Լրահոս

08.06.2009 16:26


«Կոմունալկաները» վերադառնում են

«Կոմունալկաները» վերադառնում են

Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը։ Շիրակի մարզպետարանում խորհրդակացության ժամանակ նա հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: ԲԳՎ-ների (բնակարանների գնման վկայագրեր) տրամադրման խնդրին անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ համայնքներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ իրենց առաջարկվել է գյուղական բնակավայրերում մի քանի ընտանիքների համատեղ մեկ ԲԳՎ տրամադրել։

-Մեզ առաջարկ է եղել, քննարկել և գտել ենք, որ դա ֆինանսապես և տնտեսապես ձեռնտու տարբերակ է: Մեկ-երկու անձից բաղկացած ընտանիքները, հատակապես որոնց տարիքը 60-70-ից անց է, ցանկության դեպքում ստանում են 1 ԲԳՎ և ձեռք բերում 1 բնակարան՝ համատեղ սեփականության իրավունքով: Բացի այդ, գյուղերում սերտ ազգակցական կապեր կան, բարեկամները կարող են փոխադարձ համաձայնությամբ մեկ բնակարան ստանալ: Եթե շահառուներն առանձին-առանձին ստանալու են 1 սենյականոց, ապա միավորվելու դեպքում կստանան 2 կամ ավելի սենյականոց բնակարան: Մենք հանձնաժողովականներին հրահանգել ենք գյուղերում գտնել նման ընտանիքներ և ներկայացնել մեզ»- հայտարարել է Վարդան Վարդանյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը