Հանրային խորհրդի հանձնաժողովը որոշել է, որ համաներումը չպետք է վերաբերի միայն մարտի 1–ի գործով դատապարտվածներին
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի (ՔՀԿՀ) հանձնաժողովն իր նիստում որոշել է, որ նախագահի կողմից հայտարարվելիք համաներումը չպետք է վերաբերի միայն մարտի 1-ի գործով դատապարտվածներին։
-Մարտի 1-ի հանգամանքը հաշվի չառնել չի կարելի, սակայն որոշման մեջ շեշտել, թե սա արվում է մարտի 1-ի համար, ուղղակի քաղաքական կարճատեսություն է։ Եվ, իհարկե, ամենևին էլ սոցիալական համերաշխությանը, լարվածության լիցքաթափմանը նպաստել չի կարող, այլ ընդհակառակը,- «7օր»-ին ասել է ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։
Իսկ համաներում հայտարարելու անհրաժեշտության հասունացման պատճառները, ըստ նրա, մի քանիսն են, որոնցից մեկն էլ ֆինանսատնտեսական ճգնաժամն է։
-Կան մարդիկ, որոնք դատապարտված են թեթև հոդվածներով և իրենց խնամքի տակ ունեն որոշ մարդկանց՝ անչափահասների, անաշխատունակների։ Կան մարդիկ, որոնք Հայաստանին որոշակի ծառայություններ են մատուցել։ Հիմա, ինչ-ինչ հանգամանքներում կատարել են օրենքով անթույլատրելի քայլեր և հայտնվել են պատժիչ հիմնարկում։ Կան մարդիկ, որոնք հաշմանդամ են և, բանտերում իրենց պատիժը կրելով, նաև բուժօգնության կարիքն ունեն։ Կա նաև այլ իրողություն։ Այս սոցիալ-տնտեսական ճգնաժամը բերեց նրան, որ հանրապետությունում հանցագործությունների, ընդ որում՝ մանր, աճ գրանցվեց։ Եվ ես կարծում են, որ մենք բանտերում էլ բավականին լուրջ ծանրաբեռնված իրավիճակ ունենք։ Ի վերջո, կան մի քանի գործոններ։ Դրանցից մեկը կարևոր է, մյուսը՝ երկրորդական. բոլորն էլ պետք է հաշվի առնել և, իհարկե, գտնել գեղեցիկ առիթ այս ամենն անելու համար, որպեսզի այս ակցիան իրոք ծառայի իր նպատակին,- ասել է Հ. Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով՝ համաներումը չպետք է կիրառվի, օրինակ, առանձնապես վտանգավոր և կրկնակի հանցագործություն կատարածների նկատմամբ։ Բայց, քանի որ այդ որոշումն ընդունողը ԱԺ-ն պետք է լինի, իրենք իրավունք չեն վերապահում կոնկրետ հոդվածներ նշել և հասցեականություն ապահովել։
-Համաներումը, ի սկզբանե, որպես իրավական ակտ տարբերվում է ներումից։ Ներումը հասցեական է, այն որևէ մարդու, որևէ խմբի, որևէ իրադարձության մասնակիցների նկատմամաբ կարող է լինել հասցեական ակցիա։ Իսկ համաներումն անհասցե ակտ է։ Հասցեականացումը ենթադրում է հանդես գալ որոշակի քաղաքական բևեռի կամ որոշակի շահառու խմբին դեմ, մյուսներին՝ կողմ, այսինքն՝ ջուր լցնել այս կամ այն կողմի ջրաղացին։ Մինչդեռ, հանրայի խորհուրդն իր ձևավորման տրամաբանությամբ կոչված է ապահովելու չեզոքության, օբյեկտիվության դաշտը։ Այդ պատճառով, համաներումը պետք է լինի անհասցե։ Մեր հանձնաժողովի այս որոշումը և՛ իրավաչափ է, և՛ հեռանկարային ու հեռատես,- նշել է Հ. Հովհաննիսյանը։