Լրահոս

09.06.2009 15:34


Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆիլիպ Գորդոնին

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց  Ֆիլիպ Գորդոնին

            Հունիսի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց աշխատանքային այցով Երևանում գնտվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին:

            Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը, կարևորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը:

            Պետքարտուղարի տեղակալ Գորդոնը նշեց, որ ամերիկյան կողմը կարևորում է Հայաստանի հետ բազմաբովադնակ համագործակցության ընդլայնումը, և դրա վկայությունն է այն փաստը, որ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին արտասահմանյան ուղևորությունը սկսվում է Հայաստանից:

            Նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման շուրջ, կարևորվեցին Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Անդրադարձ կատարվեց Հազարամյակի մարտահրավեր ծրագրի հետ կապված հարցերին:

            Անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը' ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ուղղությամբ:

            ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահասատեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ԱՄՆ վարչակազմի ամբողջական աջակցությունը:

            Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այս ենթատեքստում Ֆիլիպ Գորդոնը ընդգծեց, որ ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է ակտիվորեն նպաստել հիմնախնդրի հանգուցալուծման ջանքերին:

 

Այս խորագրի վերջին նյութերը