Լրահոս

09.06.2009 11:24


Թուրք պատգամավոր. «Մոտ ապագայում Թուրքիան կարող է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահող երկիրը»

Թուրք պատգամավոր. «Մոտ ապագայում Թուրքիան կարող է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահող երկիրը»

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Օրհան Էրդեմը Day.Az-ին տված հարցազրույցում նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Թուրքիայի խորհրդարանը երբեք այնպիսի քայլ չի կատարի, որը կանհանգստացնի Ադրբեջանին։ «Տա Աստված, որ հայերը դուրս գան Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից, վերականգնվեն փախստականների և տարհանվածների իրավունքները։ Միայն այս ձևով կլուծվեն բոլոր հարցերը»,-ասել է թուրք պատգամավորը։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Էրդեմը նշել է, որ Թուրքիան չի կարող անմասն մնալ բանակցային գործընթացին։ «Կարծում եմ՝ մոտ ապագայում Թուրքիան կարող է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահող երկիրը։ Եթե դա այդպես լինի, ապա մեր ադրբեջանցի ընկերներին ավելի հարմար կլինի հակամարտության կարգավորման հարցում որևէ քայլ նախաձեռնել»,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը