Լրահոս

08.06.2009 18:43


Անկախ փորձագետ. «Ջրի սակագնի բարձրացման որոշումն անհիմն է»

Անկախ փորձագետ. «Ջրի սակագնի բարձրացման որոշումն անհիմն է»

-Գինը և որակը պետք է փոխկապակցված լինեն։ Իսկ դա խախտված է,- խոսելով ջրի սակագինը բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի՝ այսօր կայացրած որոշման մասին՝ «7օր»-ին ասել է փորձագետ Հակոբ Ղարաբեկյանը։

Նրա խոսքերով՝ ժամանակացույցի համաձայն տարեցտարի սակագինը պետք է նվազեր։ Սակայն հակառակ պատկերն է։ Իսկ սակագինը և ջրամատակարարման որակն ընդհանրապես համարժեք չեն։ Սակագինը բարձրացնելիս էլ Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը հաշվի է առնում միայն 4 բաղադրիչ՝ հիմք չընդունելով վարձակալության պայմանագրում նշված բազմաթիվ այլ պահանջները՝ որակյալ ջրամատակարարում, ջրամատակարարման տևողություն և այլն.

-Սկզբունքորեն, ջրամատակարարման որակի փոփոխություն կա, բայց՝ դեպի բացասականը։ Նախկինում մենք ցանկանում էինք ջուր ունենալ, իսկ այժմ ստիպված ենք ասել, որ ջրի ճնշումը չափից ավելի է։ Այն աստիճան, որ  սարքավորումներն են փչանում։ Երբ մենք ասում ենք, թե ձեզ մոտ ճնշումը 8 մթնոլորտ է 6-ի փոխարեն, նրանք պատասխանում են, թե ապացուցեք, որ այդ պատճառով է փչացել։ Այս իրավիճակում սպառողները ոչ թե պայմանագրի սուբյեկտ են, պահանջատեր, այլ պարզապես ջրային կոմիտեի և ֆրանսական ընկերության միջև կնքված պայմանագրի օբյեկտ։ Մեզ անգամ լսել չեն ցանկանում։

Այս խորագրի վերջին նյութերը