Արման Մուսինյան. «Սուրեն Սուրենյանցը խոսել է որպես Սուրեն Սուրենյանց»
-ԱյսօրՀայաստանումմենքգործունենքռեալռեսուրսներունեցողընդամենըերեքքաղաքականուժիհետ։ԽոսքսՀՀԿ-ի, ԲՀԿ-իևՀԱԿ-իմասինէ,- հունիսի 5-ին մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։
«Սա ի՞ր, թե՞ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումն է»,- «7օր»-ը փորձել է ճշտել Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից։
-Սուրեն Սուրենյանցը խոսել է որպես Սուրեն Սուրենյանց։ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական դիրքորոշումը միշտ ներկայացնում է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը։
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ «Ժողովրդի քվեն ստանալու համար պետք է մշտապես ժողովրդի կողքին լինել, և մարտի 1-ին շատ կարևոր էր Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայությունը, ու անկախ նրանից՝ իրեն տանը կալանավորել էին, թե ոչ, նա պետք է լիներ ժողովրդի կողքին» հայտարարությանը, Արման Մուսինյանը հրաժարվել է մեկնաբանություններ տալ։
Արման Մուսինյան. «Սուրեն Սուրենյանցը խոսել է որպես Սուրեն Սուրենյանց»
-Այսօր Հայաստանում մենք գործ ունենք ռեալ ռեսուրսներ ունեցող ընդամենը երեք քաղաքական ուժի հետ։ Խոսքս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մասին է,- հունիսի 5-ին մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։