Լրահոս

22.11.2010 14:48


Այրվել են ավտոմեքենաներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 06.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրազիլիայի հրապարակին հարակից տարածքում կայանված ավտոմեքենաներ են այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.03-ին, մարվել' 07.20-ին:

Ամբողջությամբ այրվել են «Սամանդ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան, եւ «Հոնդա» մակնիշի առանց պետհամարանիշի ու «Մերսեդես» մակնիշի 18 ՍՍ 195 պետհամարանիշով  ավտոմեքենաների առաջնամասերը:

Այս խորագրի վերջին նյութերը