«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը ոգևորված էր ՀԱԿ–իշխանություն «երկխոսության» փուլում։ Ճիշտ հակառակ հոգեվիճակում նա հայտնվեց, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջ քաշեց «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը և դրական արտահայտվեց «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի միջոցով իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ։
«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին միս ու արյուն տալը, բնականաբար, չէր կարող լրջորեն չանհանգստացնել իշխանություններին և նրանք որոշեցին ձևականությունների հետևից չընկնել ու պայթեցնել բոլոր հնարավոր «ականներին»։ Տոտալ հակաքարոզչություն սկսվեց ԱԺ ընտրությունների ժամանակ միասնական շտաբի անդամ կուսակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի դեմ (մնացածին արդեն առել էին)։ Գրոհը, մեծ հաշվով, ոչինչ չտվեց իշխանությանը, բայց նրանց կիրառած «մուտիլովկեքը», այնուամենայնիվ, նստվածք թողեցին. ոմանք կոտրվեցին, ոմանք ծախվեցին, իսկ ոմանք պարզապես ինքնաբացահայտվեցին։
Ուշագրավ է, որ ինքնաբացահայտված հաճախորդների գործունեությունը դարձավ «ափաշքարա» ու լկտի։ Մասնավորապես՝ ՀԱԿ–ը լքեց իշխանության կայունության մեծ ջատագով Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաև «Նեմեց Ռուբոյի» կուռացիայի տակ գտնվող Անդրանիկ Քոչարյանը։ Էլի մի քանի մանր–մունր դեմքեր «գել–թոզ» անելով հեռացան Կոնգրեսից։
Իշխանական միջամտությունը ՀՅԴ–ում և ԲՀԿ–ում «բրոունյան շարժման» մեջ դրեց պաթոլոգիկ կոնֆորմիստներին ու «նախորդ դասի» սիրահարներին։
Ինչ վերաբերում է մեր այս հոդվածի «հերոսին»՝Արամ Սարգսյանին, ապա նավայր դրեց մանդատը, հայտարարեց ՀԱԿ–ից դուրս գալու մասին, թունդ ընդդիմադիր հռետորաբանություն կիրառելով՝ խոստացավ գրավել փողոցը և գնաց... տուն, իսկ ավելի ճիշտ՝ «Հարսնաքարի» տիրոջ մոտ։
Չնայած Արամի ամպագորգոռ հայտարարություններին ու իշխանական լրատվամիջոցների անթաքույց աջակցությանը, Ա. Սարգսյանի մոտ, ինչպես սպասվում էր, ոչինչ չստացվեց։ Ժամանակն ամեն ինչ դրեց իր տեղը։
Բաղրամյան 26–ում տեսնելով, որ նախագահական ընտրությունների փուլում Արամից ո՛չ արտաշեսգեղամյանացու, ո՛չ արթուրբաղդասարյանացու ստանալ հնարավոր չէ, նրա վրա շատ համեստ պարտականություն դրեցին։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հիմա արտահաստիքային մամլո խոսնակի դեր է կատարում։
Ինչպես հայտնի է, ԲՀԿ մամլո խոսնակը, իրերն իրենց անվանումներով կոչելով, անդրադարձել էր Տիգրան Սարգսյանի«կորեյկոյական» գործունեությանն ու նրա «ֆլեշախառն» լրատվական խաղերին։ Վարչապետը չպատասխանեց Ուրիխանյանին։ «Հայկական աշխարհի» ճարտարապետի փոխարեն դա արեց «փողոցի սիրահար»Արամ Սարգսյանը, ով իշխանության «տերտերական» թևի խոսափող հանդիսացող թերթերից մեկին տված «թունդ ընդդիմադիր» իր հարցազրույցում «մոռացել» էր, որ ինքը ընդդիմադիր է խաղում, և որ իշխանությունը ոչ թե ԲՀԿ–ն է գլխավորում, այլ իրենց ընտանիքի լավ բարեկամ Սերժ Սարգսյանը։ Ահա այսպիսի «արմատական» գործունեություն էր ուզում ծավալել Զավենիչը, բայց ՀԱԿ–ը թույլ չէր տալիս, և այդ իսկ պատճառով էլ նա վայր դրեց մանդատն ու վազեց նախագահական նստավայր՝ «փողոցը գրավելու»։
Հաշվի առնելով Սարգսյան եղբայրների հրապարակային գործունեությունը՝ կարող ենք ասել, որ նրանց մոտ աշխատանքի բաժանում է կատարվել։ Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման համար դատապարտված ու Սերժի շնորհիվ ժամանակից շուտ ազատ արձակված Արմեն Զավենի Սարգսյանը բացահայտ կերպով պաշտպանում է Սերժ Սարգսյանին, իսկ նրա եղբայրը՝ «ընդդիմադիր» Արամ Զավենի Սարգսյանը, դա անում է հաճախորդներին հատուկ տեխնոլոգիաներով։ Բայց քանի որ Արամը շատ անտաղանդ է գեղամյանություն անում, ուստի նրա «պաշտոնն» իջեցրեցրել են և նշանակել Տիգրան Սարգսյանի արտահաստիքային մամլո խոսնակ։ Այդպես ավարտվեց «ական»–ավոր այդ մարդու «քաղաքական» կարիերան։ Մնացածը՝ ինչպես տեքստում։
Արտահաստիքային մամլո խոսնակը
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը ոգևորված էր ՀԱԿ–իշխանություն «երկխոսության» փուլում։ Ճիշտ հակառակ հոգեվիճակում նա հայտնվեց, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջ քաշեց «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը և դրական արտահայտվեց «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի միջոցով իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ։
«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին միս ու արյուն տալը, բնականաբար, չէր կարող լրջորեն չանհանգստացնել իշխանություններին և նրանք որոշեցին ձևականությունների հետևից չընկնել ու պայթեցնել բոլոր հնարավոր «ականներին»։ Տոտալ հակաքարոզչություն սկսվեց ԱԺ ընտրությունների ժամանակ միասնական շտաբի անդամ կուսակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի դեմ (մնացածին արդեն առել էին)։ Գրոհը, մեծ հաշվով, ոչինչ չտվեց իշխանությանը, բայց նրանց կիրառած «մուտիլովկեքը», այնուամենայնիվ, նստվածք թողեցին. ոմանք կոտրվեցին, ոմանք ծախվեցին, իսկ ոմանք պարզապես ինքնաբացահայտվեցին։
Ուշագրավ է, որ ինքնաբացահայտված հաճախորդների գործունեությունը դարձավ «ափաշքարա» ու լկտի։ Մասնավորապես՝ ՀԱԿ–ը լքեց իշխանության կայունության մեծ ջատագով Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաև «Նեմեց Ռուբոյի» կուռացիայի տակ գտնվող Անդրանիկ Քոչարյանը։ Էլի մի քանի մանր–մունր դեմքեր «գել–թոզ» անելով հեռացան Կոնգրեսից։
Իշխանական միջամտությունը ՀՅԴ–ում և ԲՀԿ–ում «բրոունյան շարժման» մեջ դրեց պաթոլոգիկ կոնֆորմիստներին ու «նախորդ դասի» սիրահարներին։
Ինչ վերաբերում է մեր այս հոդվածի «հերոսին»՝ Արամ Սարգսյանին, ապա նա վայր դրեց մանդատը, հայտարարեց ՀԱԿ–ից դուրս գալու մասին, թունդ ընդդիմադիր հռետորաբանություն կիրառելով՝ խոստացավ գրավել փողոցը և գնաց... տուն, իսկ ավելի ճիշտ՝ «Հարսնաքարի» տիրոջ մոտ։
Չնայած Արամի ամպագորգոռ հայտարարություններին ու իշխանական լրատվամիջոցների անթաքույց աջակցությանը, Ա. Սարգսյանի մոտ, ինչպես սպասվում էր, ոչինչ չստացվեց։ Ժամանակն ամեն ինչ դրեց իր տեղը։
Բաղրամյան 26–ում տեսնելով, որ նախագահական ընտրությունների փուլում Արամից ո՛չ արտաշեսգեղամյանացու, ո՛չ արթուրբաղդասարյանացու ստանալ հնարավոր չէ, նրա վրա շատ համեստ պարտականություն դրեցին։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հիմա արտահաստիքային մամլո խոսնակի դեր է կատարում։
Ինչպես հայտնի է, ԲՀԿ մամլո խոսնակը, իրերն իրենց անվանումներով կոչելով, անդրադարձել էր Տիգրան Սարգսյանի «կորեյկոյական» գործունեությանն ու նրա «ֆլեշախառն» լրատվական խաղերին։ Վարչապետը չպատասխանեց Ուրիխանյանին։ «Հայկական աշխարհի» ճարտարապետի փոխարեն դա արեց «փողոցի սիրահար» Արամ Սարգսյանը, ով իշխանության «տերտերական» թևի խոսափող հանդիսացող թերթերից մեկին տված «թունդ ընդդիմադիր» իր հարցազրույցում «մոռացել» էր, որ ինքը ընդդիմադիր է խաղում, և որ իշխանությունը ոչ թե ԲՀԿ–ն է գլխավորում, այլ իրենց ընտանիքի լավ բարեկամ Սերժ Սարգսյանը։ Ահա այսպիսի «արմատական» գործունեություն էր ուզում ծավալել Զավենիչը, բայց ՀԱԿ–ը թույլ չէր տալիս, և այդ իսկ պատճառով էլ նա վայր դրեց մանդատն ու վազեց նախագահական նստավայր՝ «փողոցը գրավելու»։
Հաշվի առնելով Սարգսյան եղբայրների հրապարակային գործունեությունը՝ կարող ենք ասել, որ նրանց մոտ աշխատանքի բաժանում է կատարվել։ Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման համար դատապարտված ու Սերժի շնորհիվ ժամանակից շուտ ազատ արձակված Արմեն Զավենի Սարգսյանը բացահայտ կերպով պաշտպանում է Սերժ Սարգսյանին, իսկ նրա եղբայրը՝ «ընդդիմադիր» Արամ Զավենի Սարգսյանը, դա անում է հաճախորդներին հատուկ տեխնոլոգիաներով։ Բայց քանի որ Արամը շատ անտաղանդ է գեղամյանություն անում, ուստի նրա «պաշտոնն» իջեցրեցրել են և նշանակել Տիգրան Սարգսյանի արտահաստիքային մամլո խոսնակ։ Այդպես ավարտվեց «ական»–ավոր այդ մարդու «քաղաքական» կարիերան։ Մնացածը՝ ինչպես տեքստում։
Կորյուն Մանուկյան