Լրահոս

08.06.2009 18:21


Ավետիս Ավագյան. «Եթե մենք դիմում ներկայացնենք ԿԸՀ՝ մանդատաներից հրաժարվելու մասին, ապա մեր հայցը վարչական դատարան անտրամաբանական է լինում»

ՀԱԿ ներկայացուցիչների խոսքով, եթե իրենք դիմում ներկայացնեն ԿԸՀ-ը և հրաժարվեն մանդատներից, ապա վարչական դատարանին ուղղված իրենց հայցն անիմաստ կլինի։

-Քանի դեռ կա դատական վեճ, ընտրական պրոցեսը չի ավարտվել։ Մեզ համար ընտրական պրոցեսն ավարտված չէ։ Ես ընդունում եմ, որ այս ամեն ինչի մեջ անտրամաբանակ բան կա։ Օրենսդրությունը պետք է դատական  պրոցեսի համար ժամանակ նախատեսեր, ուստի հակասությունը մեր մեղքով չէ,-խոսելով ՀԱԿ-ի՝ ավագանու մանդատներից հրաժարվելու մասին՝ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը