Ինչո՞վ է տարբերվում Սերժ Սարգսյանը Սաակաշվիլուց և Ալիևից
Վրաստանում տեղի ունեցած պատմական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր հարևան երկիրը հսկայական քայլ է արել դեպի ժողովրդավարություն և զարգացում։ Կարող ենք վստահաբար արձանագրել, որ Վրաստանն այդպիսով անվերապահորեն վերածվում է տարածաշրջանային լուրջ պետության, իսկ Սաակաշվիլին՝ ընդօրինակման ենթակա տարածաշրջանային լիդերի։
Այժմ տեղին է վրացական ընտրությունների համատեքստում զուգահեռներ անցկացնել հարավկովկասյան տարածաշրջանը ներկայացնող պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև և տեսնել, թե ամեն մեկն ինչ առաքելություն է վերցրել և ուր է գնում։
Վրաստան
Էդուարդ Շեվարնաձեի օրոք երկիրն այդ վերածվել էր փտած տարածքի, որտեղ կոռուպցիան և հանցավորությունը համատարած էին։ Մինչև հեղափոխությունը աղքատ էր բնակչության շուրջ 60%-ը, ծայրահեղ աղքատ՝ մոտ 20%–ը (սրանք պաշտոնական տվյալներն էին)։ Պետական գանձարանը գրեթե դատարկ էր, ինչի հետևանքով բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերն ուշանում էին ամիսներով։ Կապիտալ շինարարությունը չնչին ծավալներ էր կազմում։ Ներդրումային միջավայրն անբարենպաստ էր։ 2001-2006թթ. վրացիները գալիս էին Հայաստան ու այստեղ բիզնես բացում (հացի փռերից սկսած մինչև առևտրային օբյեկտներ)։
Ունենալով համեմատաբար լավ աշխարհագրական դիրք՝ Վրաստանը տնտեսապես զգալիորեն զիջում էր Հայաստանին։ Տնտեսության եկամտաբեր ճյուղերը բաշխված էին Շեվարնաձեի եղբոր՝ Նուգզար Շեվարնաձեի, յուրայինների ու նախագահի տանիքի ներքո գործող հանցավոր խմբավորումների միջև։
«Հին աղվեսի» արտաքին քաղաքական գիծն իբր ռուսամետ էր, բայց պետության զարգացման հայեցակարգ չունեցող ղեկավարի հասցեին արևմտամետ կամ ռուսամետ որակումներ տալը մեծ շռայլություն է։
Ինչ վերաբերում է ինքնավարություններին, ապա Ասլան Աբաշիձեի ղեկավարած Աջարիան չէր ենթարկվում Թբիլիսիին կամ ենթարկվում էր ձևականորեն, իսկ Աբխազիան ու Հարավային Օսիան «դե ֆակտո» տարանջատված էին Վրաստանից։
«Վարդերի» հեղափոխության միջոցով գալով իշխանության՝ Միխայիլ Սահակաշվիլին սկսեց լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել պետական կառավարման համակարգում և բիզնեսի դաշտում։
Ստանալով ծանր ժառանգություն՝ Սահակաշվիլուն այդուհանդերձ հաջողվեց արմատական փոփոխություններ մտցնել երկրում և կարգուկանոն հաստատել։ Բնակչության հետ անմիջապես շփվող պետական մարմիններում կաշառակերությունը գրեթե զրոյական դարձավ։ Փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծվեցին նորմալ պայմաններ։ Սկսվեց բազմամիլիոնանոց կապիտալ շինարարություն։ Տնտեսությունը դինամիկ զարգացման փուլ մտավ։
Ի դեպ, Վրաստանում ընթացող բարեփոխումների և տիգրանսարգսյանական «բարեշրջումների» հետևանքով Վրաստանում հայտնվեց հայակական ծագման կապիտալ (այդ թվում՝ Տիգրան Սարգսյանի հարազատների կապիտալը), որը ոչ թե ընդլայնման, այլ փախուստի արդյունք էր։ Ավելորդ չէ հիշեցնելը, որ ամռանը Աջարիա մեկնող մեր հայրենակիցները վերջին տարիների ընթացքում տուն էին վերադառնում բարի նախանձով։
Սահակաշվիլիի իշխանությունը, անշուշտ, ուներ նաև թերություններ։ Փոքր ու միջին բիզնեսի համար ողջամիտ պայմաններ ստեղծելով հանդերձ՝ իշխանությունը խոշոր բիզնեսի դաշտը գրեթե ամբողջությամբ վերցրել էր իր ձեռքը։ Երկրի հիմնական ֆինանսական հոսքերը հայտնվել են Սահակաշվիլի–Մերաբիշվիլի (Վրաստանի ՆԳ նախարար, այնուհետև՝ վարչապետ) զույգի վերահսկողության տակ։ Այսինքն՝ Վրաստանի տնտեսությունն ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը սահմանափակում է զարգացման հնարավորությունները, քանի որ միջին բիզնեսն այդպիսով զրկվում է խոշոր դառնալու հնարավորությունից։
Սխալներ ուներ Սահակաշվիլին նաև արտաքին քաղաքական ոլորտում։ Եվրաինտեգրացիայի ուղին ճիշտ էր ընտրված, սակայն Վրաստանի նախագահը սխալմամբ կարծում էր, թե Արևմուտքի հետ սերտաճումն անպայման պետք է լինի հարևան Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների միջոցով։
Արտաքին քաղաքականության մեջ էքսցենտրիկությունը բերեց նրան, որ Միխոն արկածախնդրության գնաց Հարավային Օսիայի մասով, որի հատևանքով արդեն Վրաստանը «դե յուրե» կորցրեց և՛ Հարավային Օսիան, և՛ Աբխազիան։ Ճիշտ է, հետագայում Սահակաշվիլին, ընդունելով իր սխալը, փորձեց լավացնել հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ, սակայն, հայտնի պատճառներով, չկարողացավ։ Դրանից հետո պարզ էր, որ վրաց հասարակությունն ինքն էր լուծումներ գտնելու։
Խորհրդարանական վերջին ընտրություններում Վրաստանի ժողովուրդը քայլ առաջ արեց և գնաց Սահակաշվիլու հիմնական ընդդիմախոս Բիձինա Իվանիշվիլու հետևից, քանզի վերջինս առաջարկում էր պահպանել եվրաինտեգրացիայի գլխավոր գիծը՝ զուգահեռաբար լավացնելով հարաբերությունները ՌԴ–ի հետ։ Վրաստանը գնաց հակակշիռներ ստեղծելու ճանապարհով, ինչը զարգացման նոր հնարավորություններ է բացում։
Նկատենք, որ Վրաստանի ընտրություններում, ըստ էության, պարտվողներ չեղան։ Հաղթեց վրաց հասարակությունը, հաղթեց Իվանիշվիլիի նոր կուրսը և վերջապես հաղթեց Սահակաշվիլին, ով, փաստորեն, կարողացել էր ստեղծել այնպիսի համակարգ, որի պայմաններում ընդդիմությունն ընտրությունների միջոցով գալիս է իշխանության, իսկ իշխանությունը քաղաքակիրթ տարբերակով դառնում է ընդդիմություն։ Արժե հատուկ ընդգծել, որ հետսովետական շրջանում առաջին անգամ մեր տարածաշրջանում ընտրությունների միջոցով իշխանություն է փոխվում, այն էլ՝ առանց ցնցումների։ Սա լուրջ հաղթանակ է, և կարելի սրտանց շնորհավորել վրաց ժողովրդին։
Եթե ավելի պարզ լեզվով ներկայացնենք Վրաստանի ընտրություններում արձանագրված պատկերը, ապա կստանանք հետևյալը. վրացիներն ասեցին՝բատոնո Միխո, լավ է, որ եվրաինտեգրացիայի գիծ ես բռնել, բայց դու չես կարողանում ռուսների հետ հարցերը կարգավորել ու տնտեսությունն էլ վերևում ձգտում ես կենտրոնացնել ձեռքումդ, հետևաբար՝ գնա՛, քո փոխարեն ռուսների հետ հարաբերությունները կկարգավորի մեկ ուրիշը, բայց դու մնա որպես ուժեղ ընդդիմություն, որպեսզի քո ժամանակվա ձեռքբերումներն անշրջելի դառնան։ Սա՛ է վրաց ժողովրդի ընտրությունը, և դա ճիշտ ընտրություն է։
Հայտնի քաղաքագետ Հանթինգտոնն այն կարծիքին է, որ եթե անցումային ժողովրդավարության երկրում 2 անգամ անընդմեջ իշխանություններն առանց ցնցումների փոխվում են ընտրությունների միջոցով, ապա կարելի է ասել, որ տվյալ պետությունն արդեն մտել է անշրջելի ժողովրդավարության փուլ։ Այդ առումով Վրաստանը հաղթահարեց առաջին ենթափուլը, և եթե Իվանիշվիլին նույնքան առաջադեմ քայլեր իրականացնի, որքան Սաակաշվիլին, ապա մենք կունենանք եվրաստանդարտներով ապրող հարևան։
Եվ այսպես, Վրաստանի քաղաքական էլիտան՝ ի դեմս իշխանության և ընդդիմության, առաքելություն ունի վեստերնիզացիայի ենթարկել պետական կառավարման համակարգը, զարգացնել տնտեսությունը, ինտեգրվել արևմտյան կառույցներին, Ռուսաստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ և դառնալ տարածաշրջանային առաջատար (նույնը, ի դեպ, Հայաստանին է պետք)։
Ադրբեջան
Մեր թշնամի երկրում դասական սուլթանատ է՝ փտած պետական կառավարման համակարգով և կոռումպացված հարաբերություններով։ Ընդդիմություն գործնականում գոյություն չունի։ Բնակչության մեծ մասն աղքատ է։ Ալիևի և նրա կնոջ ազգականների կլանը տնօրինում երկրի գրեթե ողջ հարստությունը և նավթադոլարները բաշխում սեփական հայեցողությամբ։
Իլհամ Ալիևն իր ժողովրդին կերակրում է Ղարաբաղն ու Հայաստանը գրավելու գաղափարներով ու հավաստիացնում, թե նավթադոլարներն ուղղվում են Մեծ Ադրբեջան ստեղծելու ծրագրի կյանքի կոչմանը։ Ճիշտ է, երկրի ֆինանսական հոսքերի մեծ մասը մսխվում է Ալիևի կողմից, բայց փաստ է նաև այն, որ նա զինվում է և պատրաստվում պատերազմի։ Նա այնքան ժամանակ այլընտրանք չի ունենա ներքաղաքական հարթության մեջ, քանի դեռ ադրբեջանցիները հավատում են զենքի ուժով Ղարաբաղն ու Հայաստանը գրավելու խոստումներին։
Ադրբեջանում ֆաշիզմ է քարոզվում, և այդպիսով փորձ է արվում հակահայկականության գաղափարական հենքով ապրող ազերիներից ազգ սարքել՝ «եթե դու ադրբեջանցի ես, ուրմն պետք է ատես հային» տարբերակով։ Հետադիմական արժեհամակարգով ապրող այդ ժողովուրդը զոմբիացվում է պետական քարոզչության օգնությամբ։ Ադրբեջանում գերիշխում է հակահայկական փսիխոզը, որը մառազմատիկ դրսևորումներ է ստանում՝ ի ցույց դնելով պարտված երկրի անլիարժեքության բարդույթը։ Բայց փաստն այն է, որ մարդիկ ապրում են հակահայկական գաղափարներով ու Մեծ Ադրբեջանի ստեղծման սպասումով։
Եվ այսպես՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավն ու ժողովուրդն իրենց առաքելությունը տեսնում են Հայաստանի ու Ղարաբաղի բնաջնջման, իսկ հետագայում նաև ադրբեջանաբնակ Իրանի, Վրաստանի, ՌԴ–ի շրջանները Մեծ Ադրբեջանի մաս դարձնելու մեջ։ Թե ինչով կավարտվի իրենց այդ երազանքը, այլ խոսակցության թեմա է, բայց եկեք արձանագրենք, որ կոնկրետ ծրագիր ու վեկտոր մեր թշնամի պետությունն ունի, և միայն մեզանից է կախված, թե արդյոք կիրականա՞ Ալևի ցանկությունը։
Հայաստան
Հայաստանում տիրող իրավիճակը բոլորիս է հայտնի։ Թե դեպի ուր է շարժվում և ինչ է ուզում Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը, դժվար է ասել, բայց հեշտ է կանխատեսել, որ եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը կարող է կորցնել իր անկախությունը, և սա չափազանցված գնահատական չէ։
Հայաստանի իշխանությունն, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի իշխանության, պետական ու ազգային հարցերում առաքելություն չունի։ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը կախված է «օրվա կուրսից», և նա կարող է արևմտամետությունից մինչև թուրքամետություն և ռուսամետություն խաղալ, ինչի պատճառով Հայաստանը վերածվում է ֆուտբոլի գնդակի, որի հետ ինչպես ուզում՝ վարվում է անգամ եվրոպական հետնապահներից համարվող Հունգարիան։
Ճիշտ է, 2008թ. նախագահական պալատում հայտնվելուց հետո Սարգսյանն ուզեց «խաղաղության աղավնու»առաքելություն վերցնել և դառնալ Թուրքիայի հետ սահման բացող ու Ղարաբաղի հարցը լուծող նախագահ, բայց ինչպես և սպասվում էր, ընկավ թրքաբոլշևիզմի գիրկը և ոչ մի խնդիր չլուծեց։ «Ֆուտբոլային» դիվանագիտություն նախաձեռնելով՝ նա սարսափելի հարված հասցրեց մեր պետությանն ու ավելի լկտի դարձրեց Ադրբեջանին։
Սերժ Սարգսյանը խոսքով եվրաինտեգրացիայի կողմնակից է ներկայանում։ Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները նրան ներկայացնում են որպես արևմտամետ գործիչ, սակայն ՀՀԿ ղեկավարի գործողությունները ցույց են տալիս, որ նրա հայացքն ուղղված է դեպի արևելք, նրա ցանկությունը ադրբեջանական տիպի սուլթանատի կառուցումն է։ Ի վերջո, արևմտամետ գործիչը Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող գործ չէր սարքի իր ընդդիմախոսների հանդեպ և Օրուելի«Անասնաֆերմային» նմանվող պետական կառավարման համակարգ չէր ստեղծի։
Ներքին կյանքում Սերժ Սարգսյանը ձգտում է քաղաքական դաշտի անապատացման և քաղաքական կոչված գործիչների հաճախորդացման միջոցով ադրբեջանական տիպի սուլթանատ կառուցել, բայց՝ առանց նավթի ու գազի։ Արդյունքում՝ մարդիկ ու կապիտալը փախչում են երկրից, աղքատությունն ու երկրի արտաքին պարտքն աճում են։
Տնտեսությունը կամաց–կամաց փորձ է արվում վերածել նախագահի ու նրա փեսա Միքայել Մինասյանի տնամերձ բոստանի։ Երկրի զարգացման մասին մտածելու փոխարեն՝ սերժսարգսյանական իշխանությունը զբաղված է բացառապես խարդավանքներով և վերարտադրման խնդիրներով։
Վերջին օրերին խորհրդարանում Վարդան Օսկանյանի«գործով» տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ պետական կառավարման համակարգը բրեժնևյան ժամանակաշրջանին բնորոշ լճացման մեջ է հայտնվել։ Խորհրդարանում հնչող որոշ ելույթներից բոլշևիկյան հոտ էր գալիս։ Տխրահռչակ Վիշինսկու և Բերիայի ոգին թևածում էր ԱԺ–ում։ Գլխավոր դատախազի միջնորդագիրը պաշտպանողները (Արտաշես Գեղամյանից մինչև Նիկոլ Փաշինյան) 37 թվին մատնագրեր ներկայացնողներին էին հիշեցնում։
Տապալվելով արտաքին ու ներքին քաղաքականության բոլոր ուղղություններով՝ Սերժ Սարգսյանն ուզում է ևս հինգ տարով կառավարելու հնարավորություն ստանալ, որից հետո կա՛մ հավերժ մնալ աթոռին, կա՛մ հայ ժողովրդի վզին փաթաթել իր փեսային, ով վերջերս զգալով, որ իր ու աներոջ վիճակը լավ չէ, և կարող է Հայաստանում էլ մեր Իվանիշվիլիի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմը, այլ ուժերի հետ համատեղ, իշխանափոխություն իրականացնել, ընկել է ջղաձգումների մեջ։ Մեկ բան ակնհայտ է. «վրացական աշունն» իր էական ազդեցությունն է թողնելու «հայկական ձմռան» վրա։
Ամփոփում
Մեր երկու հարևան պետությունների թե՛ քաղաքական վերնախավերը, թե՛ հասարակությունները հստակ առաքելություն ունեն։ Լա՞վ է դա մեզ համար, թե՞ վատ, իրականանալի՞ է այդ առաքելությունը, թե՞ ոչ, այլ հարց է, բայց փաստ է, որ Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները և ժողովուրդները գիտեն, թե ինչ են ուզում։ Իսկ ի՞նչ է ուզում Հայաստանի իշխանությունն ու հասարակությունը։
1988թ. իր առաքելությունը հստակ գիտակցած, զարգացող և անկախ Հայաստանի մասին երազած ու Ղարաբաղյան պատերազմում փայլուն հաղթանակ տարած հայ ժողովուրդն այժմ հայտնվել է խորին անորոշության մեջ։ Երկրում տիրում է զզվելի բարոյահոգեբանական մթնոլորտ, բանսարկությունն ու դավաճանությունը դարձել են խաղի կանոն, կառուցվում է «մեկ փեսայի էկոնոմիկա»։ Մարդիկ լքում են երկիրը։
Պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգը պետք է արմատապես փոխվի։ ՀՀ գործող նախագահը առաքելություն չունի, իսկ եթե ունի էլ, ապա միայն անձնական բնույթի՝ իշխել ու հարստանալ, այսինքն՝ դառնալ հայկական թուրքմենբաշի։ Բայց չէ՞ որ Հայաստանը չի կարող առանց առաքելության պետություն լինել, այն էլ՝ այսպիսի լարված տարածաշրջանում։ Մեզ պարզապես կհոշոտեն մեր թշնամիները, եթե մենք շարունակենք այսպես թուլանալ։ Հետևաբար՝ 2013թ. իշխանափոխություն իրականացնելը ոչ թե գործող նախագահին մեկ այլ անձով փոխելուն է վերաբերում, այլ մեր պետության լինել–չլինելուն։
Մենք դատապարտված ենք նորմալ համակարգով կառավարվող երկիր ունենալ, քանզի հակառակ պարագայում պարզապես կվերանանք աշխարհի քաղաքական քարտեզից։ Մեր բարեփոխումները պետք է քայլ առաջ լինեն Վրաստանից։ Մենք պետք է դինամիկ զարգացող տնտեսություն, ժամանակակից քաղաքական համակարգ, պրոֆեսիոնալ բանակ, պաշտպանված ու պաշտպանող ոստիկան և արժանապատիվ քաղաքացի ունենանք, որպեսզի կարողանանք զսպել Ադրբեջանի ռազմատենչ ախորժակը և ի վերջո մեր թշնամուն զրկել իր առաքելությունն իրականացնելու հնարավորությունից, ինչը քայքայման կենթարկի Ադրբեջանն արդեն ներսից։ Եվ վերջապես՝ Հայաստանը պետք է զարգանա, այլ ոչ թե գոյատևի։
«Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի». ահա՛ այն կարգախոսը, որը պետք է լինի Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի, հասարակական խմբերի ու անհատների միավորման բանալին։
Ազգային–դեմոկրատական փոփոխություններ. ահա՛ այն գաղափարական հենքը, որով պետք է առաջնորդվեն իշխանափոխություն իրականացրած քաղաքական ուժերը։
Ինչո՞վ է տարբերվում Սերժ Սարգսյանը Սաակաշվիլուց և Ալիևից
Վրաստանում տեղի ունեցած պատմական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր հարևան երկիրը հսկայական քայլ է արել դեպի ժողովրդավարություն և զարգացում։ Կարող ենք վստահաբար արձանագրել, որ Վրաստանն այդպիսով անվերապահորեն վերածվում է տարածաշրջանային լուրջ պետության, իսկ Սաակաշվիլին՝ ընդօրինակման ենթակա տարածաշրջանային լիդերի։
Այժմ տեղին է վրացական ընտրությունների համատեքստում զուգահեռներ անցկացնել հարավկովկասյան տարածաշրջանը ներկայացնող պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև և տեսնել, թե ամեն մեկն ինչ առաքելություն է վերցրել և ուր է գնում։
Վրաստան
Էդուարդ Շեվարնաձեի օրոք երկիրն այդ վերածվել էր փտած տարածքի, որտեղ կոռուպցիան և հանցավորությունը համատարած էին։ Մինչև հեղափոխությունը աղքատ էր բնակչության շուրջ 60%-ը, ծայրահեղ աղքատ՝ մոտ 20%–ը (սրանք պաշտոնական տվյալներն էին)։ Պետական գանձարանը գրեթե դատարկ էր, ինչի հետևանքով բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերն ուշանում էին ամիսներով։ Կապիտալ շինարարությունը չնչին ծավալներ էր կազմում։ Ներդրումային միջավայրն անբարենպաստ էր։ 2001-2006թթ. վրացիները գալիս էին Հայաստան ու այստեղ բիզնես բացում (հացի փռերից սկսած մինչև առևտրային օբյեկտներ)։
Ունենալով համեմատաբար լավ աշխարհագրական դիրք՝ Վրաստանը տնտեսապես զգալիորեն զիջում էր Հայաստանին։ Տնտեսության եկամտաբեր ճյուղերը բաշխված էին Շեվարնաձեի եղբոր՝ Նուգզար Շեվարնաձեի, յուրայինների ու նախագահի տանիքի ներքո գործող հանցավոր խմբավորումների միջև։
«Հին աղվեսի» արտաքին քաղաքական գիծն իբր ռուսամետ էր, բայց պետության զարգացման հայեցակարգ չունեցող ղեկավարի հասցեին արևմտամետ կամ ռուսամետ որակումներ տալը մեծ շռայլություն է։
Ինչ վերաբերում է ինքնավարություններին, ապա Ասլան Աբաշիձեի ղեկավարած Աջարիան չէր ենթարկվում Թբիլիսիին կամ ենթարկվում էր ձևականորեն, իսկ Աբխազիան ու Հարավային Օսիան «դե ֆակտո» տարանջատված էին Վրաստանից։
«Վարդերի» հեղափոխության միջոցով գալով իշխանության՝ Միխայիլ Սահակաշվիլին սկսեց լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել պետական կառավարման համակարգում և բիզնեսի դաշտում։
Ստանալով ծանր ժառանգություն՝ Սահակաշվիլուն այդուհանդերձ հաջողվեց արմատական փոփոխություններ մտցնել երկրում և կարգուկանոն հաստատել։ Բնակչության հետ անմիջապես շփվող պետական մարմիններում կաշառակերությունը գրեթե զրոյական դարձավ։ Փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծվեցին նորմալ պայմաններ։ Սկսվեց բազմամիլիոնանոց կապիտալ շինարարություն։ Տնտեսությունը դինամիկ զարգացման փուլ մտավ։
Ի դեպ, Վրաստանում ընթացող բարեփոխումների և տիգրանսարգսյանական «բարեշրջումների» հետևանքով Վրաստանում հայտնվեց հայակական ծագման կապիտալ (այդ թվում՝ Տիգրան Սարգսյանի հարազատների կապիտալը), որը ոչ թե ընդլայնման, այլ փախուստի արդյունք էր։ Ավելորդ չէ հիշեցնելը, որ ամռանը Աջարիա մեկնող մեր հայրենակիցները վերջին տարիների ընթացքում տուն էին վերադառնում բարի նախանձով։
Սահակաշվիլիի իշխանությունը, անշուշտ, ուներ նաև թերություններ։ Փոքր ու միջին բիզնեսի համար ողջամիտ պայմաններ ստեղծելով հանդերձ՝ իշխանությունը խոշոր բիզնեսի դաշտը գրեթե ամբողջությամբ վերցրել էր իր ձեռքը։ Երկրի հիմնական ֆինանսական հոսքերը հայտնվել են Սահակաշվիլի–Մերաբիշվիլի (Վրաստանի ՆԳ նախարար, այնուհետև՝ վարչապետ) զույգի վերահսկողության տակ։ Այսինքն՝ Վրաստանի տնտեսությունն ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը սահմանափակում է զարգացման հնարավորությունները, քանի որ միջին բիզնեսն այդպիսով զրկվում է խոշոր դառնալու հնարավորությունից։
Սխալներ ուներ Սահակաշվիլին նաև արտաքին քաղաքական ոլորտում։ Եվրաինտեգրացիայի ուղին ճիշտ էր ընտրված, սակայն Վրաստանի նախագահը սխալմամբ կարծում էր, թե Արևմուտքի հետ սերտաճումն անպայման պետք է լինի հարևան Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների միջոցով։
Արտաքին քաղաքականության մեջ էքսցենտրիկությունը բերեց նրան, որ Միխոն արկածախնդրության գնաց Հարավային Օսիայի մասով, որի հատևանքով արդեն Վրաստանը «դե յուրե» կորցրեց և՛ Հարավային Օսիան, և՛ Աբխազիան։ Ճիշտ է, հետագայում Սահակաշվիլին, ընդունելով իր սխալը, փորձեց լավացնել հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ, սակայն, հայտնի պատճառներով, չկարողացավ։ Դրանից հետո պարզ էր, որ վրաց հասարակությունն ինքն էր լուծումներ գտնելու։
Խորհրդարանական վերջին ընտրություններում Վրաստանի ժողովուրդը քայլ առաջ արեց և գնաց Սահակաշվիլու հիմնական ընդդիմախոս Բիձինա Իվանիշվիլու հետևից, քանզի վերջինս առաջարկում էր պահպանել եվրաինտեգրացիայի գլխավոր գիծը՝ զուգահեռաբար լավացնելով հարաբերությունները ՌԴ–ի հետ։ Վրաստանը գնաց հակակշիռներ ստեղծելու ճանապարհով, ինչը զարգացման նոր հնարավորություններ է բացում։
Նկատենք, որ Վրաստանի ընտրություններում, ըստ էության, պարտվողներ չեղան։ Հաղթեց վրաց հասարակությունը, հաղթեց Իվանիշվիլիի նոր կուրսը և վերջապես հաղթեց Սահակաշվիլին, ով, փաստորեն, կարողացել էր ստեղծել այնպիսի համակարգ, որի պայմաններում ընդդիմությունն ընտրությունների միջոցով գալիս է իշխանության, իսկ իշխանությունը քաղաքակիրթ տարբերակով դառնում է ընդդիմություն։ Արժե հատուկ ընդգծել, որ հետսովետական շրջանում առաջին անգամ մեր տարածաշրջանում ընտրությունների միջոցով իշխանություն է փոխվում, այն էլ՝ առանց ցնցումների։ Սա լուրջ հաղթանակ է, և կարելի սրտանց շնորհավորել վրաց ժողովրդին։
Եթե ավելի պարզ լեզվով ներկայացնենք Վրաստանի ընտրություններում արձանագրված պատկերը, ապա կստանանք հետևյալը. վրացիներն ասեցին՝ բատոնո Միխո, լավ է, որ եվրաինտեգրացիայի գիծ ես բռնել, բայց դու չես կարողանում ռուսների հետ հարցերը կարգավորել ու տնտեսությունն էլ վերևում ձգտում ես կենտրոնացնել ձեռքումդ, հետևաբար՝ գնա՛, քո փոխարեն ռուսների հետ հարաբերությունները կկարգավորի մեկ ուրիշը, բայց դու մնա որպես ուժեղ ընդդիմություն, որպեսզի քո ժամանակվա ձեռքբերումներն անշրջելի դառնան։ Սա՛ է վրաց ժողովրդի ընտրությունը, և դա ճիշտ ընտրություն է։
Հայտնի քաղաքագետ Հանթինգտոնն այն կարծիքին է, որ եթե անցումային ժողովրդավարության երկրում 2 անգամ անընդմեջ իշխանություններն առանց ցնցումների փոխվում են ընտրությունների միջոցով, ապա կարելի է ասել, որ տվյալ պետությունն արդեն մտել է անշրջելի ժողովրդավարության փուլ։ Այդ առումով Վրաստանը հաղթահարեց առաջին ենթափուլը, և եթե Իվանիշվիլին նույնքան առաջադեմ քայլեր իրականացնի, որքան Սաակաշվիլին, ապա մենք կունենանք եվրաստանդարտներով ապրող հարևան։
Եվ այսպես, Վրաստանի քաղաքական էլիտան՝ ի դեմս իշխանության և ընդդիմության, առաքելություն ունի վեստերնիզացիայի ենթարկել պետական կառավարման համակարգը, զարգացնել տնտեսությունը, ինտեգրվել արևմտյան կառույցներին, Ռուսաստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ և դառնալ տարածաշրջանային առաջատար (նույնը, ի դեպ, Հայաստանին է պետք)։
Ադրբեջան
Մեր թշնամի երկրում դասական սուլթանատ է՝ փտած պետական կառավարման համակարգով և կոռումպացված հարաբերություններով։ Ընդդիմություն գործնականում գոյություն չունի։ Բնակչության մեծ մասն աղքատ է։ Ալիևի և նրա կնոջ ազգականների կլանը տնօրինում երկրի գրեթե ողջ հարստությունը և նավթադոլարները բաշխում սեփական հայեցողությամբ։
Իլհամ Ալիևն իր ժողովրդին կերակրում է Ղարաբաղն ու Հայաստանը գրավելու գաղափարներով ու հավաստիացնում, թե նավթադոլարներն ուղղվում են Մեծ Ադրբեջան ստեղծելու ծրագրի կյանքի կոչմանը։ Ճիշտ է, երկրի ֆինանսական հոսքերի մեծ մասը մսխվում է Ալիևի կողմից, բայց փաստ է նաև այն, որ նա զինվում է և պատրաստվում պատերազմի։ Նա այնքան ժամանակ այլընտրանք չի ունենա ներքաղաքական հարթության մեջ, քանի դեռ ադրբեջանցիները հավատում են զենքի ուժով Ղարաբաղն ու Հայաստանը գրավելու խոստումներին։
Ադրբեջանում ֆաշիզմ է քարոզվում, և այդպիսով փորձ է արվում հակահայկականության գաղափարական հենքով ապրող ազերիներից ազգ սարքել՝ «եթե դու ադրբեջանցի ես, ուրմն պետք է ատես հային» տարբերակով։ Հետադիմական արժեհամակարգով ապրող այդ ժողովուրդը զոմբիացվում է պետական քարոզչության օգնությամբ։ Ադրբեջանում գերիշխում է հակահայկական փսիխոզը, որը մառազմատիկ դրսևորումներ է ստանում՝ ի ցույց դնելով պարտված երկրի անլիարժեքության բարդույթը։ Բայց փաստն այն է, որ մարդիկ ապրում են հակահայկական գաղափարներով ու Մեծ Ադրբեջանի ստեղծման սպասումով։
Եվ այսպես՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավն ու ժողովուրդն իրենց առաքելությունը տեսնում են Հայաստանի ու Ղարաբաղի բնաջնջման, իսկ հետագայում նաև ադրբեջանաբնակ Իրանի, Վրաստանի, ՌԴ–ի շրջանները Մեծ Ադրբեջանի մաս դարձնելու մեջ։ Թե ինչով կավարտվի իրենց այդ երազանքը, այլ խոսակցության թեմա է, բայց եկեք արձանագրենք, որ կոնկրետ ծրագիր ու վեկտոր մեր թշնամի պետությունն ունի, և միայն մեզանից է կախված, թե արդյոք կիրականա՞ Ալևի ցանկությունը։
Հայաստան
Հայաստանում տիրող իրավիճակը բոլորիս է հայտնի։ Թե դեպի ուր է շարժվում և ինչ է ուզում Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը, դժվար է ասել, բայց հեշտ է կանխատեսել, որ եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը կարող է կորցնել իր անկախությունը, և սա չափազանցված գնահատական չէ։
Հայաստանի իշխանությունն, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի իշխանության, պետական ու ազգային հարցերում առաքելություն չունի։ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը կախված է «օրվա կուրսից», և նա կարող է արևմտամետությունից մինչև թուրքամետություն և ռուսամետություն խաղալ, ինչի պատճառով Հայաստանը վերածվում է ֆուտբոլի գնդակի, որի հետ ինչպես ուզում՝ վարվում է անգամ եվրոպական հետնապահներից համարվող Հունգարիան։
Ճիշտ է, 2008թ. նախագահական պալատում հայտնվելուց հետո Սարգսյանն ուզեց «խաղաղության աղավնու» առաքելություն վերցնել և դառնալ Թուրքիայի հետ սահման բացող ու Ղարաբաղի հարցը լուծող նախագահ, բայց ինչպես և սպասվում էր, ընկավ թրքաբոլշևիզմի գիրկը և ոչ մի խնդիր չլուծեց։ «Ֆուտբոլային» դիվանագիտություն նախաձեռնելով՝ նա սարսափելի հարված հասցրեց մեր պետությանն ու ավելի լկտի դարձրեց Ադրբեջանին։
Սերժ Սարգսյանը խոսքով եվրաինտեգրացիայի կողմնակից է ներկայանում։ Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները նրան ներկայացնում են որպես արևմտամետ գործիչ, սակայն ՀՀԿ ղեկավարի գործողությունները ցույց են տալիս, որ նրա հայացքն ուղղված է դեպի արևելք, նրա ցանկությունը ադրբեջանական տիպի սուլթանատի կառուցումն է։ Ի վերջո, արևմտամետ գործիչը Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող գործ չէր սարքի իր ընդդիմախոսների հանդեպ և Օրուելի «Անասնաֆերմային» նմանվող պետական կառավարման համակարգ չէր ստեղծի։
Ներքին կյանքում Սերժ Սարգսյանը ձգտում է քաղաքական դաշտի անապատացման և քաղաքական կոչված գործիչների հաճախորդացման միջոցով ադրբեջանական տիպի սուլթանատ կառուցել, բայց՝ առանց նավթի ու գազի։ Արդյունքում՝ մարդիկ ու կապիտալը փախչում են երկրից, աղքատությունն ու երկրի արտաքին պարտքն աճում են։
Տնտեսությունը կամաց–կամաց փորձ է արվում վերածել նախագահի ու նրա փեսա Միքայել Մինասյանի տնամերձ բոստանի։ Երկրի զարգացման մասին մտածելու փոխարեն՝ սերժսարգսյանական իշխանությունը զբաղված է բացառապես խարդավանքներով և վերարտադրման խնդիրներով։
Վերջին օրերին խորհրդարանում Վարդան Օսկանյանի «գործով» տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ պետական կառավարման համակարգը բրեժնևյան ժամանակաշրջանին բնորոշ լճացման մեջ է հայտնվել։ Խորհրդարանում հնչող որոշ ելույթներից բոլշևիկյան հոտ էր գալիս։ Տխրահռչակ Վիշինսկու և Բերիայի ոգին թևածում էր ԱԺ–ում։ Գլխավոր դատախազի միջնորդագիրը պաշտպանողները (Արտաշես Գեղամյանից մինչև Նիկոլ Փաշինյան) 37 թվին մատնագրեր ներկայացնողներին էին հիշեցնում։
Տապալվելով արտաքին ու ներքին քաղաքականության բոլոր ուղղություններով՝ Սերժ Սարգսյանն ուզում է ևս հինգ տարով կառավարելու հնարավորություն ստանալ, որից հետո կա՛մ հավերժ մնալ աթոռին, կա՛մ հայ ժողովրդի վզին փաթաթել իր փեսային, ով վերջերս զգալով, որ իր ու աներոջ վիճակը լավ չէ, և կարող է Հայաստանում էլ մեր Իվանիշվիլիի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմը, այլ ուժերի հետ համատեղ, իշխանափոխություն իրականացնել, ընկել է ջղաձգումների մեջ։ Մեկ բան ակնհայտ է. «վրացական աշունն» իր էական ազդեցությունն է թողնելու «հայկական ձմռան» վրա։
Ամփոփում
Մեր երկու հարևան պետությունների թե՛ քաղաքական վերնախավերը, թե՛ հասարակությունները հստակ առաքելություն ունեն։ Լա՞վ է դա մեզ համար, թե՞ վատ, իրականանալի՞ է այդ առաքելությունը, թե՞ ոչ, այլ հարց է, բայց փաստ է, որ Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները և ժողովուրդները գիտեն, թե ինչ են ուզում։ Իսկ ի՞նչ է ուզում Հայաստանի իշխանությունն ու հասարակությունը։
1988թ. իր առաքելությունը հստակ գիտակցած, զարգացող և անկախ Հայաստանի մասին երազած ու Ղարաբաղյան պատերազմում փայլուն հաղթանակ տարած հայ ժողովուրդն այժմ հայտնվել է խորին անորոշության մեջ։ Երկրում տիրում է զզվելի բարոյահոգեբանական մթնոլորտ, բանսարկությունն ու դավաճանությունը դարձել են խաղի կանոն, կառուցվում է «մեկ փեսայի էկոնոմիկա»։ Մարդիկ լքում են երկիրը։
Պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգը պետք է արմատապես փոխվի։ ՀՀ գործող նախագահը առաքելություն չունի, իսկ եթե ունի էլ, ապա միայն անձնական բնույթի՝ իշխել ու հարստանալ, այսինքն՝ դառնալ հայկական թուրքմենբաշի։ Բայց չէ՞ որ Հայաստանը չի կարող առանց առաքելության պետություն լինել, այն էլ՝ այսպիսի լարված տարածաշրջանում։ Մեզ պարզապես կհոշոտեն մեր թշնամիները, եթե մենք շարունակենք այսպես թուլանալ։ Հետևաբար՝ 2013թ. իշխանափոխություն իրականացնելը ոչ թե գործող նախագահին մեկ այլ անձով փոխելուն է վերաբերում, այլ մեր պետության լինել–չլինելուն։
Մենք դատապարտված ենք նորմալ համակարգով կառավարվող երկիր ունենալ, քանզի հակառակ պարագայում պարզապես կվերանանք աշխարհի քաղաքական քարտեզից։ Մեր բարեփոխումները պետք է քայլ առաջ լինեն Վրաստանից։ Մենք պետք է դինամիկ զարգացող տնտեսություն, ժամանակակից քաղաքական համակարգ, պրոֆեսիոնալ բանակ, պաշտպանված ու պաշտպանող ոստիկան և արժանապատիվ քաղաքացի ունենանք, որպեսզի կարողանանք զսպել Ադրբեջանի ռազմատենչ ախորժակը և ի վերջո մեր թշնամուն զրկել իր առաքելությունն իրականացնելու հնարավորությունից, ինչը քայքայման կենթարկի Ադրբեջանն արդեն ներսից։ Եվ վերջապես՝ Հայաստանը պետք է զարգանա, այլ ոչ թե գոյատևի։
«Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի». ահա՛ այն կարգախոսը, որը պետք է լինի Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի, հասարակական խմբերի ու անհատների միավորման բանալին։
Ազգային–դեմոկրատական փոփոխություններ. ահա՛ այն գաղափարական հենքը, որով պետք է առաջնորդվեն իշխանափոխություն իրականացրած քաղաքական ուժերը։
Անդրանիկ Թևանյան