Լրահոս

09.06.2009 11:26


Թուրքիայի արտգործնախարար. «Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է միասին կառուցեն սեփական ապագան»

Թուրքիայի արտգործնախարար. «Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է միասին կառուցեն սեփական ապագան»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաև այս տարածաշրջանի հետ առնչություն ունեցող պետությունները պետք է համատեղ ջանքերով կառուցեն իրենց ապագան։ «Մենք պետք է ունենանք միանման նպատակներ, նույն դաշտում գործենք։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կառուցել մեր ապագան»,-հայտարարել է Դավուդօղլուն՝ լրագրողներին մեկնաբաելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, որ հայ-թուրքական հարաբերություններում գնդակը Թուրքիայի կիսադաշտում է։ Դավուդօղլուն նշել է, որ «հայ-թուրքական հարաբերությունները գնդակ չեն, որը գլորվում է դեպի դաշտի կենտրոն՝ այլ ունեն միասնական ապագա»։ «Թուրքիան պատրաստ է սեղմ ժամկետներում Հայաստանի հետ հարաբերությունները տեղափոխել առողջ հարթություն, ինչպես որ դա անում է բոլոր հարևանների հետ»,- ասել է Դավուդօղլուն։ «Ինչ վերաբերում է նրան, որ գնդակը մեր կիսադաշտում է, ապա դաշտի տարբեր հատվածներում ոչ թե գնդակն է գլորվում, այլ մեր միասնական ապագան է՝ ապագա, որը պետք է միասին կառուցեն Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ նշելով, որ իր երկիրը կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբինч կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը