Լրահոս

08.06.2009 18:23


Իրանի քաղաքական գործիչ. Իրանն ի վիճակի է երաշխավորել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Իրանի արտաքին ակտիվ քաղաքականությունը կարող է առաջընթաց ապահովել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Հունիսի 6-ին Թավրիզում նման կարծիք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի թեկնածու Մոխսեն Ռեզային։

-Տարածաշրջանում Իրանի արտաքին քաղաքականությունը պետք է ուժեղացվի,- ընդգծել է Մ. Ռեզային։ Նրա խոսքերով՝ այդ դեպքում Իրանը կկարողանի կանխարգելել տարածաշրջանում հասունացող հակամարտությունները և վերացնել շարունակվող թշնամանքը։ Իրանի ներկայիս հնարավորություններն ու անցյալի ազդեցությունը խոսում են այն մասին, որ Իրանը կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող հակամարտության վրա։

Մ. Ռեզային նաև նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը հավատարիմ է մնալու տարածաշրջանում համերաշխության և ընկերության հաստատման և Իրանի դիրքերի ուժեղացման քաղաքականությանը, և որպեսզի հարևան երկրները տարածաշրջանի համար կարևոր խնդիրների որոշման համար միջնորդ  համարեն հենց Թեհրանին, ոչ թե Վաշինգտոնին։

 

Այս խորագրի վերջին նյութերը