Րաֆֆի Հովհաննիսյան. «Տմարդի ընտրություններ, համազգային տապալում և համագործակցության նոր բանաձև»
-Երևանի քաղաքապետական ընտրությունները տմարդի էին, հակահայկական և չէին համապատասխանում մեր ժողովրդի ակնկալիքներին: Համազգային տապալում է և հերթական հնարավորություն ունեինք, բայց չիրացրինք այն։ Մնում է, որ մինչև հաջորդ ընտրությունները մենք կարողանանք իսկապես իրական այլընտրանք ապահովել,- Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Տպավորությունն այն է, որ այս ընտրությունների անցկացումն ու արդյունքները նախապես որոշված էին և կապ չունեին մեր ժողովրդի, սահմանադրական հիմք ունեցող, ազատ ընտրություն կատարելու իրավունքի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանը Հայ ազգային կոնգրեսին և Դաշնակցությանը միասնականության կոչ է արել. ու նշել, թե ընդդիմադիր դաշտում պետք է հրաժարվեն «հատվածական դրոշներ» բարձրացնելու մոլուցքից.
-Ես կողմ կլինեի, որ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և Դաշնակցությունը խորհրդակցությունների շարք սկսեին, յուրաքանչյուրը սկսեր իր սխալներից և փորձեր համագործակցության նոր բանաձև անել: Շփումը, հաղորդակցումը պետք, է և կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է սկսի իր սխալներից:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հրաժարվել է մեկնաբանել իր խմբակցության մյուս պատգամավորի՝ Զարուհի Փոստանջյանի արած այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը կայացած ուժ չէ:
-Յուրաքանչյուրն իր ազատ տեսակետն է արտահայտում, դա մեր ընդհանուր տեսակետը չէ: Բոլորս էլ կայացել ենք մեր կարծիքով,- ասել է Ր. Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հոփվհաննիսյանը հրաժարվել է մեկնաբանել նաև ՀԱԿ-ի՝ մանդատներից հրաժարվելու մասին հարցը: