Հայտնի խորհրդակցության ժամանակ Տիգրան Սարգսյանի վրա հերսը թափած Սերժ Սարգսյանը մի քանի խնդիր էր լուծում։ Մի կողմից նա պատրաստակամություն հայտնեց քավության նոխազ սարքել Տիգրան Սարգսյանին, իսկ մյուս կողմից՝ համապատասխան կառույցներին «նշան» տվեց հարձակվել ԲՀԿ–ի վրա։ Սրանք երկու սցենարներ են, որոնք ամեն մեկն առանձին ծրագրի մաս է կազմում։
Սցենար 1–ին. «Տիգրա՛ն, սիրու՛ն չի»
Գրեթե երկրորդելով ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին՝ նախագահը քննադատեց քեռիների օգտին կազմակերպվող տենդերներ անցկացնելու վարչապետի «խասիաթը»։ Այդ քայլով Սերժ Սարգսյանը ԲՀԿ–ին առաջարկում էր առևտուր սկսել իր հետ՝ «Սատարում՝ վարչապետի հարցերը լուծելու դիմաց» տարբերակով։
ՀՀԿ ղեկավարն ակնարկում էր, որ եթե գալիք նախագահական ընտրությունների շուրջը համաձայնությունը ստացվի, ապա ինքը կարող է ԱԱԾ–ին ու դատախազությանը հանձնարարություն տալ, որպեսզի վերջիններս բռնեն գլխից։ Խոսքը տվյալ դեպքում կարող էր վերաբերել Տիգրանի ու նրա տենդերներ շահող և ՀԷԿ–եր կառուցող բարեկամների գլուխներին։
Փաստորեն, նախագահն իր առաջարկով սահմանեց Տիգրան Սարգսյանի գինը և ամեն կերպ ցույց տվեց, որ պատրաստ է «փուռը» տալ իր կողմից չորս տարի պաշտպանվող վարչապետին։
Նախագահի առաջարկին ի պատասխան՝ ԲՀԿ–ից հասկացրեցին, որ իրենց կռիվն ամենևին էլ վարչապետի աթոռը չէ, այլ տնտեսական քաղաքականության փոփոխությունը, ինչը, ի դեպ, որևէ կերպ չքննադատեց Սերժ Սարգսյանը, այլ ընդամենը խոսեց չարաբաստիկ «ատկատներից»։
Սցենար 2–րդ. «սիրունացած» Տիգրանը
Տեսնելով, որ իր շուրջ առևտուրը չի կայանում, ու այդպիսով ինքը կարող է դեռ պաշտոնավարել՝ Տիգրան Սարգսյանը, Սերժի փեսա Միքայել Մինասյանի աջակցությամբ և «թունդ ընդդիմադիր» մի թերթի ինֆորմացիոն գործընկերությամբ, սկսել է Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմակիցների հետ կապված «մուտիլովկաներ» տարածելը։
Անընդհատ տեղեկատվական դաշտ է նետվում այն «լուրը», թե դատախազությունը կարող է գործ հարուցել ԲՀԿ–ական նախկին նախարարների ու Վարդան Օսկանյանի դեմ։ Սա արդեն Սերժ Սարգսյանի խաղն է, որով նա ուզում է ճնշումներ բանեցնել Ծառուկյանի վրա։ Հիշեցնենք, որ նմանատիպ քայլեր արվում էին նաև ԱԺ ընտրություններից առաջ, երբ ԲՀԿ որոշ կառույցների ղեկավարների ու ակտիվիստների գրպանը «պլան» էին գցում ու ձերբակալում՝ փորձելով այդկերպ ԲՀԿ–ին ստիպել ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ «Պլան գցելը» ոչ մի արդյունք չտվեց, և տեղի ունեցան այլ տիպի գործընթացներ։
Հիմա էլ ուզում են «պլան գցել» ԲՀԿ–ական նախարարների գրպանը և «ատկատի» թամաշան դարձնել հակառակորդների դեմ պայքարի միջոց։ Նախագահն այդպիսով ցույց է տալիս, որ իրեն բացարձակապես չեն հետաքրքրում երկրի առաջ կանգնած խնդիրները։ Նա ընդամենն ապրում է ինքնավերարտադրվելու իդեա–ֆիքսով։ Կստացվի դա նրա մոտ, թե ոչ՝ կախված է Հայաստանի հասարակությունից և հատուկենտ ինքնուրույն ուժերի քաղաքական կամքից։
Մեկ բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանին հարկավոր են մեռած քաղաքական դաշտ ու զրոյացած գործիչներ, և դա է պատճառը, որ նա կատաղի պայքարի է ելել ինքնուրույն սուբյեկտների դեմ։ Թե ինչ կստացվի վերջում, «հերձումը» ցույց կտա։ Կամ, կամ։
Ի՞նչ արժե Տիգրան Սարգսյանը

Կորյուն Մանուկյան