Սուրեն Սուրենյանց. «Փոխզիջումներ պետք են անեն և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը»
-Ցանկացած կարգավորում, ցավոք, ենթադրում է զիջումներ երկու կողմից։ Ցավոք, փոխզիջումներ պետք են անեն և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը,-«Տեսակետ» մամուլի ակումբում խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ, այսպիսի կարծիք է հայտնել Սուրեն Սուրենյանցը։
-Ինձ համար կարևորը միջազգայնորեն երաշխավորված, կրկնում եմ, միջազգայնորեն երաշխավորված Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն է, և Ղարաբաղի հայկականության ապահովումը։ Եթե ազատագրված որոշ տարածքների հանձնման դիմաց մենք կունենանք անվտանգության կայուն երաշխիքներ, այո՛, դա կարող է ներառվել փոխզիջումների փաթեթում։ Ի վերջո տարածքներն ազատագրվել են շատ որոշակի նպատակով՝ որպեսզի ապահովվի Ղարաբաղի անվտանգությունը։