Պետք չէ դժգոհել կուրությունից, երբ սեփական ձեռքերով ես հանել աչքերդ
«Ժառանգություն»-ը փաստում է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցել են ընտրախախտումներով։ Բայց և վստահեցնում է, որ ընդդիմությունը, ի դեմս ՀԱԿ-ի, նույնպես չի վայելում ժողովրդի քվեն։
-Ընտրություններին մասնակցությունը պաշտոնական տվայալներով 53,4% է եղել։ Հաշվի առնելով, որ եղել են կրկնակի քվերակություններ, լցոնումներ, թվանկարչություն, եթե հանենք այդ, կտեսնենք, որ ընտրություններին առավելագույնը մասնակցել է 40%-ը։ Նախորդ նախագահական ընտրություններին գրեթե 80% էր։ Դա ապացուցեց, որ կա էլեկտորատի մի զանգված, որը, չըտնրելով իշխանություններին, չի ընտրի նաև Լևոն Տեր-Պետրոսյանին,-ասել է Արմեն Մարտիրոսյանը։
Թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի ստացել ձայների մեծամասնությունը, «Ժառանգությունը» մի քանի պատճառներ է մատնանշում։ Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ ՀԱԿ-ն ընտրություններին մասնակցել է հնացած մոդելով, հնացած մարդկանցով։
-Ես կուզեի, որ երիտասարդներ մասնակցնին ընտրություններ, և ինչու չէ՝ նրանք կնախապատրաստվեին առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Թե չէ, շատ վտանգավոր է նախագահի թեկնածուին վտանգել և փորձության ենթարկել, փոշիացնել այդ գործոնը,- ասել է նա։
Ո՞ւմ պետք է մեղադրի ՀԱԿ-ը, որ ընտրությունների արդյունքն այսպիսին է։ «Ժառանգության» պատգամովորները վստահ են, որ դա բոլորի մեղքն է՝ ի դեմս ՀԱԿ-ի։ Պատգամավորները նաև իրենց են մեղադրում։
«Մենք պետք է, երևի թե պետք է մասնակցեինք»,-նշում են նրանք։
Զարուհի Փոստանջյանը համարում է, որ քաղաքապետարանում ավագանու անդամներ չունենալը սխալ է։ Պատգամավորը վստահեցնում է, որ ՀԱԿ-ը իրեն միակ ընդդիմադիր ուժը հռչակելով, այնուամենայնիվ, չի հանձնել իր քննությունը և չի վաստակել ժողովրդի քվեն. «Պետք չէ դժգոհել կուրությունից, երբ սեփական ձեռքերով ես հանել աչքերդ»։
-Եթե մենք էլ մասնակցեինք, ՀԱԿ-ն էլ, ապա քաղաքապետարանում կմիացնեինք մեր ուժերը, ու մի բան կստացվեր,-ասել է Զարուհի Փոստանջյանը։
Արմեն Մարտիրոսյանն էլ փաստել է, որ եթե իրենք դնեին իրենց թեկնածությունը, ընդդիմադիր մամուլի կողմից հանդուրժող վերաբերմունքի չէին արժանանա։
-Մեկ շաբաթ ընդդիմադիր մամուլը գրեթե մինչև վերջին հայհոյանքը հնչեցրեց «Ժառանգության» հասցեին։ Ու չէին հասկանում, որ «Ժառանգություն»-ն այն քաղաքական ուժն է, որ կարող է նույնիսկ իշխանական թևից ձայներ բերել,-ասել է նա։
«Ժառանգության» պատգամավորները վստահեցնում են, որ այս հայտարարություններից հետո էլ իրենք պատրաստ են շարունակել համագործակցությունը ՀԱԿ-ի հետ։

Հեղինե Հարությունյան