Լրահոս

08.06.2009 18:25


Գողացել են ընդհանուր արժողությամբ 28 միլիոն 750 հազար դրամի թվով 18 գեղանկար

Կոտայքի մարզի դատախազությունը  հարուցել է քրեական գործ՝ «Հայաստանի Ազգային  Պատկերասրահ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի  վարիչի կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Վերանայելով  «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղում  տեղի ունեցած  գողության դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նյութերը՝ Կոտայքի մարզի դատախազությունը պարզել է, որ մասնաճյուղի վարիչ Մ. Վարդանյանը  չի կատարել իր պարտականությունները, չի կազմակերպել պատկերասրահի  շենքի պահպանությունը: Ընդհակառակը՝ թույլատրել է շենքի պահպանությունն իրականացնող պահակներին գիշերային ժամերին չկատարել իրենց պարտականությունները:

Արդյունքում՝ օգտվելով այն հանգամանքից, որ գիշերային ժամերին պատկերասրահում հսկողություն չի իրականացվում՝ 2009թ. մարտի 30-ի լույս  31-ի գիշերը  անհայտ անձինք, կոտրելով պատկերասրահի կողային մասի ապակին,  մուտք են գործել Հրազդան քաղաքի «Հայաստանի Ազգային  Պատկերասրահ»-ի շենք և գողացել ընդհանուր արժողությամբ 28 միլիոն 750 հազար դրամի թվով 18  գեղանկար:

Փաստի առթիվ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության  ՔԳՎ Կոտայքի քննչական վարչությանը:

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի  ծառայություն

Տես նաև.

Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացել են 18 գեղանկար

Ինչպե՞ս են գողացել պատկերասրահի նկարները

Այս խորագրի վերջին նյութերը