Հովիկ Աբրահամյան. «Հայ-ֆրանսիական բարեկամությունը վերընթաց և հարաճուն զարգացում է ունենում»
Հունիսի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին:
Ողջունելով հյուրին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահն իր ցավակցությունն է հայտնել Ատլանտյան օվկիանոսում «Էյր Ֆրանս» ընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով տեղի ունեցած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների և անձամբ պրն. Ռոշբլուանի դերակատարությունը երկկողմ համագործակցության զարգացման գործում: Հ. Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը վերընթաց և հարաճուն զարգացում է ունենում:
Այնուհետև, պրն. Ռոշբլուանի խնդրանքով Հայաստանի խորհրդարանի նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Զրույցի ընթացքում կողմերը մանրակրկիտ քննարկել են Հայատանի և Ֆրանսիայի օրենսդիրների համագործակցության հարցերը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Պրն. Աբրահամյանի նախաձեռնությամբ նրանք նաև արծարծել են երկու երկրների բարեկամության պատգամավորական խմբերի անելիքները:
Հանդիպմանը նաև մասնակցել Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը: