Վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունից շատերն են դժգոհ, և դա հասկանալի է։ «Հայկական աշխարհի» ճարտարապետի գլխավորած կառավարության վարած քաղաքականությունը չի գոհացնում ո՛չ բիզնեսի ներկայացուցիչներին (փոքրից մինչև խոշոր), ո՛չ ՀՀԿ–ի տարբեր թևերին, ո՛չ ԲՀԿ–ին (ինչի հետևանքով Ծառուկյանի թիմը դուրս եկավ կոալիցիայից), ո՛չ ՀՅԴ–ին, ո՛չ ՀԱԿ–ին։
Նշյալ սուբյեկտներից յուրաքանչյուրն իր պատճառներն ունի Տիգրան Սարգսյանին քննադատելու համար, բայց բոլորի մոտ ընդհանուրն այն է, որ երկրի տնտեսական կուրսը սխալ է, և վարչապետն աչքի է ընկնում դիլետանտիզմով։
Հակառակ բոլոր քննադատություններին, սակայն, Սերժ Սարգսյանը 4 տարի շարունակ դրական է արտահայտվել Տիգրան Սարգսյանին գործունեության վերաբերյալ։ Նախագահն այնքան գոհ էր վարչապետից, որ ԱԺ ընտրություններից հետո որպես գործադիրի ղեկավար կրկին առաջարկեց Տիգրանին։ Նախագահը, թերևս, այլ չափանիշներով էր գնահատում իր կամակատարի վարքագիծը, և այդ իսկ պատճառով ամեն կերպ պաշտպանում էր նրան։ Ու հիմա, երբ Սերժ Սարգսյանն էլ է սկսել դժգոհություն հայտնել Տիգրան Սարգսյանի անգործության վերաբերյալ, մի շարք հարցեր են առաջանում։
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Տիգրանին ամեն կերպ պաշտպանող Սերժը հիմա «փուռն» է ուզում տալ նրան։
Ինչո՞ւ մինչև այդ հնչող քննադատական գնահատականներին նախագահն ուշադրություն չէր դարձնում, այնինչ պարզվում է, որ 4 տարի շարունակ ինքն էլ է կռիվ տվել կոռուպցիայի դեմ պայքարից խոսող, սակայն քեռի–բարեկամներով պետական տենդերներ կազմակերպող վարչապետի հետ։
Արդյոք Սարգսյանը դժգոհ է միայն պետական գնումների գործընթացի կազմերպումի՞ց, թե՞ տնտեսական քաղաքականությունից։
Սա հարցերի ոչ ամբողջական ցանկն է, որոնց պետք է անդրադառնա նախագահը։
Մեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի աչքերը բացվել են ոչ թե ներկա իրավիճակի օբյեկտիվ գնահատումից և անցած տարիներին արձանագրված արդյունքների վերլուծությունից հետո, այլ նախընտրական մթնոլորտի արդյունքում։
Հայաստանում միայն մանկահասակները կհավատան, որ նախագահն անտեղյակ է երկրում «ատկատների» գոյության կամ պաշտոնյաների չարաշահումների մասին։ Հետևաբար՝ վարչապետի հրապարակային «քլնգոցն» այլ նպատակ է հետապնդում։
Ակնհայտ է, որ 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանն ուզում է «ժերտվա» տալ իր բոլոր հրահանգները կատարած և «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիք հանդիսացող Տիգրան Սարգսյանին։ ՀՀԿ ղեկավարն այժմ վարչապետին, այսպես ասած, վաճառքի է հանում և առկա սոցիալ–տնտեսական իրավիճակից դժգոհ բոլոր շերտերին առաջարկում է համաձայնության գալ իր հետ՝ «Տիգրանին սարքենք քավության նոխազ՝ իմ վերընտրության դիմաց» տարբերակով։ Նկատենք, սակայն, որ Ս. Սարգսյանը ժամկետանց «ապրանք» է առաջարկում հանրությանն ու քաղաքական ուժերին, քանզի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ որևէ մեկին չես ֆռռացնի քո քննադատությամբ։Ի՞նչ տարբերություն, թե ով կլինի վարչապետը, եթե արատավոր տնտեսական քաղաքականությունը շարունակվելու է։ Իսկ այն, որ Սերժն իր գծից շեղվելու մտադրություն չունի, վկայեց նաև խորհրդակցությունը, որի ժամանակ քննադատվեց ոչ թե Կառավարության իրականացրած հարկային տեռորը և արտագաղթին նպաստող քաղաքականությունը, այլ «ատկատների» պահը, ընդ որում՝ բոլորն էլ գիտեն, թե ուր են գնում այդ «ատկատները» և ընդամենը հասկացան, որ շոուից հետո դրանց չափն է բարձրանալու։
Ժամանակը ցույց է տվել, որ հանուն իր իշխանության պահպանման՝ Սերժ Սարգսյանը պատրաստ է «փչացնել» ու վաճառքի հանել իր շրջապատի մարդկանց։ Այդպես եղավ, օրինակ, Մաշտոցի պուրակում։ Տարոն Մարգարյանին «փչացնելու» հաշվին նախագահը «քաղաքացիական հասարակության բարեկամ» էր խաղում նախընտրական փուլում։ Հիմա էլ Տիգրանն է դարձել Սերժի PR–ատրիբուտը՝ որպես «փչացման» ենթակա պաշտոնյա։ Ընդամենը։
Եթե Սերժ Սարգսյանը ժամանակին ազատվեր Տիգրանից և ընդուներ իր որդեգրած գծի սխալ լինելը, ապա դա ինչ որ առումով ընկալելի կլիներ։ Բայց նախագահը դա չարեց, քանզի իրականում միշտ գոհ է եղել Տիգրանից։ Սերժը հիմա էլ է գոհ դրսից փող բերելու և երկրի ներսում բիզնեսը խեղդելու տիգրանսարգսյանական քաղաքականությունից, քաղաքականություն, որի պատվերն իջեցվել է Բաղրամյան 26–ից։ Պարզապես այժմ վիճակն այնպիսին է, որ Սերժն իր գործիքին վաճառքի հանելու անհրաժեշտություն է զգացել, բայց կրկնենք՝ ժամկետանց «ապրանք» ոչ մեկին պետք չէ, առավելևս՝ Սերժի առաջարկած «ապրանքը»։
Սերժ Սարգսյանը ժամկետանց «ապրանք» է առաջարկում
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունից շատերն են դժգոհ, և դա հասկանալի է։ «Հայկական աշխարհի» ճարտարապետի գլխավորած կառավարության վարած քաղաքականությունը չի գոհացնում ո՛չ բիզնեսի ներկայացուցիչներին (փոքրից մինչև խոշոր), ո՛չ ՀՀԿ–ի տարբեր թևերին, ո՛չ ԲՀԿ–ին (ինչի հետևանքով Ծառուկյանի թիմը դուրս եկավ կոալիցիայից), ո՛չ ՀՅԴ–ին, ո՛չ ՀԱԿ–ին։
Նշյալ սուբյեկտներից յուրաքանչյուրն իր պատճառներն ունի Տիգրան Սարգսյանին քննադատելու համար, բայց բոլորի մոտ ընդհանուրն այն է, որ երկրի տնտեսական կուրսը սխալ է, և վարչապետն աչքի է ընկնում դիլետանտիզմով։
Հակառակ բոլոր քննադատություններին, սակայն, Սերժ Սարգսյանը 4 տարի շարունակ դրական է արտահայտվել Տիգրան Սարգսյանին գործունեության վերաբերյալ։ Նախագահն այնքան գոհ էր վարչապետից, որ ԱԺ ընտրություններից հետո որպես գործադիրի ղեկավար կրկին առաջարկեց Տիգրանին։ Նախագահը, թերևս, այլ չափանիշներով էր գնահատում իր կամակատարի վարքագիծը, և այդ իսկ պատճառով ամեն կերպ պաշտպանում էր նրան։ Ու հիմա, երբ Սերժ Սարգսյանն էլ է սկսել դժգոհություն հայտնել Տիգրան Սարգսյանի անգործության վերաբերյալ, մի շարք հարցեր են առաջանում։
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Տիգրանին ամեն կերպ պաշտպանող Սերժը հիմա «փուռն» է ուզում տալ նրան։
Ինչո՞ւ մինչև այդ հնչող քննադատական գնահատականներին նախագահն ուշադրություն չէր դարձնում, այնինչ պարզվում է, որ 4 տարի շարունակ ինքն էլ է կռիվ տվել կոռուպցիայի դեմ պայքարից խոսող, սակայն քեռի–բարեկամներով պետական տենդերներ կազմակերպող վարչապետի հետ։
Արդյոք Սարգսյանը դժգոհ է միայն պետական գնումների գործընթացի կազմերպումի՞ց, թե՞ տնտեսական քաղաքականությունից։
Սա հարցերի ոչ ամբողջական ցանկն է, որոնց պետք է անդրադառնա նախագահը։
Մեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի աչքերը բացվել են ոչ թե ներկա իրավիճակի օբյեկտիվ գնահատումից և անցած տարիներին արձանագրված արդյունքների վերլուծությունից հետո, այլ նախընտրական մթնոլորտի արդյունքում։
Հայաստանում միայն մանկահասակները կհավատան, որ նախագահն անտեղյակ է երկրում «ատկատների» գոյության կամ պաշտոնյաների չարաշահումների մասին։ Հետևաբար՝ վարչապետի հրապարակային «քլնգոցն» այլ նպատակ է հետապնդում։
Ակնհայտ է, որ 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանն ուզում է «ժերտվա» տալ իր բոլոր հրահանգները կատարած և «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիք հանդիսացող Տիգրան Սարգսյանին։ ՀՀԿ ղեկավարն այժմ վարչապետին, այսպես ասած, վաճառքի է հանում և առկա սոցիալ–տնտեսական իրավիճակից դժգոհ բոլոր շերտերին առաջարկում է համաձայնության գալ իր հետ՝ «Տիգրանին սարքենք քավության նոխազ՝ իմ վերընտրության դիմաց» տարբերակով։ Նկատենք, սակայն, որ Ս. Սարգսյանը ժամկետանց «ապրանք» է առաջարկում հանրությանն ու քաղաքական ուժերին, քանզի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ որևէ մեկին չես ֆռռացնի քո քննադատությամբ։ Ի՞նչ տարբերություն, թե ով կլինի վարչապետը, եթե արատավոր տնտեսական քաղաքականությունը շարունակվելու է։ Իսկ այն, որ Սերժն իր գծից շեղվելու մտադրություն չունի, վկայեց նաև խորհրդակցությունը, որի ժամանակ քննադատվեց ոչ թե Կառավարության իրականացրած հարկային տեռորը և արտագաղթին նպաստող քաղաքականությունը, այլ «ատկատների» պահը, ընդ որում՝ բոլորն էլ գիտեն, թե ուր են գնում այդ «ատկատները» և ընդամենը հասկացան, որ շոուից հետո դրանց չափն է բարձրանալու։
Ժամանակը ցույց է տվել, որ հանուն իր իշխանության պահպանման՝ Սերժ Սարգսյանը պատրաստ է «փչացնել» ու վաճառքի հանել իր շրջապատի մարդկանց։ Այդպես եղավ, օրինակ, Մաշտոցի պուրակում։ Տարոն Մարգարյանին «փչացնելու» հաշվին նախագահը «քաղաքացիական հասարակության բարեկամ» էր խաղում նախընտրական փուլում։ Հիմա էլ Տիգրանն է դարձել Սերժի PR–ատրիբուտը՝ որպես «փչացման» ենթակա պաշտոնյա։ Ընդամենը։
Եթե Սերժ Սարգսյանը ժամանակին ազատվեր Տիգրանից և ընդուներ իր որդեգրած գծի սխալ լինելը, ապա դա ինչ որ առումով ընկալելի կլիներ։ Բայց նախագահը դա չարեց, քանզի իրականում միշտ գոհ է եղել Տիգրանից։ Սերժը հիմա էլ է գոհ դրսից փող բերելու և երկրի ներսում բիզնեսը խեղդելու տիգրանսարգսյանական քաղաքականությունից, քաղաքականություն, որի պատվերն իջեցվել է Բաղրամյան 26–ից։ Պարզապես այժմ վիճակն այնպիսին է, որ Սերժն իր գործիքին վաճառքի հանելու անհրաժեշտություն է զգացել, բայց կրկնենք՝ ժամկետանց «ապրանք» ոչ մեկին պետք չէ, առավելևս՝ Սերժի առաջարկած «ապրանքը»։
Կարեն Հակոբջանյան