Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեին
Նախագահ ՍերժՍարգսյանն ընդունելով «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության փոխնախագահ ՕլաֆՍվանտեին և «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն ԲրունոԴյուտուային՝ ողջունել է «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության մուտքը հայաստանյան շուկա։ Նա վստահություն է հայտնել, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցությանը: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ֆրանսիական ընկերության գործունեությանը կօգնի էլ ավելի ազատականացնել հեռահաղորդակցության շուկան և կարող է լավ հիմք դառնալ տնտեսության այլ բնագավառների զարգացման համար:
Նշելով, որ մեր երկրում հեռահաղորդակցության ոլորտը մատուցվող ծառայություններից սկսած մինչև սակագները զարգացման մեծ ներուժ ունի՝ Նախագահը կապի երրորդ օպերատորի մուտքը կարևորել է մի քանի տեսանկյունից: Նախ, «Ֆրանս Տելեկոմ-Օրանժը» Հայաստան կբերի իր փորձը և ծառայությունների բազմազանությունը, բացի այդ, ավելանում է մրցակցությունը, որի արդյունքում շահելու են սպառողները, կատարվում են նոր ներդրումներ, ստեղծվում են աշխատատեղեր:
«Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեն վերահաստատել է իրենց հանձնառությունը՝ մատուցել որակյալ ծառայություններ, ապահովել արագ, ժամանակի պահանջներին համապատասխան ինտերնետային և հեռախոսային կապ:
-Ուրախենքհայաստանյանշուկայումաշխատելուհամարևվստահեցնումենք, որչենքհիասթափեցնիմերծառայություններիցօգտվողներին, -շեշտել է նա:
Օլաֆ Սվանտեն ներկայացրել է «Օրանժ Արմենիայի» ծրագրերը, ընկերության ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքները և նշել, որ արվում է հնարավորը, որպեսզի մինչև տարեվերջ ընկերությունն ամբողջությամբ պատրաստ լինի ծառայություններ մատուցել հայաստանցիներին: «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ»-ի փոխնախագահը տեղեկացրել է, որ 2009թ. ընթացքում ընկերությունը նախատեսում է 80 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարել՝ նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում:
-Մենքշահագրգռվածենք, որհեռահաղորդակցմանբնագավառումաշխարհիառաջատարօպերատորներիցմեկըհամարվող «ՖրանսՏելեկոմը»հնարավորինսարագսկսիիրգործունեությունըմերերկրում,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը և ասել, որ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելով «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեին և «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյուտուային՝ ողջունել է «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության մուտքը հայաստանյան շուկա։ Նա վստահություն է հայտնել, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցությանը: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ֆրանսիական ընկերության գործունեությանը կօգնի էլ ավելի ազատականացնել հեռահաղորդակցության շուկան և կարող է լավ հիմք դառնալ տնտեսության այլ բնագավառների զարգացման համար:
Նշելով, որ մեր երկրում հեռահաղորդակցության ոլորտը մատուցվող ծառայություններից սկսած մինչև սակագները զարգացման մեծ ներուժ ունի՝ Նախագահը կապի երրորդ օպերատորի մուտքը կարևորել է մի քանի տեսանկյունից: Նախ, «Ֆրանս Տելեկոմ-Օրանժը» Հայաստան կբերի իր փորձը և ծառայությունների բազմազանությունը, բացի այդ, ավելանում է մրցակցությունը, որի արդյունքում շահելու են սպառողները, կատարվում են նոր ներդրումներ, ստեղծվում են աշխատատեղեր:
«Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեն վերահաստատել է իրենց հանձնառությունը՝ մատուցել որակյալ ծառայություններ, ապահովել արագ, ժամանակի պահանջներին համապատասխան ինտերնետային և հեռախոսային կապ:
-Ուրախ ենք հայաստանյան շուկայում աշխատելու համար և վստահեցնում ենք, որ չենք հիասթափեցնի մեր ծառայություններից օգտվողներին, -շեշտել է նա:
Օլաֆ Սվանտեն ներկայացրել է «Օրանժ Արմենիայի» ծրագրերը, ընկերության ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքները և նշել, որ արվում է հնարավորը, որպեսզի մինչև տարեվերջ ընկերությունն ամբողջությամբ պատրաստ լինի ծառայություններ մատուցել հայաստանցիներին: «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ»-ի փոխնախագահը տեղեկացրել է, որ 2009թ. ընթացքում ընկերությունը նախատեսում է 80 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարել՝ նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում:
-Մենք շահագրգռված ենք, որ հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը համարվող «Ֆրանս Տելեկոմը» հնարավորինս արագ սկսի իր գործունեությունը մեր երկրում,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը և ասել, որ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը: