Լրահոս

05.09.2012 19:35


ԱԺ-ը գրեթե միաձայն հավանություն տվեց Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցնելուն

ԱԺ-ը գրեթե միաձայն հավանություն տվեց Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցնելուն

Ազգային ժողովը ձայների 96 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ազատ արձակելու վերաբերյալ դատապարտող հայտարարությունը: Միակ դեմ քվեարկած պատգամավորը Զարուհի Փոստանջյանն էր:

Ամփոփիչ ելույթում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին միասնական և ակտիվ մասնակցության համար` ասելով. «Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար: Այսպիսով՝ կասեցվում են Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը