Սեպտեմբերի 15–ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը ԱԱԾ–ին ու դատախազությանը կոչ արեց գնալ չարաշահումների հետևից և բռնել մեծերին՝ գլխից։
Ասում են, թե նախագահի այդ կոչից հետո իրավապահ համակարգի «կոմպը կախել» է, քանզի եթե Գորիկ Գուրգենիչն ու Աղվան Գառնիկիչը իրոք բռնեն գլխից, այսինքն՝ մեծերին, ապա շատ անհարմար բան կստացվի։ Իսկ եթե բռնեն մեկ կամ երկու միլիոն գողացողներին, ապա նույնպես անհարմար բան կստացվի, քանզի բոլորը կտեսնեն, որ ընդամենը «ատկատի» գինը բարձրացնելու գործընթաց է տեղի ունեցել և քավության նոխազ են դարձել սլաքավարները։ Ահա այս ծանր երկընտրանքն է, որ դժվար կացության առաջ է կանգնեցրել պետական կառավարման համակարգին։
Ասում են նաև, որ Սերժ Սարգսյանն իրականում իրավապահներին կոչ չի արել «ատկատների» պահով գնալ ու բռնել մեծերին, քանզի այդ խոսքերն արտասանելիս նա կադրից դուրս «սեղմել» է ԱԱԾ ղեկավարի ու գլխավոր դատախազի «ոտքը» ճիշտ այնպես, ինչպես «Ոսկե ցլիկը» հայտնի ֆիլմում կոլխոզի նախագահ Նաջարյանն էր սեղմել բրիգադիրի պրոտեզով ոտքը, որպեսզի նա «Միլիոն» անունով ցուլիկին չտա հարևան գյուղին։ Այնպես որ ԱԱԾ ղեկավարն ու գլխավոր դատախազը, ժողովրդական լեզվով ասած, պետք է հազար չափեն ու նոր կտրեն, որպեսզի նշյալ ֆիլմի Պողոսի օրը չընկնեն։
Թե որքանով են ճշմարտանման այս խոսակցությունները և որ տարբերակին մենք ականատես կլինենք, պարզ կդառնա առաջիկայում։ Եթե տեսնենք, որ մարդ են բռնում ու այն էլ` գլխից, ուրեմն Ս. Սարգսյանը Գորիկի ու Աղվանի «սախատ» ոտքն է սեղմած եղել, և վերջիններս «սխալ» մարդու են բռնել Բաղրամյան փողոցից։ Իսկ եթե լրիվ ուրիշ բան տեսնենք, ապա կարող ենք ենթադրել, որ համապատասխան պաշտոնյաների ճիշտ ոտքն է «սեղմվել» Կառավարության նիստերի դահլիճում։
Իսկ թե ինչ կարող է լինել ենթակաների կողմից ղեկավարի հրահանգները սխալ հասկանալու դեպքում, ցույց է տրված հայտնի ֆիլմից վերցրած հատվածում, որը Սերժ Սարգսյանի հանձնարարականի հետ միասին տեղադրված է ստորև։
Օպերացիա «ատկատ» կամ «Միլիոնը» տարան (տեսանյութ)

Կարեն Հակոբջանյան