Մեկնաբանություն

22.09.2012 12:34


ՀՀԿ–ի գլխին կրակ է թափվում (տեսանյութ)

ՀՀԿ–ի գլխին կրակ է թափվում (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ԱԺ ընտրությունների քարոզչության փուլի ավարտին տեղի ունեցած ՀՀԿ համերգ–հանրահավաքի ժամանակ պայթեցին էժան գզով լցված փուչիկները՝ 150 երիտասարդի մարմնական վնաս պատճառելով։

Ի դեպ, Խորհրդարանական «ընտրությունների» արդյունքները ոչ պակաս կրակ էին մեր ժողովրդի գլխին։ Սա ոչ ի իմիջի այլոց եմ նշում։ Ինչևէ։

Ուշագրավ է, որ մայիսի 6–ի ընտրակեղծիքների միջոցով ժողովրդին կրակի մեջ գցելով՝ ՀՀԿ–ն ու ՀՀԿ–ականներն իրենց հերթին չեն կարողանում խուսափել կրակից։ Սկզբում այրվեց ՀՀԿ գրասենյակի տանիքը։ Երեկ տեղեկացանք, որ այրվել է Սերժ Սարգսյանի միակ հենարանը ներկայացող Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքարի» տանիքը։ Այսօր էլ կրկին հրդեհ է բռնկվել ՀՀԿ գրասենյակի նորակառույց հատվածի տանիքում։

Միստիկայի ոլորտը չենք ուզում ընկնել, բայց չենք կարողանում ազատվել այն կպչուն մտքից, որ, պատկերավոր ասած, վերևից կրակ է թափվում ՀՀԿ–ի գլխին՝ դրանով իսկ անելով այն, ինչը դեռ չի կարողանում անել հայ ժողովուրդը քաղաքական իմաստով։

Փաստորեն, Սերժի ոտքը ՀՀԿ հեչ խորով չէր. անսպասելիորեն մահացավ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀԿ–ն 1998–ից ի վեր այսպիսի «խուրդված» վիճակում չէր եղել, պարբերաբար այրվում է ՀՀԿ–ի տանիքը և այլն։ Մի խոսքով...

Իմ կողմից խորհուրդս ՀՀԿ–ականներին հետևյալն է. զգո՛ւյշ մնացեք և ձեր կենտրոնոկան գրասենյակը շահագործելիս՝ պահպանե՛ք անվտանգության կանոնները։ Չնայած եթե ամենավերևում որոշված է կրակի տակ առնել ոմանց օբյեկտները, ապա դրա դեմ խաղ չկա. բացասական էներգիան պետք է մի տեղից դուրս գա։ Սա ես ասում եմ առանց չարախնդալու։

Կորյուն Մանուկյան

տեսանյութերը՝ «tert.am»–ի

Այս խորագրի վերջին նյութերը