–Հայաստանում սոցիալ–տնտեսական վիճակը մնում է մտահոգող, չեն նվազում արտագաղթի ցուցանիշները և այլն։ Ըստ Ձեզ՝ այս բոլոր գործոնները որքանո՞վ են ազդում հասարակական տրամադրությունների վրա, արդյոք մեծանո՞ւմ է հասարակական լարվածությունը։
–Այստեղ խնդրի երկու ծայր կա։ Մի կողմից՝ արտագաղթողները հիմնականում այն ակտիվ զանգվածներն են, որոնք պատրաստվում են նոր կյանք սկսել, և այստեղ հասարակական ակտիվությունն ինչ–որ առումով թուլանում է։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առումով շատ ճիշտ է ասել, որ եթե չարտագաղթեն, ապա կմնան ու հեղափոխություն կանեն։ Այդ առումով իշխանությունն իր համար ճիշտ քաղաքականություն է վարում՝ նպաստելով արտագաղթին։ Սակայն այստեղ կա նաև հարցի մյուս կողմը. իշխանություններին թվում է, թե ամեն ինչ հանգիստ է, և Սերժ Սարգսյանը կվերընտրվի նախագահի պաշտոնում։ Սակայն նման դեպքերում գործում է «ձնագնդի օրենքը», ինչպես եղավ 1996թ., երբ Լևոն Տեր–Պետրոսյանը վստահ էր, որ վերընտրվելու է երկրորդ անգամ, սակայն հետո տեսանք, թե ինչ կատարվեց։ Նույնն էլ 2008թ., երբ ընդդիմությունը շատ արագ ձնագնդի նման սկսեց հզորանալ։ Ես կարծում եմ, որ այս անգամ էլ նման բաներ են լինելու։
–Առջևում նախագահական ընտրություններ են։ Հաշվի առնելով վերջին խորհրդարանական ու ՏԻՄ ընտրությունների փորձը՝ կարելի է ենթադրել, որ առաջիկա ընտրություններին կհաջոխվի չեզոքցնել «օքսիդացող կնիքի», ուռճացրած ցուցակների գործոնը, իսկ ընտրողը չի հանդուրժի իր քվեի «գողությունը»։
–Ինձ համար անհասկանալի է «ժողովուրդի մինչև վերջ գնալը»։ Ժողովուրդը, կոպիտ ասած, (ոչ վիրավորական իմաստով), ամբոխ է. այն ուժ է դառնում, երբ կա որոշակի կառուցվածք, որոշակի համակարգող սկիզբ։ Իմ կարծիքով՝ այս անգամ եթե լինի լուրջ շարժում, ապա դա քաղաքական ուժերը չէ, որ կգլխավորեն։ Այստեղ այլ տրամաբանություն է լինելու։ Այստեղ ներքաղաքական դրվածքն է սխալ։ Ես հույս ունեմ, որ այս անգամ ավելի ճիշտ ձևով այդ ամենը կկազմակերպվի, և նախորդ անգամվա սխալները չեն կրկնվի։
–Ո՞վ կարող է համակարգողի դերը ստանձնել։
–Ես չեմ կարող ասել, թե ով, բայց քաղաքական ուժերը միշտ նպաստել են իշխանության հաղթանակին։ Գուցե մենք միասին որոնենք, թե դրանք ովքեր են լինելու։
Ստեփան Դանիելյան.
Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը