Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի (ՔՀԿՀ) հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր համաներման անհրաժեշտության հարցը, մասնակիցներից մեկը նկատեց, որ իրենք պետք է բարձրաձայնեն հանրության պահանջած հարցերը, իսկ համաներումն իջեցվել է վերևից։
Այս կապակցությամբ ՔՀԿՀ-ի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը«7օր»-ին ասել է, որ կարևորը խնդիրներ բարձրացնելն ու լուծում տալն է, այլ ոչ թե՝ ով է դա նախաձեռնել.
-Մենք չպետք է այնքան «վիրավորված» ինքնասիրություն ունենանք և «վիրավորվենք», որ մեզ վերևից առաջարկվեց կամ նախագահն ակնարկեց, կամ էլ ներքևից մյուսն ասաց։
Հ. Հովհաննիսյանի խոսքերով՝ եթե հասարակության կարծիքին իրազեկ լրագրողը համաներման մասին հարց է ուղղել հանրապետության նախագահին, նա էլ պատասխանել է, նշանակում է, որ դրա անհարժեշտությունը կա.
-Իհարկե, եթե այդ հանրային անհրաժեշտությունը չլիներ, նախագահն էլ, գուցե, կամ լրագրողը դրան չանդրադառնային։ Բայց մենք բոլորս էլ, մինչև հանրային խորհրդի ձևավորումը, ազնիվ լինենք և խոստովանենք, որ այդ կապակցությամբ մտորել ենք։ Հետևաբար, սա հասունացած կարծիք է։ Այլ բան է՝ որտեղի՞ց է թելի ծայրը դուրս գալիս։ Կարծում եմ՝ սա մանրուք է և պետք է քննարկման նյութ չդառնա։
Համաներման հարցը վերևից չպետք է իջեցվի
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի (ՔՀԿՀ) հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր համաներման անհրաժեշտության հարցը, մասնակիցներից մեկը նկատեց, որ իրենք պետք է բարձրաձայնեն հանրության պահանջած հարցերը, իսկ համաներումն իջեցվել է վերևից։
Այս կապակցությամբ ՔՀԿՀ-ի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «7օր»-ին ասել է, որ կարևորը խնդիրներ բարձրացնելն ու լուծում տալն է, այլ ոչ թե՝ ով է դա նախաձեռնել.