Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի պատգամավորի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ մշտապես եղել է հայ ժողովրդի բարեկամը և շարունակելու է գործունեությունը՝ ուղղված հայ և ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:
Ֆրանսիացի պատգամավորը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Հայաստանում հումանիտար և կրթական բնագավառներում իր կողմից իրականացվող ծրագրերը: