Մի մարդ ջրախեղդ է եղել, մյուսը՝ նետվել ձորը, լճում դիակ է հայտնաբերվել
Հունիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունում Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ձախակողմյան 3-րդ լճում հայտնաբերվել է դիակ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել 40-50 տարեկանտղամարդուկիսաքայքայվածդիակ և հանձնվել իրավապահ մարմիններին: Պարզվել է դիակի ինքնությունը՝ 2008 թ. դեկտեմբերի 15-ից որոնման մեջ գտնվող, Վանաձորի Ուսանողական փողոցի թիվ 16ա շենքի 5-րդ բնակարանի բնակիչ, 1956 թ. ծնված ՍաշիկԶավենիԱնտինյան:
Հունիսի 7-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավթաշենիկամրջիտակքաղաքացիէջրախեղդեղել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Երևանի Այգեստան թաղամասի 239 տան բնակիչ, 1948թ ծնված ԷդվարդՆավասարդյանի դիակը և հանձնվել 1-03 ծառայության աշխատակիցներին: Դեպքի մասին տեղյակ է պահվել 1-02 ծառայությունը:
Իսկ հունիսի 8-ին Սյունիքիմարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.40-ի սահմաններում Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից մարդէնետվելձորը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 02.45-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների ուժերով ձորից դուրս է բերվել Գորիսի Թումանյան նրբանցքի թիվ 5 տան բնակիչ, 1986 թ. ծնված ԽաչատուրՀայրումյանիդիակը:
Մի մարդ ջրախեղդ է եղել, մյուսը՝ նետվել ձորը, լճում դիակ է հայտնաբերվել
Հունիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունում Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ձախակողմյան 3-րդ լճում հայտնաբերվել է դիակ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել 40-50 տարեկան տղամարդու կիսաքայքայված դիակ և հանձնվել իրավապահ մարմիններին: Պարզվել է դիակի ինքնությունը՝ 2008 թ. դեկտեմբերի 15-ից որոնման մեջ գտնվող, Վանաձորի Ուսանողական փողոցի թիվ 16ա շենքի 5-րդ բնակարանի բնակիչ, 1956 թ. ծնված Սաշիկ Զավենի Անտինյան:
Հունիսի 7-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ քաղաքացի է ջրախեղդ եղել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Երևանի Այգեստան թաղամասի 239 տան բնակիչ, 1948թ ծնված Էդվարդ Նավասարդյանի դիակը և հանձնվել 1-03 ծառայության աշխատակիցներին: Դեպքի մասին տեղյակ է պահվել 1-02 ծառայությունը:
Իսկ հունիսի 8-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.40-ի սահմաններում Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից մարդ է նետվել ձորը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 02.45-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների ուժերով ձորից դուրս է բերվել Գորիսի Թումանյան նրբանցքի թիվ 5 տան բնակիչ, 1986 թ. ծնված Խաչատուր Հայրումյանի դիակը: