությանը պատերազմ է հայտարարում մի քանի ճակատներով։ Դե ինչ, պետք է վերցնել նրանց նետած ձեռնոցն ու պատասխանել մարտահրավերներին։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Նախորդ հոդվածում, երբ վերլուծել էի սերժսարգսյանական նյուվասյուկիզմը, նշել էի, թե իրենց բլեֆ-ծրագրերով նրանք այնքան հեռու էին գնացել, որ Էկոնոմիկայի նախարարության կայքէջի Գյումրիին վերաբերող հատվածում քաղաքը դարձրել էին ծովափնյա։ Հետագայում պարզեցի, որ այդ հոդվածից հետո հանվել էին «Գյումրին և ծովը» նկարը, ինչպես նաև նյուվասյուկիստական բնույթի այլ նկարներ։ Ա՛յ, եթե մյուս հարցերում էլ իշխանություններն այդքան օպերատիվ գործեին ու, ընդունելով իրենց սխալները, շտկվեին, վատ չէր լինի։ Բայց գործող համակարգն այնքան հիվանդ է, որ դրա ներկայացուցիչները կարողանում են միայն կայքէջերից նկարներ հանել կամ էլ «Youtube»-ից նախընտրական տեսահոլովակների չմոնտաժված հատվածները ջնջել։ Ընդամենը։
Ի տխրություն կայքէջից նկարներ հանողների ասեմ, որ կանխատեսելով այդպիսի քայլերի հավանականությունը՝ նախապես save էի արել այդ «շեդևր» նկարները», և եթե ցանկություն կա, ապա կարող եմ դրանք ուղարկել ՀՀ կառավարություն։ Պահեք որպես հիշատակ։
Լյուդմիլա Սարգսյան. «Ես զարմանում եմ, որ Զարուհին կարող է նման բան ասել»
Մայիսի 28-ին ելույթ ունենալով հանրապետության տոնի կապակցությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատմական դասեր քաղելու մասին էր խոսում և անհասցե «մուննաթ» գալիս ինչ-ինչ շրջանակների վրա՝ նրանց 5-րդ շարասյան գործառույթներ վերագրելով։
Այն, որ ՀՀ-ում կան 5-րդ շարասյուն ներկայացնող գործիչներ և ուժեր, անվիճելի է։ Նրանք այդպիսին դառնում են իրենց մտածողության հետևանքով, կամ էլ՝ ակամայից։ Այսինքն, դավաճաններ չարժե փնտրել, եթե, իհարկե, դավաճանություն չհամարենք մեզանում գործող որոշ հասարակական կազմակերպությունների կամ անհատների գործունեությունը, որոնք դրամաշնորհային փողերով պատրաստ են ծառայել թուրքերին ու ադրբեջանցիներին, քարոզել ինքնաոչնչացնող պացիֆիզմ և ինքամոռաց քիրվայություն՝ իրենց այդ գործունեությունը ներկայացնելով որպես ազատական մտածողության և եվրաինտեգրացիայի ցանկության դրսևորում։ Բայց դա այլ խոսակցության թեմա է։
Դառնանք Սերժ Սարգսյանի դասերին և դրանք համադրենք ներքաղաքական կյանքում առկա իրողությունների հետ։
«Դաս առաջին. ոչ ոք աշխարհում պարտավոր չէ կռվել քեզ համար և քո փոխարեն: ... Օտար ուժերին ապավինելն ու բոլոր հույսերն այլոց հետ կապելը նշանակում է լինել ոչ իրատես, ի վերջո' կործանվել»,-նշեց նախագահն իր ելույթում։ Գեղեցիկ խոսքեր են, բան չունենք ասելու։ Բայց արի ու տես, որ «նախաձեռնողական» քաղաքականությունը վերը նշված դասի ճիշտ հակառակ ձևով իրականացվեց։ Հայկական դիվանագիտությունը հույսը կապել էր հիլարիքլինթոնների ու շվեյցարիաների հետ և միամտաբար կարծում էր, որ եթե համաձայնի պատմաբանների հանձնաժողովի ստեղծման ու սահմանների փոխադարձ ճանաչման թուրքական նախապայմաններին, ապա սահմանները կբացվեն, և Սարգսյանն էլ կդառնա «դարի գործիչ»։
Երբ իշխանություններին զգուշացնում էինք, որ «ֆուտբոլային» գործընթացով ոչ միայն սահմանները չեն բացվելու, այլև հայ-թուրքական հարաբերություններն ավելի են վատանալու, և Արցախի հարցում ոչ հայանպաստ գործընթացներ են սկսվելու, մեզ պատասխանում էին, թե Թուրքիան չի կարող սահմանը չբացել, քանի որ այդ դեպքում նա խաբած կլինի ոչ միայն մեզ, այլ նաև միջազգային հանրությանը։ Ասել է թե՝ ՀՀ իշխանությունների հույսը միջազգային դայակների ամենակարողության մասին ունեցած մանկական պատկերացումներն էին։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա ոչ իրատեսական մոտեցում էր, և այժմ Հայաստանը բավական վտանգավոր դրության մեջ է հայտնվել։
Բացի այդ՝ դրսի գործընթացներով Ս. Սարգսյանը փորձեց գաղափարապես զինաթափել իր ներքին մրցակիցներին և, կարելի է ասել, այդ առումով հաջողեց։ Աթոռն ապահովագրվեց, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանի թիմն այլևս գազի գներով է զբաղված, իսկ «հիմնադիրն» անորոշ ժամանակով գնացել է տուն։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի աթոռային ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ներքաղաքական պայքարում հույսը դրել դրսի ուժերի վրա, ով սպասում է արտաքին ինչ-ինչ անբարենպաստ զարգացումների, որպեսզի դրանից հետո իշխանությունը վերցնելու հնարավորություն ստանա։ «Ղարաբաղը ծախած-պրծած է»,-գուժում էր «հիմնադիրը» յուրաքանչյուր առիթով՝ իր ասածները հիմնավորելով այն բանով, թե Օբաման, Սարկոզին ու Մեդվեդևն արդեն որոշել են, և մնում է տանը նստած սպասել այդ ակտի ավարտին ու հետո նետվել փողոցներ։ Սա նույնպես ոչ իրատեսական ու կործանարար մոտեցման վառ օրինակներից է։
«Դաս երկրորդ. ոչ ոք պարտավոր չէ քո փոխարեն հաստատել պետականություն: Իհարկե, երկու դեպքում էլ կարող են լինել դաշնակիցներ, սակայն այդ սխրագործությունները դու պարտավոր ես պատրաստ լինել կատարելու մեն-մենակ»,-ճշմարտացիորեն նկատում է Սերժ Սարգսյանը՝ հետին թվով ընդունելով, որ «ֆուտբոլային» թեքում ունեցող ինքնամոռաց քիրվայությունը կործանարար ճանապարհ է։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի աթոռային ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացրած քաղաքականությունը նույնպես ամբողջովին հիմնված է ոչհայաստանյան ռեսուրսներով ՀՀ-ն զարգացնելու թեզի վրա։ Դատե՛ք ինքներդ. եթե Տեր-Պետրոսյանն ասում է, թե մենք զարգանալու հնարավորութուն չենք ունենա, եթե ամեն գնով ու շուտափույթ չգնանք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բաց սահմանների հաստատմանը, ապա ստացվում է, որ մեր զարգացման բանալիները Անկարայում և Բաքվում են։ Այսինքն այդ երկու երկրների բարի կամքից է, ըստ Տեր-Պետրոսյանի, կախված մեր զարգացման ապագան ու մնում է միայն նախաձեռնողական լինել նրանց հետ հարաբերություններ հաստատելու գործում և վերջ։ Սա այն է, ինչը մասամբ իրականացրեց Սերժ Սարգսյանը և մեզ համար բացասական արդյունքները տեսանելի դարձան նույնիսկ երդվյալ քիրվաների համար, ովքեր գործնականում տեսան տերպետրոսյանական գաղափարների վտանգավորությունն ու կատարեցին համապատասխան եզրակացություններ։
Որևէ բանական մարդ չի կարող դեմ լինել հարևանների հետ բաց սահմաններ ունենալուն, բայց դրա գինը չպետք է լինի անվտանգության կորուստը։ Սա՛ է մեր ասածը։ Արցախն Ադրբեջանին փաստացի զիջելն ու թուրքերին հաճոյանալու համար Հայոց ցեղասպանության հարցն արտաքին քաղաքական օրակարգից հանելը ՀՀ ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքներ են, և այդպիսի մտածողության կրողները պարզապես պետք է տեղ չունենան ՀՀ քաղաքական դաշտում։
Համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը ոչ պակաս հայրենասեր է, քան որևէ այլ գործիչ։ Այստեղ խոսքը հայրենասիրության մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ տերպետրոսյանական մտածողությունը քիրվայակենտրոն է, որը չի կարող և չպետք է դոմինանտ լինի անկախ Հայաստանում։ Այդ մտածողությունը, մեծ հաշվով, ենթադրում է հայաբնակ հատվածների համար մշակութային ինքնավարության կարգավիճակ թուրքական վիլայեթության շրջանակներում։ Տեր-Պետրոսյանն այդպես չի մտածում, բայց նրա քայլերն ինքնաբերաբար դրան կհանգեցնեն, եթե հանկարծ նա շանս ստանա պետության ղեկին հայտնվել։ Եթե քո «իդեա-ֆիքսը» բաց սահմանն է, ապա թուրքական վիլայեթ դառնալով՝ ընդհանրապես որևէ սահման չի լինի, ու «Սերգո ջանը» լավ կապրի։ Ինչի՞ մասին է խոսքը։ Նմանատիպ գաղափարների կրող ուժ, որը տիտղոսային ընդդիմության կարգավիճակ ունենա, դուք չեք գտնի մեր տարածաշրջանի կամ որևէ այլ երկրում։ Սա մեր պետականազուրկ պատմության հետևանք-հիվանդության դրսևորումներից է, որը վիրահատական միջամտությամբ պետք է հեռացվի քաղաքական դաշտից։
«Դաս երրորդ. պետական կառույցներ ձևավորած ժողովրդի նկատմամբ կարելի է առանձին հաղթանակներ տանել, բայց անհնար է իրականացնել ցեղասպանություն»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը, և նրա հետ դժվար է չհամաձայնել։ Մնում է միայն կարգին պետություն կառուցել, որը, ինչպես ժամանակը ցույց տվեց, վեր է ՀՀ գործող նախագահի ու իր նեղ շրջապատի ուժերից։
Ի դեպ, կարգին պետություն կառուցելն ուժերից վեր է նաև Սերժ Սարգսյանի աթոռային ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Նա 1991-ին ժողովրդի վստահության հսկայական պաշար ուներ, որը, սակայն, շատ արագ մսխվեց։ ՀՀ առաջին նախագահի՛ օրոք դրվեցին ավազակապետության հիմքերը, որն իրավաբանորեն ամրագրվեց 1995-ին «ընդունված» Սահմանադրությամբ։ Ընտրակեղծիքների, իշխանության և բիզնեսի սերտաճված համակարգի, կառավարման ավտորիտարիզմի հիմնադիր նախագահը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է։
«Դաս չորրորդ. հայ ժողովուրդն ի վիճակի է լուծել իր առջև դրված ամենաբարդ, երբեմն անհնար և երևակայական թվացող խնդիրները: Հայ ժողովուրդն ուղղակի անպարտելի է, եթե աշխարհին ներկայանում է միասնական ճակատով: Եթե հայության բոլոր հատվածները, բոլոր խավերն ու քաղաքական ուժերը գործում են համաձայնության, փոխլրացման մթնոլորտում, եթե երկրի ներսում չկա հինգերորդ շարասյուն, մենք անպարտելի ենք»,-մայիսի 28-ի տոնական օրով հայտարարեց ՀՀԿ «Ճկուն» նախագահը, ով իր քիրվայական քաղաքականությամբ հաջողացրեց պառակտում մտցնել ՀՀ իշխանությունների ու Սփյուռքի, մեր հասարակության տարբեր հատվածների ու ներիշխանական ուժերի միջև։
Չգիտեմ, թե ո՞ւմ նկատի ուներ նախագահը, երբ ակնարկում էր երկրի ներսում գործող հինգերորդ շարասյան մասին, բայց փաստն այն է, որ իր իսկ նախաձեռնած հայ-թուրքական մեղրամսի փուլում այնպիսի քարոզ էր տարվում, ու այնպիսի քաղաքականություն էր վարվում, որ այդ ամենը հենց հինգերորդ շարասյուն էր հիշեցնում։
Հեռուստաեթերը վխտում էր ինքնամոռաց ու անարժանապատիվ թուրքասիրության «գոհարներ» մատուցող դեմքերով։ Իշխանական մամուլն անարգանքի սյունին էր գամում հողապաշտներին՝ քարոզելով, թե Արցախի ազատագրված տարածքները պետք է շուտափույթ հանձնել։ Սերժ Սարգսյանը մեկը մեկից հանձնողական բնույթի հայտարարություններ ու հարցազրույցներ էր տալիս և այլն, և այլն, և այլն։
Հինգերորդ շարասյունն ուրիշ էլ ի՞նչ ձևով է լինում, եթե ոչ այսպես։ Սերժ Սարգսյանի նախաձեռնած քիրվայական քարոզն ու քաղաքականությունն այնքան մեծ թափ էին հավաքել, որ հիմա, երբ իշխանությունը քիրվայությունից անցել է «հայրենասիրության», նախորդ շրջանի իներցիան դեռևս շարունակվում է։
Այսպես. Սերժ Սարգսյանի հետ հաշվարկով «քաղաքական ամուսնություն» կնքած տխրահռչակ Անդրանիկ Միհրանյանը, ով Հայաստանի քաղաքական դաշտի բազմակի օգտագործման խոպանչու կարգավիճակ ունի, «Արմինֆոյին» տված հարցազրույցում խոսում է «ֆուտբոլային» դիվանագիտության հանճարեղության ու Սարգսյանի գերիմաստուն քայլերի մասին։ Ամերիկաներում ծվարած Միհրանյանը, հավանաբար, դուրս է մնացել տեղեկատվական հոսքերից և, հետևաբար, չի իմանում, որ Ս. Սարգսյանը նախկին էնտուզիազմը չունի, կասեցրել է «ֆուտբոլը» ու նեղացել թուրքերից։ Մարդը փող է աշխատում, ու քանի որ պատվիրատուները չեն հասցրել նրա «պլաստինկան» փոխել՝ ուստի հին «նաղլն» է անում «ով էշ, ես փալան» կարգախոսով առաջնորդվող Միհրանյանը։ Բայց սա Սարգսյանի շրջապատի ներկայացուցիչների միակ նմուշ չէ, ով շարունակում է իներցիոն քիրվայությունը։
Օրերս «Ռեգնում» լրատվական գործակալությանը հարցազրույց էր տվել ոմն Արթուր Ղազինյան, ով դրական էր գնահատում Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձևը։ Հիշեցնեմ, որ այդ բանաձևով կոչ էր արվում մեր զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից։ Ղազինյանն այնքան ոգևորված էր խոսում այդ բանաձևի մասին, այնպիսի համառությամբ էր ազատագրված տարածքների փոխարեն օգտագործում «Ադրբեջանից օկուպացված 7 շրջաններ» ձևակերպումը և ղուկասղուկասյանական ոճով այնպես էր հիմնավորում տարածքների հանձնման անհրաժեշտությունը, որ մի պահ տնաբույծ քոքված քիրվաները, երևի, վտանգ զգացին դրամաշնորհային ծրագրերի հայկական հասցեատերերի փոփոխության հետ կապված։
Այդ հարցազրույցից տպավորություն ես ստանում, թե սա ադրբեջանցի փորձագետի միտք է, բայց երբ հայկական ազգանուն ես տեսնում, հասկանում ես, որ սա հենց այն հինգերորդ շարասյան ներկայացուցիչներից է, ումից կոչ է անում զգուշանալ Սերժ Սարգսյանը։
Ես ընդհանրապես չէի անդրադառնա այդ անհայտ ծագման պերսոնայի հարցազրույցին, եթե չլիներ մի ուշագրավ հանգամանք։ Բանն այն է, որ սույն Ղազինյանն այդ հարցազրույցը տվել էր Երևանի պետական համալսարանի շրջանակներում գործող «Եվրոպական հետազոտությունների կենտրոնի» տնօրենի կարգավիճակով։ Ա՛յն պետհամալսարանի, որի կառավարման խորհրդի նախագահն է բազմազբաղ ու բազմապաշտոն Սերժ Սարգսյանը։ Տեսնես, ո՞ւմ գիտությամբ ու թողտվությամբ են այդ հինգերորդ շարասյունները ստեղծվում, բուծվում մեր երկրի ներսում ու թրքաբոլշևիկյան ոգով հարցազրույցներ տալիս։ Հը՞։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի աթոռային ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերը նույնպես հինգերորդ շարասյուն են հիշեցնում։ Եթե «հիմնադիրն» ու իր նեղ շրջապատը մի կողմից հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը ծախում է Ղարաբաղը և ուրանում ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից քաղաքական պայքարը դադարեցնում են, որպեսզի նա ավարտի առևտուրը, և նույն այդ «ծախող» ու «ուրացող» Սարգսյանին առաջարկում են նրա «էջմիածնական միաբանը» դառնալ, ապա...
«Դաս հինգերորդ. պետք է հավատալ հայ ժողովրդի ունակություններին, հավատալ նրա կռվելու, կառուցելու, մտածելու, արարելու մեծ հնարավորություններին: Այսօր քչերն են հիշում, թե ինչ հուսահատական տրամադրություն էր իշխում Ղարաքիլիսայում հերոսամարտից ընդամենը մի քանի օր առաջ: Գաղթականության թշվառ տեսարանները խեղճացրել ու բարոյալքել էին նույնիսկ զինվորներին, որոնք արդեն դիմում էին դասալքության: Իսկ հաղթանակից հետո ոմանք չէին հավատում իրենց աչքերին, չէին հավատում, որ իրենք հաղթել են»,-քարոզում էր Սերժ Սարգսյանը, ով այս խոսքերից շաբաթներ առաջ Արցախի մարտադաշտից ճողոպրած ու հայերիցս դաժան պարտություն կրած Ադրբեջանին թուլակամորեն առաջարկում էր պատերազմ չսկսելու մասին մի թուղթ ստորագրել։ Պատերազմ ոչ մեկս էլ չենք ցանկանում, բայց եթե ցույց տաս, որ լեղապատառ ես լինում վայրահաչող Ալիևի խոսքերից, ապա այդ պատերազմն ավելի շուտ կսկսվի ու միանշանակ կպարտվես, քանի որ զինվորներդ քո «խաղաղասիրությունից» կարող են դասալքության դիմել։