Քննարկում «Պետական ներքին ֆինանսական հսկողությունը ԵՄ–ում և Հայասատանում» թեմայով
ՀՀ ֆինանսների նախարարության և Եվրոպական հանձնաժողովի Բյուջետային դեպարտամենտի նախաձեռնությամբ անցկացավել է «Պետական ներքին ֆինանսական հսկողությունը ԵՄ-ում և Հայսատանում» թեմայով քննարկում։
Ֆինանսների նախարարության Գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանն ասել է, որ միջոցառումը նախատեսված է Հայաստան-Եվրամիություն հարևանության գործողությունների ծրագրով, «ինչը վկայում է միջոցառման քաղաքական կարևորության մասին»։ Ծրագրի նպատակը պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը կառավարելու միջոցով հասարակությանը որակյալ ծառայություններ մատուցելն է։
-Համակարգը ներդրված է մեր կառավարության գործունեության ծրագրով, և մինչև ընթացիկ տարվա ավարտը մենք պետք է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնենք համապատասխան ռազմավարության նախագիծ։ Հմակարգի նպատակն է՝ ունենալ պետական ֆինանսների ծախսման, այդ ծախսերի հսկողության և աուդիտի այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա այդ ծախսերի կատարման արդյունքում ստանալ այնպիսի արդյունքներ, որոնք հնարավորություն կտան պետությանը՝ իր ծառայություններն ավելի մատչելի կատարել,-ասել է նա։
Ըստ Կարեն Բրուտյանի՝ մեր պետությունն ունի որակյալ հսկողության համակարգեր. «Բայց քանի որ այլ գործիքների ենք անցում կատարում, ուստի նոր կանոնները բերում են նաև նոր հսկողության ձևավորման անհրաժեշտության»։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դե Լուզենբերգետը, Եվրոպական հանձնաժողովի ՊՆՖՀ վարչության պետ Ռոբերտ Ջիելսը և այլ պաշտոնատար անձինք։