Թուրքական բանակը երկրի հարավարևելյան շրջաններում հատուկ գործողության ընթացքում սպանել է Քրդական աշխատավորական կուսակցության մոտ 30 զինյալի: Բախումները սկսվել են անջատողականների` Շիրնակ գավառում տեղակայված ռազմական օբյեկտների վրա հարձակման հետևանքով։ Այս մասին գրում է թուրքական մամուլը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բեյթուշեբաբ ավանում զինյալների հետ բախման ժամանակ թուրքական բանակը ոչնչացրել է ավելի քան 20 զինյալի: Նշենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը, որը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական, մոտ 30 տարի է, ինչ Թուրքիայի տարածքում ձգտում է ստեղծել քրդական ինքնավարություն: Հակամարտությունը խլել է ավելի քան 30 000 մարդու կյանք:
Թուրք զինվորները 30 քուրդ զինյալ են սպանել