Մեկնաբանություն

25.09.2012 10:14


Կրթության ոլորտի «ատկատները»

Կրթության ոլորտի «ատկատները»

Ուսումնական տարին նոր է սկսվել, բայց «7 օրն» արդեն այնքան ահազանգ է ստացել Երևանի տարբեր դպրոցներում սովորող աշակերտների ծնողներից, որ իմաստ չունի կոնկրետ դպրոցների համարները նշելը. դրամահավաքը, ըստ ամենայնի, համատարած է։

Ծնողները բողոքում են, որ դպրոցում իրենցից հավաքարարի, դասասենյակի վերանորոգման, գրատախտակի, դպրոցի դիմաց հերթապահություն անող ոստիկանի, տարատեսակ պարագաների և այլնի համար հասցրել են մինչև 10 000 դրամ փող վերցնել, ինչպես նաև կամավոր–պարտադիր սկզբունքով տետրեր կամ նկարչության ալբոմներ են «առաջարկել»։

Մի խոսքով՝ դպրոցներում սկսվել է «բերքահավաքը», որին, բնականաբար, հաջորդելու է Սերժ Սարգսյանի սիրած «ատկատը»։ Դպրոցի տնօրեններին, հավանաբար, թևեր են տվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այն խոսքերը, թե ծնողների կամավոր դրամական հատկացումները չեն կարող համարվել կաշառքի կամ դրամահավաքության դրսևորումներ։

Փաստորեն, դպրոցական ոլորտում «ատկատներին» տրվում է ավելի «քաղաքակիրթ» անվանում՝ կամավոր դրամական հատկացումներ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Եթե ՀՀ կրթության և գիտության նախարարությունից արձագանքեն, ապա պատրաստ ենք առանց ծնողների անունները տալու՝ նշել, թե որ դպրոցներում են դրամահավաքով զբաղված, չնայած համոզված ենք, որ երևույթը համատարած է և եթե ցանկություն կա, ապա խնդիրը պետք է լուծել արմատապես, այլ ոչ թե էպիզոդիկ։

Այս խորագրի վերջին նյութերը