Աղվան Վարդանյան. «Պահանջել միայն ԱԳ նախարարի հրաժարականը` ճիշտ չէ»
– Պետություններն առաջնորդվում են իրենց շահերով, և նրանք թքած ունեն հումանիզմի վրա,– այսպես է մեկնաբանել ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հետ կապված իրադարձությունները ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին։
Ինչ վերաբերում է Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը կասեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը, ապա Վարդանյանն ասել է.
–Այդ քայլը վճռական էր, արժանապատիվ էր, բայց ուշացած: Հանրապետության նախագահը հրավիրել էր մոտ 35 դեսպանների, որոնցից ակնկալում էր հստակ վերաբերմունք: Միաժամանակ, անցել է չորս օր, սակայն այդ երկրներից երկուսն են միայն արձագանքել, ընդ որում արձագանքը հետևյալն է՝ հանկարծ չտուժի բանակցային գործընթացը:
Աղվան Վարդանյանը նաև ընդգծել է, որ ճիշտ չէ Սաֆարովի հարցի առնչությամբ մեղադրել միայն ԱԳՆ–ին.
–Սա միայն ԱԳՆ-ի խնդիրը չէ, այլ ողջ պետության: Հետևաբար պահանջել միայն ԱԳ նախարարի հրաժարականը` ճիշտ չէ:

7or.am