Վարդան Այվազյանը մտահոգված է վարկի բարձր տոկոսադրույքներով
«Հայելի» ակումբում լրագրողներին իր մտահոգությունն է հայտնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը.
-Ինձ համար շատ մտահոգիչ է, որ հանկարծ այնպես չլինի, որ Կենտրոնական բանկը գումարը առևտրային բանկերին տրամադրի 8%-ով, իսկ բյուջետային երաշխիքով վերցրած գումարն առևտրային բանկերը պարտադիր դարձնեն 24%։
Նրա կարծիքով՝ առևտրային բանկերի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը մասնավոր սեկտորին օգուտ բերել չի կարող։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը Հայաստանին վարկը տրամադրել է շատ բարձր տոկոսադրույքով.
-Մեր ռազմավարական գործընկերոջից դժգոհություն ունեմ, թե ինչո՞ւ է նա վարկը մեզ այդ պայմանով տալիս։ Դա շատ բարձր տոկոսադրույք է։ Առավել ևս, ինձ անհանգստացնում է, թե հատկացված գումարն ինչպե՞ս է հասնելու ռեալ սեկտոր։
Վարդան Այվազյանի կարծիքով՝ լիբոր պետք է ամրագրվի, որովհետև, եթե այսօր այն կազմում է 1,22%, ապա տնտեսական ակտիվության պայմաններում կարող է հասնել 5 կամ 6%-ի։