Օսկանյանի «գործը» դարձել է հայ քաղաքական իրականության փորձաքարը: Քաղաքական էլիտայի կոնսերվատիվ հատվածը կռիվ է տալիս Օսկանյանի համար` չկարողանալով հիմնավորել իր փաստարկները: Զավեշտալի է, բայց մեր օրերում, երբ հասարակության մեծագույն մասը գոնե միջնակարգ կրթություն և սեփական ուղեղով վերլուծություն կատարելու ընդունակություն ունի, իրենց քաղաքական էլիտա համարող մարդկանց մի խումբ «ճիշտը մերն է» սկզբունքով գործ է սարքում մեկ այլ քաղաքական գործչի դեմ: Միանգամից սովետի հոտ է գալիս, ու «տրոյկաների» մռայլ տեսարաններ են ուրվագծվում:
Իսկ ո՞վքեր են ուզում Օսկանյանի տապալումը և ինչու՞, ում է սա ձեռնատու: Հերթով անցնենք «շահագրգիռ շարքերով» ու պարզենք:
Առաջիկա նախագահական ընտրություններում գործող իշխանական խումբը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ լուրջ բարդությունների առաջ է հայտնվել: Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրերն ըստ էության տապալվել են, սոցիալական ծանր իրավիճակն ու ամենուր գլուխը բարձրացրած կոռուպցիան հիմնական ընտրազանգվածին հասցրել են հուսահատության: Վերջին խորհրդարանական ու ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ արդեն 5 կամ 10 հազար դրամով մարդկանց Հանրապետականի համար ընտրության չես տանի: Ի դեմս Բարգավաճ Հայաստանի Հանրապետականը լուրջ ու արդեն փորձառու հակառակորդ է ձեռք բերել, որ ձնագնդի էֆեկտով ուղղակի շնչում է ծոծրակին: Առաջիկա քաղաքական զարգացումների ընթացքում Վարդան Օսկանյանի պես գրագետ ու բանիմաց հակառակորդը ամանորյա նվեր չէ և նրան քաղաքական ասպարեզից հեռացնելը կամ ժամանակավորապես մեկուսացնելը իշխանությունների համար կենսական անհրաժեշտություն է: Որքան էլ նախկինում փորձեր արվեցին Գագիկ Ծառուկյանի ու Վարդան Օսկանյանի միջև հակասություններ հորինել ու սեպ խրել` չհաջողվեց: Հիմա բիրտ ու անթաքույց ուժի ցուցադրման ժամանակն է եկել ու միայն այդպես է հնարավոր «չեզոքացնել» Օսկանյանին: Սա իրավիճակի քաղաքական բաղադրիչն է, որի մասին այս օրերին շատ ու առավել հանգամանորեն բարձրաձայնում են վերլուծաբանները:
Հայտնի է սակայն, որ ցանկացած քաղաքական գործընթաց հնարավոր է այն դեպքում, երբ կան ոչ միայն անհրաժեշտ ու բավարար հանգամանքներ, այլև կատարողներ: Բառի բուն իմաստով օրվա հացի խնդիր է լուծող շարքային քաղաքացուն հեշտ կառավարելու համար դեռ անտիկ ժամանակներից պատգամել են «հաց և տեսարեններ», իսկ այդ տեսարան-ներկայացումների համար դերակատարներ են պետք: Այ հենց այս շրջանակն է, որ լրջագույն «ախտորոշման» կարիք ունի: Ինչ-ինչ, բայց դերակատարների պակաս այսօր չկա: Եզակի բացառություններով` ամբողջ պետական կառավարման համակարգը պատրաստ է ՙփուռը տալ՚ ցանկացած մեկին, անգամ մերձավորին, որովհետև արատավոր համակարգը նրանցից ստեղծել է ստղնաշարային հոգեբանությամբ էակների, որոնք անգամ սեփական տանն ու նեղ շրջապատում վախենում են բարձրաձայն սեփական կարծիքը հայտնել: Վախենում են, որովհետև իրենք նույնպես թաթախված են բազմաթիվ խարդավանքների ու մեքենայությունների մեջ: Այլապես այս մի քանի ամիսների ընթացքում, ինչ Սիվիլիթասի ՙգործը՚ հանրային հնչեղություն է ստացել, կլսեինք գոնե մի պաշտոնյայի, որ հրապարակային ելույթներում դույզն ինչ կասկածանքի նոտաներ հնչեցներ, որովհետև նրանց մեծ մասը տարիներ շարունակ աշխատել է Օսկանյանի հետ ու լավ է ճանաչում նրան: Այո, լավ գիտեն Օսկանյանին, բայց մի բան էլ անգիր են արել. համակարգի դեմ ցանկացած ոտնձգություն ծանր զանցանք է ու չի ներվում: Հո իզուր չեն Մարգար Օհանյանի կամ Վազգեն Խաչիկյանի «փուչիկները փչել»։ Կլանի կողմից յուրայինների նկատմամբ ցուցադրական այս հաշվեհարդարները միայն մի նպատակ ունեն` վերջին ճիգերի գնով «շարքերը պահելու», վերջին մարտի տանելու:
ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները ՙկողմ՚ քվեարկեցին դատախազի միջնորդությանը: Պնդել, թե այդ պարտադիր-կամավոր սկզբունքով խորհրդարանում հայտնված «գործիչների» մի որոշակի մասը սիրահոժար մոտեցավ քվեատուփին, սխալ կլինի, բայց քվեարկությունները վաղուց մեր հորհրդարանում ՙկոլեկտիվ հայտերով՚ են ու այլ բան ակնկալել չէր կարելի: Սակայն նրանց համար, ովքեր խորհրդարանում քվեատուփերի մոտ իրենց տուրքն էին տալիս «ոսկե հորթին» ու չեն լսել Հովիկ Աբրահամյանի ու լրագրողների զրույցը, մեջբերեմ. «Եթե Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, պատասխան են տալու այն մարմինները, որոնք այդ գործընթացը սկսել են»։
Սա բաց ակնարկ է նրանց, ովքեր դեռ հավատում են, թե իրենք իշխանական կլանի համար անփոխարինելի են ու ամենահավատարիմների ցուցակում են: Բոլորը, դատախազներից մինչև նախարարներ ու պատգամավորներ, պետք է հաստատ իմանան ու ականջներին օղ անեն, որ խաղասեղանին դրաված է ամեն ինչ, նունիսկ մանրադրամը: Իսկ չիմացողները կարող են Վիկտոր Դալլաքյանից տեղեկանալ, թե ի՞նչ զոհողությունների է պատրաստ «վաբանկ» գնացողը:
«Վաբանկ» գնացողի համար անփոխարինելիներ չկան

Էդուարդ Սարիբեկյան