Լրահոս

08.06.2009 17:06


ՀԱԿ–ը դիմել է վարչական դատարան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀԱԿ-ը դիմել էր ԿԸՀ-ին՝ անվավեր ճանաչել մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունները։ Հունիսի 6-ին ԿԸՀ-ի արտահերթ նիստի ժամանակ որոշում է ընդունվել մերժել դիմումը, քանի որ այնտեղ և դրան կից ներկայացված թղթակցությունում Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն։ ՀԱԿ ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը լրագրողներին ասել է, որ ԿԸՀ-ն խախտել է օրենքի պահանջները։

- Խնդիրն այն է, որ մեր դիմումը չի քննարկվել ԿԸՀ-ում։ Մենք ներկայացրել էինք նյութերի մի մեծ փաթեթ՝ մոտ 360-370 էջ, որտեղ խախտումների վերաբերյալ բազմաթիվ տվյալներ կան,-ասել է նա։

Ավետիս Ավագյանի խոսքերով՝ ընտրախախտումները կառավարվում են մեկ տեղից, իշխանություների կողմից, ի դեմս ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի։

-Սրանով փակվում,  ամբողջանում է ընտրությունների կեղծման շղթան։ Բայց մենք սա անպատասխան չենք թողնելու և այսօրևեթ դիմել ենք վարչական դատարան։ Հայցն արդեն պատրաստ է, և ակնկալում ենք մեր բոլոր դիմումների ըստ էության և ըստ բովանդակության քննարկում,-ասել է Ավետիս Ավագյանը։

Այս խորագրի վերջին նյութերը