Լրահոս

08.06.2009 18:39


ՀԱԿ ներկայացուցիչը «Ժառանգության» պատգամավորների հայտարարությունները մեկնաբանության արժանի չի համարում

ՀԱԿ ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀԱԿ-ի և «Ժառանգության» համագործակցությունը բացառող ոչ մի հայտարարություն ո՛չ ՀԱԿ-ի, և ո՛չ էլ «Ժառանգության» կողմից չի հնչել։ Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի և Զարուհի Փոստանջյանի՝ հունիսի 5-ին արած հայտարարությունները, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանել է, թե նրանց պնդումները մեկնաբանության արժանի չեն։

- Նույն «Ժառանգության» ներկայացուցիչներն ասել են, որ դա «Ժառանգության» կարծիքը չէ, այլ մասնավոր անձանց,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը