Լրահոս

05.06.2009 19:44


Արմեն Մարտիրոսյանը հայ–թուրքական հարաբերությունների մասին՝ «Եթե այս պրոցեսը այս ձևով կանգնի, մենք առավել մեծ խնդիրներից կփրկվենք»

-Ես մեծ սպասումներ չունեմ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպումից, և հետագա հանդիպումներից էլ։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի համար այս ժամանակահատվածում կա որոշակիորեն ժամանակ շահելու խնդիր և նա ժամանակ շահեց այս երկու՝ հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի խնդիրների շուրջ,- խոսելով Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Նա ասել է, որ թեև չի կարող բացահայտել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված փաստերը, բայց  նշել է, որ ճիշտ է «համաձայնագրում Կարսի պայմանագիրը չկար, բայց կար կետ, որ Կարսի պայմանագրից ավելի վատ էր»։  «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ասել է, որ «այն իշխանությունը, որը ընտրվացված է՝ չի կարող սպասարկել ժողովրդի շահը»։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը